Երևան
12 °C
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է ուղղել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Դիմումում ասված է.
«Արմեն Սարգսյանի միջամտությունը կառավարության որոշումներում՝ կապված «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական նպատակների հետ:
2013թ․ մարտին «Լիդիան Ինթերնեշընըլ. ընկերությունը, որը «Գեոթիմ», այնուհետեւ անվանափոխված «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոսանոց բաժնետերն է, հայտարարեց, որ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է դարձել Արմեն Սարգսյանը՝ այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում բնակվող՝ ՀՀ նախկին դեսպանը։ Մասնավոր ընկերության տնօրենների խորհրդի անդամ դառնալու կապակցությամբ ինքը՝ Արմեն Սարգսյանը հաղորդել է․ «Ուրախ եմ Լիդիանի փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար եւ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին եւ կապահովի էական ներդրումներ եւ զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»։ Արմեն Սարգսյանը, լինելով Լիդիանի տնօրենների խորհրդի ոչ գործադիր անդամ, 2013թ․ մայիսին Հայաստան հրավիրեց Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին՝ այդպիսով հնչեղություն տալով իր անձի եւ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ իր կապին մի ժամանակաշրջանում, երբ ինքը մասնավոր գործունեությամբ էր զբաղվում։
Հետագայում Արմեն Սարգսյանը հպարտությամբ է խոսել Լիդիան ընկերությանը Հայաստան «բերելու» կապակցությամբ։ Իսկ արդեն 2013թ․ սեպտեմբերին Արմեն Սարգսյանը դուրս է եկել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդից եւ դարձել է ՀՀ դեսպանը Միացյալ Թագավորությունում։
Արմեն Սարգսյանի մեկնաբանությունները՝ կապված Լիդիան ընկերության տնօրենների խորհրդի անդամ լինելու եւ Ամուլսարի հանքի հետ առնչություն ունենալու հետ, լուրջ կասկածներ են առաջացնում նրա միջոցով Հայաստանի Հանրապետությանը կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշելու մասին։
2018թ․ հունվարին Շանթ հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Արմեն Սարգսյանը նշում է․ «Լիդիանի» հետ իմ հարաբերությունը եղել են շատ պարզ: Լոնդոնում, Փարիզում, Եվրոպայում, որեւէ տեղ, եթե կա ընկերություն, որը հետաքրքրված է Հայաստանում ներդրում անելով, ես միշտ պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ նրանց հետ հանդիպել, խորհուրդ տալ: ․․․«Լիդիանի» հետ ինձ ծանոթացրել է 2 մարդ` Կարինե Ղազինյանը` որպես դեսպան եւ «Լիդիան» ընկերության բաժնետերերից մեկը` Ջոզեֆ Ուղուրլյանը: Նա հայկական ծագում ունի եւ այն մարդկանցից է, որոնց ես հետ բերեցի դեպի հայ լինելը, որովհետեւ նա, հայ լինելով, որեւէ պատկերացում չուներ... Ես ուրախությամբ կարող եմ ասել, որ նա այսօր Արցախում փոքր ՀԷԿ է կառուցել, եւ իր ընկերությունը նաեւ բաժնետեր է «Լիդիանում»: Նա ինձ ներկայացրեց եւ խնդրեց խորհուրդ տալ, թե ինչպես «Լիդիանը» աշխատի Հայաստանում եւ առաջարկեց, որ ես դառնամ խորհրդատվական մարմնի… այսինքն՝ տնօրենների խորհուրդ կա խորհրդատվական, միայն խորհրդատվական ֆունկցիա է կատարում, որտեղ 8 անդամ կա, ես այդ 8 անդամից մեկն էի: Այդ խորհրդի անդամ ես եղել եմ 3 ամիս: Այդ ընթացքում, ցավոք սրտի, խորհրդի ժողովներին չեմ մասնակցել, բայց հետազոտել եմ, հանդիպել եմ խորհրդի նախագահին, տնօրենին, իմ կարծիքը շարադրելով հանձնել եմ իրենց եւ դրանից հետո դիմում եմ գրել եւ դուրս եկել: Դրանից հետո ես կապ չեմ ունեցել իրենց հետ»:
Այնուհետեւ, 2018թ․ մայիսից իր տարբեր հրապարակային ելույթներում Արմեն Սարգսյանը նշել է, որ այն ժամանակ՝ 2013թ․ խնդիրներ են եղել Լիդիանի եւ ՀՀ կառավարության միջեւ եւ ինքը ներգրավվել է «Լիդիանի եւ Հայաստանի կառավարության միջեւ հարաբերությունները կարգավորելու նպատակով» (Հայկական բնապահպանական ճակատի հարցման պատասխան, 15 հունիսի 2018թ․)։ 2018թ․ մայիսի 23-ին, «Ամուլսարը հանք չի դառնա» խմբի հետ հանդիպելով՝ Արմեն Սարգսյանը մոտավորապես նույնաբովանդակ հայտարարություն էր արել՝ պարզաբանելով նաեւ, որ. «… այդ ժամանակահատվածում Ամուլսարի հանքի եւ կառավարության մեջ մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի»:
Իսկ ահա 2018թ․ հուլիսի 3-ին Անի հյուրանոցում հրավիրված ֆորումի ժամանակ նա պարզ տեքստով նշում է․ «Իմ այնտեղ լինելու նպատակներից մեկը շատ պարզ էր, այդ օրերին՝ 5-6 տարի առաջ, նույն Ամուլսարի եւ Կառավարության միջեւ մեծ լարվածություն կար, եւ եթե հետ գնաք ժուռնալիստական հիշողություններ, նույնիսկ զանազան դեսպանություններ էին ներգրավված։ Եվ խնդին այն էր, որ լիցենզիա ստանալու եւ չստանալու խնդիր ունեին, որովհետեւ էն ժամանակ երկրաբանությունը որ անում էին, խոսքեր կային, որ կարող էին դատի տալ կառավարությանը եւ այլն: Ես եղել եմ խորհրդի անդամ, խորհրդի նիստերին չեմ մասնակցել, բայց հնարավորություն եմ ունեցել բոլոր փաստաթղթերին ծանոթանալ, ծանոթացել եմ ու մոտ 3,5 ամիս հետո դուրս եմ եկել: Վերջակետ: Էթիկայից ելնելով ես չեմ կարող ասել, թե ինչ նամակներ եմ գրել եւ ինչ կարծիք: Դրանից հետո որեւէ կապ չեմ ունեցել այդ ընկերության հետ, նորից վերջակետ»։
Ցանկանում ենք հիշեցնել, որ 2013թ․ Լիդիան Ինթերնեշընըլի հանքարդյունաբերական ծրագիրը Ամուլսարում ուներ լրջագույն խնդիրներ։ Ավելին՝ Սեւանա լճի պահպանության հանձնաժողովը, մի շարք գիտական եւ բնապահպանական կառույցներ բացասական եզրակացություն էին տվել Սեւանա լճի ջրհավաք ավազանում հանքարդյունաբերական այդ ծրագրին, այդ թվում՝ Ամուլսարի ջրբաժանում դատարկ ապարների լցակույտ տեղադրելուն։ 2013թ․-ից հետո կառավարության դիրքորոշումը կտրուկ փոփոխվել է, կառավարությունը տվել է դրական եզրակացություններ՝ Հայաստանի օրենսդրության կոպտագույն խախտումներով, ինչպես նաեւ ընդունել է հակասահմանադրական որոշումներ։ Այս եւ իրավական այլ խնդիրների մասին ՀՀ կառավարությանը հերթական անգամ գրություն են ներկայացրել մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ սույն թվականի մայիսի վերջին:
Արմեն Սարգսյանը հղում է անում կորպորատիվ էթիկային եւ հրաժարվում հավելյալ մանրամասներ տրամադրել, ինչը կորպորատիվից շատ ավելի գերակա հանդիսացող հանրային պաշտոնյայի էթիկայի խախտում է:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք հատուկ քննություն կատարել՝ պարզելու, թե.
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT