Եվրոպացիները հարավամերիկացիներին գերազանցեցին ֆիզիկապես ու տեխնիկայով. Չիլավերտը՝ ՀԺ-ին

Խոսե Լուիս Չիլավերտն իր մեկնաբանությունն ունի, թե ինչու Հարավային Ամերիկան ներկայացնող թիմերը չկարողացան ֆուտբոլի ԱԱ 2018-ի կիսաեզրափակիչ հասնել: Պարագվայի հավաքականի հայտնի նախկին դարպասապահը, որը Ռուսաստանում ընթացող մրցաշարի ընթացքում որպես մեկնաբան աշխատում է Պարագվայի «Telefuturo» հեռուստաալիքի համար, կարծում է, որ Եվրոպական երկրները ներկայացնող թիմերը հարավամերիկյաններին գերազանցեցին ինչպես տեխնիկայով, այնպես էլ ֆիզիկական պատրաստվածությամբ: Այդ մասին նա ասաց «Հայկական ժամանակ»-ին, որը Ռուսաստանում լուսաբանում է մրցաշարը:

«Հարավային Ամերիկայում պետք է նորացնեն թիմերը, լավ աշխատեն ֆիզիկական կողմի վրա, որովհետեւ այսօրվա դրությամբ երեւում է, որ եվրոպացիները լավ են աշխատել ֆիզիկականի, ինչպես նաեւ տեխնիկայի վրա: Այդ ամենի շնորհիվ էլ գերազանցեցին հարավամերիկացիներին: Վերջիններս պետք է քրտնաջան աշխատեն նախկին մակարդակը վերականգնելու համար»,- ասաց նա:

Աշխարհի առաջնության մրցանակային տեղերի համար պայքարում մնացել են միայն եվրոպական ընտրանիներ՝ Ֆրանսիան, Բելգիան, Խորվաթիան եւ Անգլիան: Ըստ Չիլավետի՝ այս հավաքականները մրցաշարում այսքան հեռուն են գնացել իրենց թիմերը նորացնելու շնորհիվ:

«Հատկանշական է, որ ֆուտբոլային գերտերություններն արագ լքեցի մրցաշարը, եւ միեւնույն ժամանակ կարեւոր է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Անգլիան, իրենց օրինակով ապացուցեցին... թիմերը նորացնելով, թարմացնելով ցուցադրեցին բարձր որակ, բնավորություն դրսեւորեցին եւ դրա շնորհիվ էլ կիսաեզրափակչում պայքարելու հնարավորություն ստացան»,- ասաց նա:

Ճանաչված դարպասապահը խոսեց նաեւ մրցաշարի կազմակերպվածության մասին: Նա բարձր գնահատեց այս հարցում Ռուսաստանի կատարած աշխատանքը եւ գովեստի խոսքեր ասաց:

«Աշխարհի առաջնությունը շատ լավ է կազմակերպված, Ռուսաստանը հրաշալի երկիր է»,- նշեց նա:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին, կավարտվի հուլիսի 15-ին: Երեկ՝ հուլիսի 10-ին, հայտնի դարձավ եզրափակչի առաջին մասնակիցը: Ֆրանսիան աշխարհի չեմպիոն դառնալու համար պայքարելու իրավունք ստացավ՝ կիսաեզրափակչում հաղթելով Բելգիային (1:0): Այսօր կկայանա կիսաեզրափակիչ 2-րդ խաղը՝ Խորվաթիա-Անգլիա: Այն կսկսվի 22:00-ին:

Տպել
2317 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները