Խորվաթիայի ուղին դեպի ԱԱ 2018-ի եզրափակիչ, որտեղ կմրցի 1998-ին իր ճանապարհը փակած թիմի դեմ

Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ: Երեկ՝ հուլիսի 11-ին, չեմպիոնի կոչումը Ֆրանսիայի հետ վիճարկելու իրավունքը նվաճեց՝ կամային հաղթանակ տանելով Անգլիայի նկատմամբ: Հանդիպման ընթացքում խորվաթները պարտվում էին 0:1, իսկ անգլիացիներն իրենց արդեն եզրափակչում էին պատկերացնում, սակայն Խորվաթիան վերադարձավ ու լրացուցիչ ժամանակում էլ խփեց հաղթական գնդակը:  

Խորվաթիան այն 3 հավաքականներից է, որոնք 100 տոկոսանոց արդյունք ցույց տվեցին հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկած մրցաշարի խմբային փուլում: Ինչպես Ուրուգվայն ու Բելգիան, 9 միավորով գլխավորեց իր խումբը (D):

Առաջին խաղում Նիգերիային հաղթեց 2:0 նաեւ մրցակցի ինքնագոլի շնորհիվ: 2-րդ տուրում տպավորեց առաջնության ֆավորիտներից մեկի՝ ԱԱ 2014-ի փոխչեմպիոն Արգենտինայի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակով (3:0), որից հետո արգենտինացիները քիչ էր մնում՝ հենց խմբային փուլից դուրս մնային պայքարից: 3-րդ տուրում էլ դժվարությամբ կոտրեց Իսլանդիայի դիմադրությունը. հաղթական կորզեց 90-րդ րոպեին (2:1):

Արգենտինայի դեմ հաղթանակը

Փլեյ-օֆում փուլից փուլ անցնելու համար խորվաթները բնավորություն ցույց տվեցին: 2 փուլ անընդմեջ նրանք հաղթահարեցին մրցակիցներին պարտության մատնելով 11-մետրանոց հարվածաշարում: 1/8 եզրափակչում այդպես շրջանցեցին Դանիային, քառորդ եզրափակչում՝ մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանին: Դանիայի դեմ 11-մետրանոց հարվածաշարում իսկական հերոս դարձավ խորվաթների դարպասապահ Դանիել Սուբաշիչը, որն իր թիմին փրկեց 3 11-մետրանոցից: Ռուսաստանի դեմ խաղում էլ խորվաթները պատմության մեջ 2-րդ անգամ ԱԱ կիսաեզրափակիչ դուրս եկան: Առաջին անգամ նման արդյունքի հասել էին 1998 թ. Ֆրանսիայում, եւ հենց ապագա չեմպիոն ֆրանսիացիներին էին զիջել այդ փուլում (1:2):

Դանիայի դեմ հաղթանակը

Ռուսաստանի դեմ հաղթանակը

ԱԱ 2018-ի փլեյ-օֆում 3 խաղ անընդմեջ Խորվաթիան շրջանցեց մրցակցին՝ կամային հաղթանակներ տանելով: 1/8 եզրափակչում Դանիային 1:0 պարտվելիս հաշիվը հավասարեցրեց. դարձրեց 1:1: Հանդիպումն այս հաշվով տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, հետո հաղթեց 11-մետրանոցներում: Ռուսաստանի դեմ 1/4 եզրափակչում էլ հայտնվեց պարտվողի դերում: Առաջինը գոլ բաց թողեց, ապա խփեց պատասխան գնդակը: Լրացուցիչ ժամանակում առաջ անցավ 2:1, սակայն չկարողացավ պահել հաշիվը, ու հաղթողը կրկին որոշվեց 11-մետրանոցներում:

Անգլիայի դեմ հաղթանակը

Երեկ էլ Անգլիային շրջանցեց, երբ ֆուտբոլի հայրենիքի շատ երկրպագուներ արդեն վստահ էին, որ այդ երեկոն իրենց համար է տոնական լինելու: Այդ հանդիպումից հետո Խորվաթիայի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչն ասել է, որ հենց նման կամային հատկանիշներ ունեցող թիմը կարող է չեմպիոն դառնալ:

«Պնդել եմ, որ մրցաշարում կհաղթի այն թիմը, որը բնավորություն ցույց կտա: 3 խաղ անընդմեջ մենք պարտվելիս ենք եղել 0:1 հաշվով եւ կարողացել են վերադառնալ ու հաղթել: Կարծում եմ՝ մենք բնավորություն ցույց տվող ազգ ենք»,- ասել է նա:

Արդյո՞ք ընդամենը 4 մլն բնակչություն ունեցող Խորվաթիան կկարողանա միանալ էլիտարների ցուցակին՝ աշխարհի առաջնությունը հաղթած հավաքականներին, թե՞ ոչ, պարզ կդառնա հուլիսի 15-ին Ֆրանսիայի դեմ եզրափակչում: Այդ հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3724 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ