Քրեական հեղինակություն Բոգոն առեւանգել է վարորդին, շամփուրով ծեծել, 10.000 դոլար պահանջե՞լ

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ, Արկադի Համբարձումյանի խնամի Բոգո մականունով հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան) հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Նրա դեմ մոտ մեկ ամիս առաջ հաղորդում է ներկայացվել 2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած շորթման դեպքի առթիվ: Սույն գործով տուժողը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, մեր զրույցում սույն դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմեց:

Նորագյուղից Բոգոն հայտնի է, որպես ավտոկայանի նայող, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա էր, այսպես ասած, հսկում ավտոկայանում տաքսիների վարորդներին, որոնք ապահովում էին Երեւան-Մարտունի, Երեւան-Ստեփանակերտ եւ այլ երթուղիներ: Երեւան-Ստեփանավան երթուղում ուղեւորափոխադրում իրականացրածներից մեկն էլ եղել է տուժողը: Նա Բոգոյի մոտ է աշխատել 2016 թվականից մինչեւ 2017 թվականի հունվար: Մեր զրույցում տուժողը պատմեց, որ քառօրյա պատերազմի մասնակից է եղել, պատերազմից հետո տեղեկացել է, որ Երեւան-Ստեփանավան երթուղի կա եւ ցանկացել է աշխատել որպես վարորդ: «Աշխատել եմ մի քանի ամիս, հետո մեքենայի վրա ծախս եմ արել, չեմ կարողացել գումարը վճարել, իրենց մեքենան ես սարքել եմ ու իրենց 100 հազար դրամ պարտք եմ մնացել, չեմ էլ ժխտել, իրենց ասել եմ, որ անպայման 100 հազար դրամ գումարը ես կվերադարձնեմ:

Մինչեւ 2017 թվականի հունվարն աշխատել եմ ու մինչեւ սեպտեմբեր ոչ մի զանգ չի եղել, ինձ այդ հարցով չեն անհանգստացրել: Սեպտեմբերին իրենց աղբյուրներով ճշտում են, որ ես տունս վաճառում եմ ու ամսի 3-ի լույս 4-ի գիշերն ինձ առեւանգել են Աջափնյակից ու տարել Կիլիկիա ավտոկայանի հետնամաս, որտեղ ծեծի են ենթարկել, նվաստացրել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, սպառնացել են վնասել ընտանիքիս անդամներին, այդ թվում՝ երեխաներիս եւ ասել, որ 100 հազար դրամ պարտքի դիմաց ես իրենց 10 հազար դոլար պետք է վճարեմ: Որոշողն էլ եղել է հենց անձամբ ինքը՝ Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան) նույն ինքը՝ Բոգոն»,- մեր զրույցում պատմեց նա՝ հավելելով, որ առեւանգողը եղել է երթակարգավարը, որը Բոգոյի բարեկամն է: «Առեւանգելուց եղել ա երթակարգավարը, իր բարեկամն ա, տարել ա Կիլիկիայի ավտոկայանի մոտ, մեքենայիս բանալին, հեռախոսներս վերցրել է, ավտոկայանի մոտ միացել են արդեն սկզբից իր (Բոգոյի,-հեղ.) մյուս բարեկամը, հետո մեծ տղան, հետո ինքն ա միացել իր մյուս մարդկանց հետո, մոտ 6-7 հոգի են եղել»:

Մեր հարցին, թե ծեծին անձամբ Բոգոն մասնակցե՞լ է, տուժողը դրական պատասխան տվեց. «Բոլորն էլ ծեծել են, սկզբից իր որդին՝ Հովհաննեսն ա ծեծել, ջուրը պահել վրաս, շլանգով ծեծել ա, լիմոնադի արկղով գլխիս ա տվել, խորովածի շամփուրով ա ծեծել մարմնիս տարբեր հատվածներում դրա սպիները ունեմ: Արդեն դատաբժշկի մոտ էլ եմ գնացել»: Մյուս հարցին, թե 10 հազար դոլարը համաձայնե՞ց վճարել, տուժողն ասաց, որ այլ ելք չուներ. «Հաշմանդամ եմ դարձել, ոտքս նորմալ չեմ կարողանում շարժել, երկար քայլում եմ, ցավում ա էդ ծեծից հետո: Խոստացել եմ 10 հազար դոլար վճարել, հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, 5000 դոլար եմ տվել, 1000 դոլար էլ իր քրոջ տղան ա խլել, որպես մաղարիչ, որ էդ 10 հազար դոլարը սարքել ա 5000 դոլար: Տունս վաճառել եմ, Էդ գումարը տվել եմ իրենց, ուրիշ տուն եմ գնել պարտքով»,- մանրամասներ ներկայացրեց տուժողը:

Վերջինս մեր զրույցում ասաց, որ 2017 թվականին տեղի ունեցած դեպքի մասին հիմա է հաղորդում ներկայացրել, քանի որ նախկին իշխանություններին չի վստահել: Այն ժամանակ էլ ինձ ասում էին՝ որտեղ ուզում ես գնա դիմի, մեկա՝ սաղ վլաստը մեր ձեռքն ա: Ես էլ պարզ իմանալով, որ Ազգային ժողովի երկու հանրապետական պատգամավոր իր մտերիմ հարազատներն են՝ Սամվել Ալեքսանյանը, Դերժավայի Արկադի Համբարձումյանը՝ իր խնամին, ոչ մի տեղ չեմ դիմել, չեմ վստահել: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Մոսկվայում եմ եղել, հետ եմ եկել, դիմել եմ իրավապահներին ու մինչեւ վերջ պայքարելու եմ»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա ասաց, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է սույն թվականի հունիսի 12-ին եւ իր պատմելով, հաջորդ օրը Բոգոն ճնշում է գործադրել առանցքային վկաներից մեկի վրա՝ վախեցնելով, որ եթե ինչ-որ մի բառ ասի, ամեն ինչ իր վրա է «ջարդվելու»: «Ձայնագրություններ կան, իրավապահ մարմիններին էլ հանձնված է տվյալ ձայնագրությունը: Վկան հիմա չի գնում անգամ վկայություն տալու՝ իրենց ճնշման արդյունքում, ընտանիքով են սպառնացել, վախեցրել, որ վկան չգնա ցուցմունք տա, Կոստանյանն իր շքախմբով վախեցրել ա: Վկան ծեծին ա ներկա եղել, գումար վճարելուն՝ նույնպես: Հաղորդում տալուց հետո Ռուբեն Կոստանյանն ինձ էլ ա զանգահարել ու ասել, որ նման բան չանեմ, ես էլ պատասխանեցի, որ դուք արել եք, պետք ա պատասխան տաք: Ու սպառնացել ա, որ հիմա կտենաս հակառակը, թե ես ոնց եմ շառ անելու քո վրա, ուզում ես աշխարհի ծերը բողոքի: Այս ձայնագրությունը եւս կա ու ներկայացրել եմ իրավապահներին»,- եզրափակեց տուժողը:

Տեղեկացանք, որ քրեական հեղինակություն Բոգո մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը քրեական գործի շրջանակներում դեռ որեւէ կարգավիճակ չունի: Գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում: ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ նման քրեական գործ ոստիկանությունից ստացվել է, կատարվում է քննություն եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվի համապատասխան դատավարական որոշում: Տռուզյանն ասաց, որ այս գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Համացանցային որոնման արդյունքում քրեական հեղինակության Բոգոյի անվան հետ կապված մամուլում բազմաթիվ հրապարակումներ հայտնաբերեցինք: Ամենաթարմը, թերեւս 2016 թվականին տեղի ունեցած դեպքն է եղել: 2016 թվականի հուլիսին ծեծկռտուք, ապա կրակոց էր տեղի ունեցել Իսակովի պողոտայում գտնվող «555» հացատանը: Վիրավորներից մեկը հենց Բոգոն էր, մյուսը՝ «Ֆեռո» ընկերության տերը՝ Ռոբերտ Ավետիսյանը. վերջինիս 15 մլն դրամ պարտք էին տվել՝ բիզնեսը զարգացնելու նպատակով եւ կարողացել էին ստանալ միայն 5 մլն-ն։ Մյուս մասը հենց Բոգոն է գնացել ստանալու եւ հույս է ունեցել գումարը ստանալ հենց այդ օրը: Կանչել է Ավետիսյանին Իսակովի պողոտայում գտնվող «555» հացատուն, բայց գումարը հետ ստանալ չի հաջողվել։ Վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի եւ ավարտվել կրակոցներով: Բոգոյին մեղադրանք էր առաջադրվել բռնության գործադրմամբ ինքնիրավչության համար եւ 2017 թվականին նրա նկատմամբ պատիժ էր նշանակել տուգանք՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով:

Երեկ մեզ չհաջողվեց շորթման դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալ նրանից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38241 դիտում

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն, որպես հատուկ ծառայություն, անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել

Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը