Երևան
12 °C
Երկու ամիս չորս օր վարչապետի տիկնոջ կարգավիճակում գտնվող Աննա Հակոբյանը տվեց #ԻմՔայլը հիմնադրամի գործունեության մեկնարկը: Իր ելույթում Աննա Հակոբյանը նշեց, որ ցանկացել է շարունակել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի աշխատանքը, սակայն շատերը նրանից այլ ակնկալիքներ են ունեցել՝ վարչապետի կնոջ գործառույթներով:
«Այս երկու ամիսներին շատ մարդկանց հետ եմ հանդիպել, ովքեր շատ կարեւոր նախագծեր են իրականացնում, բայց հայտարարում եմ էին, որ այդ ծրագրերը կարող են դադարել՝ ֆինասական խնդիրների պատճառով: Նախկինում դրանք ֆինանասվորվել են տարբեր ուղիներով՝ միջանձնային հարաբերությունների վրա հիմնված, ինչը չէր կարող շարունակվել նոր Հայաստանում՝ նոր իրողություններով պայմանավորված: Զուգահեռաբար ինձ դիմում էին մարդիկ, ովքեր պատրաստակամություն էին հայտնում ֆինասական աջակցություն ցուցաբերել»,- ասաց նա:
Աննա Հակոբյանն ընդգծեց, որ իրեն դիմել են շատ մարդիկ եւ խնդրել, որ օգտագործելով վարչապետի տիկնոջ իր կարգավիճակը՝ բարձրաձայնի այդ խնդիրների մասին:
«Ես հասկացա, որ հանրությունը ինձանից ունի շատ կոնկրետ պահանջներ, սպասելիքներ եւ ես որեւէ իրավունք չունեմ դրանք մերժելու: Իմ անձնական ցանկությունը՝ շարունակել իմ մասնագիտական աշխատանքը, որպես թերթի գլխավոր խմբագիր, որեւէ մեկին չի հետաքրքրում: Ես հասկացա, որ պարտավոր եմ իմ քայլն անել որպես վարչապետի կին եւ կարճ ժամկետներում Հայաստանը շատ ավելի լավը դարձնելու գործում: Դրա համար պետք էր ինստիտուցիոնալ մարմին, որն էլ դարձավ #ԻմՔայլը հիմնադրամը: Մենք փորձելու ենք համատեղ ուժերով կառուցել բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ մեկն անտեսված չի լինի»:
Խնդիրների հասցեավորման համար գործելու է երեք ձեւաչափ: Առաջին տիկնոջ խոսքով՝ հիմնադրամը կամուրջ է լինելու հրաշալի գործեր կատարող անձանց եւ այդ հրաշալի գործերը ֆինանսավորելու պատրաստ մարդկանց միջեւ: «Մենք հովանավորելու ենք արդեն իսկ գործող ծրագրերը եւ կունենանաք մեր 2-3 նախագծերը, որոնք կմշակենք եւ կիրականացնենք»,- նշեց նա:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համար մշակվելու են հստակ չափանիշներ, առաջիկայում տեղի է ունենալու գործադիր տնօրենի ընտրություն՝ բաց մրցույթի միջոցով: Հիմնադրամին կից ստեղծվելու են փորձագիտական խմբեր, որոնք կուսումնասիրեն ներկայացված ծրագրերը եւ հոգաբարձուների խորհրդի քվերակությունից առաջ իրենց մասնագիտական կարծիքը կհայտնեն: Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ ընթացիկ տարվա հոկտեմբերից կսկսեն առաջին ծրագրերն իրականացնել: Վարչապետի տիկինը հայտարարեց, որ հիմնադարամը գործելու է բաց ու թափանցիկ, որեւէ գումարի շարժ ոչ միայն նվիրատուի, այլեւ հիմնադրամի հետ առնչություն չունեցող քաղաքացու համար գաղտնի չի լինելու:
«#ԻմՔայլը հիմնադրամը գործելու է թափանցիկ եւ հաշվետու է լինելու յուրաքանչյուր ծախսված գումարի համար: Այս թափանցիկությունը հիմնադրամի ստեղծման նախապայամանն է: Բացի այս, հիմնադրամը բաց է լինելու համագործակցելու ցանկացած կազմակերպության հետ՝ անկախ նրանց քաղաքական, կրոնական եւ սեռային ու ազգային պատկանելիությունից: #ԻմՔայլը հիմնադրամը չի կապվելու իմ անձի հետ եւ իմ ամուսնու պաշտոնավարման ավարտից հետո ես այն մեծ սիրով կփոխանցեմ հաջորդ վարչապետի տիկնոջը: Մինչեւ այդ ես ամեն ինչ կանեմ՝ հիմնադրամը կայացնելու եւ դրա անխափան գործունեության պայմաններ ստեղծելու համար»:
Այնուհետ, Աննա Հակոբյանը ելույթի ընթացքում խոսեց այն մասին, թե ինչ է նշանակում լինել վարչապետի տիկին եւ որոշ անձնական դիտարկումներ կատարեց:
«Այն կարծրատիպերը, որոնք ձեւավորված են պետության առաջին դեմքի տիկնոջ շուրջ՝ գերազանցեցին իմ բոլոր պատկերացումները: Այս երկու ամսվա ընթացքում մարդիկ ինձ վերաբերվեցին կնոջ, որը կարող է թաքուն ազդել ամուսնու քաղաքական որոշումների վրա, միջնորդի, որ ամուսինն ընդունի այս կամ այն անձնավորությանը կամ հավանություն տա նրանց առաջարկություններին: Մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, որը կարող է ներքին կարգով միջնորդել, որպեսզի ծանոթները, ծանոթների ծանոթները եւ նրանց ծանոթներն աշխատանքի անցնեն նախարարություններում: Ես ինձ զգացի կին, որից զգուշավորություն են զգում կառավարության շատ անդամներ, իսկ ինձ մտերիմ լինելը համարվում է առավելություն՝ անձնական հարցերը լուծելու համար: Պետք է խոստովանեմ, որ այս զգացումը խիստ հիասթափեցնող էր: Ես խնդրում եմ, որ այստեղ ասվածն ընդունել ի գիտություն, հիմնադրամի գործունեությունից ավելի որեւէ դերակատարություն ինձ չվերագրել եւ որեւէ ակնկալիք չունենալ: Ես չունեմ սիրած դերասաններ, երգիչներ, երգչուհիներ: Չեմ պատրաստվում մարդկանց աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել: Էական չէ, թե ով քանի անգամ է ինձ հետ սուրճ խմել, այդ հանգամանքը նրա կյանքում ոչինչ չի փոխելու: Ես չեմ պատրաստվում ինձ շրջապատել պալատական շքախմբով»,- նշեց նա:
Արդեն լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշեց, որ ներդրումներ անելու հետ կապված իր հետ արդեն տարբեր մարդիկ են հանդիպել եւ պատրաստակամություն հայտնել նվիրատվություն կատարելու համար:
«Ես այս պահին ձեռնպահ կմնամ անուններ տալուց: Դրանք եղել են նախնական խոսակցություններ եւ ես խնդրել եմ նրանց սպասել մինչեւ հիմնադրամը կազդարարի իր գործունեության մասին»,- ասաց նա:
Հիմնադրամի ֆինանսները ուղղվելու են առողջապահության, մշակույթի եւ սոցիալական ոլորտների խնդիրներին: Լրագրողները վարչապետի տիկնոջից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկը չի նպաստի նրան, որ դրսի բարերարները «կաշկանդված» գումար նվիրաբերեն:
«Դա նորություն չէր, մեծ հաշվով այդ մասին գիտեինք, քանի որ բոլորս ապրում ենք Հայաստանում: Մասնավորապես, մեր թերթը բազմիցս անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տիրող իրավիճակին եւ վերջին տարիներին մեր հիմնադրամը ուներ խնդիրներ: Սփյուռքի բարերարները մեծ տոկոսներով կրճատում էին հանգանակությունների չափը եւ հիմքում այդ երեւույթն էր, որն այս օրերին ջրի երես դուրս եկավ: Հուսամ, որ դա ազդեցություն չի ունենա, քանի որ աշխատանքները դեռ չսկսած՝ տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում՝ սփյուռքում մարդիկ շատ ոգեւորված են քաղաքական փոփոխությամբ եւ շատ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ»,- մեկնաբանեց Աննա Հակոբյանը:
Հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվեց Բյուրականի արվեստի ակադեմիայում: Միջոցառմանը ներկա էին գործող դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, բժիշկներ, գործարարներ: Հիմնադրամի անունը պատահական ընտրված չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իշխանության 3-րդ ժամկետի դեմ պայքարի մեկնարկը սկսել էր հենց #ԻմՔայլը արշավով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT