15% հավաքած ուժերը կարող են միավորվել, իշխանությանը դարձնել ընդդիմություն. թեժ քննարկում

Կառավարությունում եւ Ազգային ժողովում ձեւավորված երկու տարբեր հանձնաժողովները այսօր շարունակում են Ընտրական օրենսգրքի շուրջ համատեղ քննարկումները: Կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ առաջարկում են ընտրություններից հետո կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվաքանակների սահմանափակումը վերացնել:

Այսինքն, եթե գործող օրենսգրքով առավելագույնը երեք կուսակցություն կարող էր միավորվել եւ իշխանություն դառնալ, ապա նոր օրենսգրքով հնարավոր կլինի անսահմանափակ թվով կուսակցությունների միավորումը կոալիցիայում:

Նիստը վարող ՀՀԿ-ական ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս մոտեցումը բերելու է անկայունության:

«Եթե խոսում ենք խորհրդարանական համակարգի մասին, նախկինում ընտրվել է, որ լինի համեմատաբար կայուն, բայց այս համակարգը բերելու է անկայուն կառավարման»,-  ասաց նա: Հարությունյանը բացատրեց, որ եթե ինչ-որ կուսակցություն ստացել է քիչ քվեներ՝ միայնակ մեծամասնություն ձեւավորելու համար, մնացած փոքրիկ ուժերը, որոնք մեծ հեղինակություն չունեն, ստանում են 5%, կամ ինչպես առաջարկվում է՝ 4%, արդյունքում գումարվում են ընդդեմ մեծի եւ կոալիցիոն իշխանություն ձեւավորում:

«Բայց ինչքանո՞վ նրանց ձեւավորված իշխանությունը կլինի կայուն, նման քայլով անկայուն քաղաքական համակարգի նախադրյալներ ենք ստեղծում»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ այսինքն՝ օրինակ, 13 կուսակցություն 4 խմբակցությունում կարող է միավորվել եւ դառնալ մեծամասնություն, բայց դա կայուն չի դիտվի եւ մի փոքր ուժի դուրս գալը ամբողջ այդ համակարգը փլուզում է: Իսկ դուրս գալու հավանականությունն, ըստ նրա, մեծ է:

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք կողմ են եղել սահմանափակումները քչացնելուն:

«Իհարկե, համաձայն եմ, որ ինչքան քիչ լինեն կոալիցիայի անդամները, տարաձայնությունները քիչ կլինեն, բայց չպետք է խուսափենք դրանից, եւ տարաձայնությունները հաղթահարել եւ մեկ միասնական դիրքորոշման գալ: Մենք պաշտպանում ենք այդ գաղափարը՝ հանել սահմանափակումները»,-ասաց նա:

ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նույնիսկ արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ, ասենք, 13 ուժերի ձայները չորս կամ հինգ խմբակցության մեջ բաշխվեն:

«Արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ 45% ձայն ստացած ուժը դառնա ընդդիմություն, իսկ այն 4-5-ը միավորվեն, դառնան իշխանություն, միանգամայն հնարավոր վիճակ եմ ներկայացնում»,- ասաց նա:

ԲՀԿ կուսակցությունը ներկայացնող Սերգեյ Բագրատյանը նշեց, որ երկու տարբերակն էլ քննարկելի են: «Չպետք է արգելափակել արհեստականորեն, որեւէ սահմանափակում արդարացված չէ ազատ կամարտահայտման դեպքում, որ 45%-անոց ուժին չի կարող երեք 15 տոկոսը հաղթահարել: Իհարկե, քննարկման առիթ կա մեծամասնության կայունության առումով»,- ասաց նա:

Իր կուսակցական գործընկերոջ հետ համաձայն չէր Նաիրա Զոհրաբյանը, ում խոսքով՝ երկիրը, խորհրդարանը կտանեն պերմամենտ ցնցումների:

«Բոլորը ծրագիր են ներկայացնում՝ ինչպես են կառավարելու, այն ուժը, որ ստանում է առավելագույն քվե, նշանակում է, որ նրան են քվեով վստահում: Այս տարբերակով անհասկանալի աջաբսանդալ կարող է դառնալ եւ երկիրը տանել անկայունության»,- ասաց նա:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչ ենք ուզում անել եւ վերջնական նպատակը որն է:

«Պետք է ֆիքսենք որեւէ մեկի համար իշխանությունը պահելու խնդիր չլինի, որպեսզի ուրիշները չմոտենան այդ բուրգին: Մեծամասնություն ես, գնա միաձայն մեծամասնություն դարձիր: Այս ամեն ինչն անում ենք, որ ՔՊ-ն չմնա հավերժ իշխանության, նպատակը ժողովրդավարացումն է: Եթե 15%-ները միավորվեն ու 45-ին քցեն՝ թող անեն: Եթե մեկ տարի հետո ընտրություն պետք է լինի, թող անեն»,- ասաց նա:

ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ ցանկացած սահմանափակման դեմ է, եթե հիմքում արհեստական մոտեցում է: Ըստ նրա, սահմանափակմանը կողմ կլինի, եթե քաղաքական ուժը իրեն համարում է ընդդիմություն, ապա ընտրություններից հետո չի կարող մտնել կոալիցիա:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենք խնդիր են դնում, որ եթե կարողանում են միավորվել ուժերը՝ միավորվեն, գործը չհասցվի երկրորդ փուլի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6704 դիտում

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին