ԱԺ-ի Ընտրական օրենսգրքի հանձնաժողովի անդամները մի կերպ են ընդհանուր հայտարարի գալիս

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ասաց, որ բոլոր ընտրակարգերի մոդելներում էլ կան թերությունների, ուստի իրենք առաջարկում են բաց ցուցակներով համամասնական ընտրություն: Այս դեպքում ընտրողը ոչ միայն ձայն է տալիս այդ կուսակցությանը, այլեւ որոշում է, թե այդ ցուցակից ովքեր կարող են ընտրվել՝ իր ձայնը տալով այս կամ այն թեկնածուին:

Ռուստամյանը նշեց, որ այս մոդելը կարեւոր է նաեւ կուսակցությունների կայացման տեսանկյունից, քանի որ ներկուսակցական ժողովրդավարությունը կայացնելու խնդիր կա:

«Դրա լավագույն ձեւը ժողովրդի մասնակցությամբ կուսակցությունների ներկուսակցական քաղաքականության որոշումն է: Ընտրությունների ժամանակ այդ բաշխման հարցում ժողովրդի մասնակցությունը շատ կարեւոր է»,- ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով, իր առաջարկած համակարգը կարող է բերել նաեւ խնդիրներ. «Առաջինը այն է, որ քվոտաների հարցը չի լուծվում, բայց ո՞վ ասաց, որ ժողովուրդը պետք է քվոտա տա, դա ժողովրդավարության հետ կապ չունի: Ես դեմ չեմ, որ լինեն քվոտաներ, կանանց քվոտա, մարզերի քվոտա եւ այլն: Համաձայնեք, որ քվոտաները ժողովրդավարության հետ աղերս չունեն: Գուցե խրախուսում են կանանց ներկայությունը, մարզերի ներկայությունը, բայց դրանք արհեստական պրոցեսներ են, որտեղ ժողովրդի կամքը չկա: Երկրորդ խնդիրն այն է, որ հաշվարկի փուլում գործընթացը բարդանում է: Բայց դրանք հարցեր են, որոնք երկրորդական են, քանի որ գլխավոր խնդիրը ժողովրդավարության մակարդակի բարձրացումն է»:

Արմեն Ռուստամյանը ընդգծեց, որ իրենք կողմ են քվոտավորման գաղափարին եւ կարելի է տարբեր լուծումներ գտնել: Մասնավորապես, եթե X կուսակցությունը ստացել է 10 մանդատ եւ, ըստ օրենսդրության պետք է այդ 10-ից 3-ը կին լինի, ապա առավելագույն ձայներ ստացած 3 կանայք կարող են ընտրվել: Նույնը կարելի է անել մարզերի ներկայացվածության հարցում:

Անդրադառնալով փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ դրա գլխավոր թերությունն այն է, որ կուսակցության վերնախավն է որոշում հերթականությունը եւ մեկ անձը իր հեղինակությամբ «պառավոզի» էֆեկտով կարող է իր հետեւից խորհրդարան տանել մյուսներին, որոնց հասարակությունը կարող է չի էլ ճանաչում: Նա նկատեց, որ այդ խնդիրը կա նաեւ տարածքային ցուցակների դեպքում, երբ ինչ-որ մեկը շատ ձայն է ստանում եւ իր ստացած ձայներով այդ տարածքից ընտրվում են նաեւ այլ թեկնածուներ, որոնց ընտրողը չի ճանաչում:

Ռուստամյանն ընդգծեց, որ ԱԺ-ն համապետական մարմին է եւ ընտրությունն էլ պետք է լինի համապետական, ոչ թե տարածքներով, անկախ նրանից՝ այդ տարածքները մեծ են, թե՝ փոքր:

ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ գործող ընտրակարգը, որը նախատեսում է ռեյտինգային ընտրակարգով ընտրություն, հանգեցրեց նրան, որ տարածքներում մրցակցություն էր գնում միլիարդատերերի եւ քաղաքական գործիչների միջեւ, դրա արդյունքում քաղաքական գործիչները հայտնվել են ծանր իրավիճակում:

«Շատ դժվար էր այդ պայմաններում քաղաքական խոսք տեղ հասցնել եւ գաղափարների պայքար տեղի չէր ունենում: Հիմա կառավարությունն առաջարկում է անցնել այն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, որի մասին ընդդիմությունը միշտ խոսել է: Երբ ասվում է փակ ցուցակ, դա, բնականաբար փակ չէ: Դա ցուցակ է, որը կազմում է քաղաքական ուժը, որը ներքին քննարկումների ժամանակ պետք է այնպես անի, որ մարզային ներկայացվածություն ունենա: Եթե մարզերից մարդիկ չի ներգրավում, այդ մարզերից ձայներ չի ստանա: Այսինքն՝ վտանգը, որ կունենանք երեւանցիների խորհրդարան, այդ վտանգը կա նաեւ կուսակցության ներսում»,- ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ առաջարկին, ընտրությունների գնալ բաց ցուցակներով, երբ ընտրողը կարող է կուսակցությանն ընտրելուց բացի ընտրել նաեւ այդ կուսակցությունից իր նախընտրած անձին, Մարուքյանը նշեց, որ դա եւս լավ տարբերակ է, քանի որ խոսքը թեկնածուների ռեյտինգավորման մասին է հանրապետության տարածքով մեկ: «Մենք կարող ենք բոլոր տարբերակները քննարկել, բայց այսօրվա գործող ընտրակարգը վատն է»:

Նիստի ավարտին թեժ քննարկում տեղի ունեցավ հանձնաժողովականների միջեւ: Որոշվեց կրկին հանդիպել եւ որոշել՝ արդյո՞ք յուրաքանչյուր խմբակցություն է ներկայացնում իր առաջարկը կառավարություն, թե՞ խմբակցությունները միասին են մեկ տարբերակ առաջարկում։ Այս հարցի շուրջ քննարկումն այնքան ձգձգվեց, որ հանձնաժողովականները մի կերպ համաձայնության եկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4315 դիտում

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին