Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով ներկայացնում է Հայաստանի տնտեսական ռազմավարության դրույթները: ՀՀ վարչապետն, իր էջում ուղիղ եթերի մասին ծանուցելով, նշել էր. «Եթե հիշում եք, օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ և կներկայացնեմ առաջիկայում: Այսօր ժամը 20.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ: Իսկ ստորեւ բերված պատկերը ձեռքի տակ ունենանք՝ որպես աշխատանքային թուղթ»:
Նիկոլ Փաշինյանի կողմից «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված պատկերը վերնագրված է «ՀՀ տնտեսական առաջընթացի կառուցվածքը»:
Վարչապետը կետ առ կետ անդրադառնում է այդ դրույթներին, պարզաբանում դրանք: Խոսվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, ադամանդագործության, արտադրական ոլորտի, բուհական համակարգի առաջընթաց զարգացումների մասին, որոնք նպաստելու են ՀՀ տնտեսության զարգացմանը:
«Հունիսին ունեցել ենք 9.6 տոկոս տնտեսական ցուցանիշ, և ես հույս էի հայտնել, որ հաջորդ ամիսներին այս ցուցանիշը կավելանա, և արձանագրեցինք, որ հուլիսին ունեցել ենք 11.1 տոկոս տնտեսական ցուցանիշ, ինչը բացառիկ ցուցանիշ է: Արդեն հունիս-հուլիս ամիսներին մենք երկնիշին մոտ տնտեսական աճ ունեցանք, գնալով տեմպը մեծանում է, տնտեսության զարգացման մի քանի մոդել կա, որոնց մեջ մտնում է այն, որ կառավարությունը ստեղծում է պայմաններ, իսկ մոդելը թողնում է շուկային: Ապահովված երկրներում կարևոր է, որ կառավարությունը ներկայացնի իր տեսլականը, այսինքն, թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացման մոդելն ու ռազմավարությունը: Բանն այն է, որ շատ հաճախ պոտենցիալ ներդրողները լինում են 2 ճաշակի՝ մի մասը գիտի՝ ինչ է ուզում, իսկ մյուս մասի համար կարեւոր է, որ պետությունը կոնկրետ ուղի գծի, թե հատկապես որ ոլորտներում կարող են լինել ներդրումներ»,- ասում է վարչապետը:
Ըստ Ն. Փաշինյանի, կառավարության համար բարձր տեխնոլոգիական արտադրությունը առաջնային է, որը վերաբերում է կոշտ արտադրանքին:
«Այս պահին արդեն ներդրումային հետաքրքրություններ կան այս ոլորտի հետ կապված: Ինչպես նաև հետաքրքրություն կա՝ արևային էլեկտրակայանների համար պանելների արտադրությունը սկսելու: Սա այն ոլորտն է, որն իսկապես կարող ենք համարել հեռանկարային, քանի որ արևային էներգիան նոր է զարգանում, առաջիկայում այն լինելու է տնտեսության ամենահզոր ճյուղերից մեկը: Տեղյակ եմ, որ կան ներդրումներ որոշակի տեխնոլոգիական ապրանքներ արտադրելու մասով, օրինակ՝ հեռուստացույցներ և կենցաղային տեխնիկայի թողարկում: Հույս ունենք, որ այդ գործարարերը հաջողություններ կգրանցեն, իսկ կառավարությունն իհարկե նրանց կաջակցի»,-նշել է վարչապետը:
Տնտեսական զարգացման ռազմավարական դրույթներից մեկն էլ ադամանդագործությունն է, որի մասին խոսելիս վարչապետը նշեց, որ նախկինում ադամանդագործությունը բավականին զարգացած է եղել Հայաստանում, բայց դրամի փոխարժեքի բարձրացման և ադամանդի շուկայում տեղի ունեցած ազատականացման գործընթացների հետեւանքով այդ ոլորտը Հայաստանում դադարել է զարգանալ:
«Հիմա կան ընկերություններ ու գործարարներ, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ, և մենք հույս ունենք, որ նրանք հաջողություն կունենան, կառավարությունը կաջակցի նրանց»,- ասաց Փաշինյանը: Ադամանդագործության հետ միասին վարչապետը նաև կարեւորեց ոսկերչության զարգացումը. ըստ նրա, ցանկացած երկրում, ուր գնում են զբոսաշրջիկները, ընդունված է իրեր գնել: Իսկ Հայաստանում դրանք կարող են լինել նաև ոսկերչական ապրանքները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Խոսելով բուհական կրթության մասին, Ն. Փաշինյանը նշեց, որ բուհերն ունեն մեծ խնդիր՝ դիմորդի եւ ուսանողի, ըստ էության՝ բոլոր դիմողներն ընդունվում են հիմա բուհեր, բացառությամբ՝ բժշկական համալսարանի: «Մեր բուհական համակարգը պետք է վերակառուցվի այս տրամաբանության մեջ: Մեր բուհերը պետք է կարողանան արտասահմանից ուսանողներ բերել: Միշտ էլ կա հնարավորություն՝ ունենալ գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որ նոր ուսանողներ բերի: Հայաստանում պետք է առաջնային դիրքերում լինի որակյալ կրթությունը: Օրինակ, գյուղատնտեսական համակարգում կան ՊՈԱԿ-ներ, որոնք գիտական գործառույթներ էլ են իրականացնում, պետությունը ստեղծել է ՊՈԱԿ եւ ֆինանսավորում է որոշակի գիտական միջավայր, բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ ամենը չի ներառվում Ագրարային համալսարանի կազմում՝ պրակտիկ հնարավորություններ ստեղծելու համար: Սա նշանակում է, պետք է անել քայլեր՝ ուսանողին աշխատանքով ապահովելու եւ պրակտիկ գիտելիքներ տալու համար»: Նույնը, ըստ վարչապետի, վերաբերվում է նաեւ գիտության ոլորտին:
Տուրիզմի մասին՝ «Հայաստան եկածների ու գնացածների տարբերությունը, վարչապետի փոխանցմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 29 հազարից ավելի է, այդքան մարդ է եկել Հայաստան: Նախորդ տարի այս ցուցանիշը մինուս 6000 է եղել, այսինքն, ավելի շատ երկրից մեկնել են, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում զգալի ավելացել են: Նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են, որոնք վերադառնում են, անշարժ գույքի գների բարձրացումը դրա հետ է կապված, մարդիկ գալիս են ու բնակարաններ են գնում այստեղ: Զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ ակտիվանում է նաեւ փոքր եւ միջին բիզնեսը: Կարծես թե կա փոփոխություն՝ զբոսաշրջության բնագավառում ու հուսով եմ՝ մեր զբոսաշրջային ենթակառուցվածքները կլավանան, ամենալավ գովազդն այն է, երբ գալիս են Հայաստան ու գոհ են հեռանում, իրենց ծանոթներին, մտերիմներին ու սոցցանցերին պատմում են, որ լավ ժամանակ են անցկացրել ու Հայաստանը հրաշալի երկիր է, թող հաշվի առնեն սա փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողները ու գոհ ճանապարհեն զբոսաշրջիկներին»,- ասաց Ն. Փաշինյանը:
Անդրադառնալով անասնապահության զարգացմանը, Ն. Փաշինյանը նշեց, որ Հայաստանից խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտահանման մեծ պոտենցիալ կա, իսկ մենաշնորհներն ու արգելքները վերացվել են:
Սննդի արդյունաբերության, գինեգործության, կոնյակագործության մասին խոսելիս, վարչապետն ասաց, որ դրանք մեր ավանդական ճյուղերից են ու այժմ գինեգործությունը վերելք է ապրում:
Վարչապետը այս ամենի հետ նաեւ հավելեց, որ ՀՀ քաղաքացին ազատ է՝ զբաղվել իր մասնագիտությամբ կամ նախընտրելի գործով, որովհետեւ մենաշնորհները վերացված են: Ըստ նրա, նախորդ իշխանությունն ամեն ինչ արել է, որ քաղաքացին լինի աղքատ, որպեսզի շահագրգռված լինի նաեւ ընտրակաշառք ստանալ, չի ցանկացել աշխատել, որպեսզի աղքատության նպաստից չզրկվի: «Այս ամենն, իհարկե, քաղաքական պատճառներ է ունեցել, մենք այսօր ասում ենք, որ պետք չէ աղքատությունը խրախուսել, թող մարդն ասի՝ այո, ես կարող եմ այդ նպաստը չստանալ, ու մարդն իր աշխատանքով կստեղծի արդյունքը: Հիմա ՀՀ-ում բիզնեսի համար շատ լավ պայմաններ են ստեղծվել: Եկեք մեր մտածողությունը փոխենք, փոխենք այս մտածելակերպը՝ «ոնց անել, որ աղքատության նպաստ ստանանք», այլ հակառակը՝ այնպես անենք, որ աղքատության նպաստ չստանանք, որպեսզի մտածենք, որ դա չի կարող ապահովել իմ ապրուստը, իմ աշխատանքը պիտի դա ապահովի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT