Ռոջերսը ՀՀ-ում ասել է՝ ինչու պայմանագիր չի կնքել Մխիթարյանի հետ, երբ Լիվերպուլի մարզիչն էր

2013 թ.ՀՀ ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լիվերպուլ» չի տեղափոխվել, քանի որ ֆիզիկապես պատրաստ չի եղել Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալուն: Այս մասին երեկ՝ հուլիսի 9-ին, Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղից առաջ ասել է շոտլանդական թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: Մասնագետը «Լիվերպուլը» գլխավորել է 2012-15 թթ.: 2013-ին, երբ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» խաղացող էր, շատ էին խոսակցությունները, որ նա հետաքրքրում է «մերսիսայդցիներին»: Արդյունքում նա տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:

«Այո՛, ես խոսել եմ Մխիթարյանի հետ, ու երկար խոսակցություն է եղել: Այդ ժամանակ նա ֆիզիկապես պատրաստ չէր Պրեմիեր լիգայում խաղալուն ու տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Նա կատարյալ ֆուտբոլիստ է՝ արագ, տեխնիկապես հարուստ ու տաղանդավոր»,- ասել է Ռոջերսը:

Խոսելով «Ալաշկերտի» հետ կայանալիք այսօրվա հանդիպման մասին մասնագետը նշել է, որ իրենց բարդ խաղ է սպասվում: Պատճառներից մեկը շոգ եղանակն է, մյուսն էլ այն, որ հայկական թիմը մրցունակ է, ինչը երեւում է վերջին տարիների ընթացքում ազգային առաջնությունում գրանցած արդյունքներից:

«Նման մրցաշարերում միշտ պետք է հարգես մրցակցին: «Ալաշկերտը» վերջին 3 տարիների ընթացքում դարձել է երկրի չեմպիոն, եւ մենք գիտենք, որ լավ թիմ է: Կարծում եմ՝ եղանակը կարեւոր գործոն կլինի: Հիմա Մեծ Բրիտանիայում շոգ է, բայց մի կերպ նման չէ այստեղի շոգին: Երբեմն դա կարող է ազդել խաղի տեմպի վրա: Մենք սովոր չենք նման շոգի, ու բարդ է լինելու խաղալ նման եղանակային պայմաններում եւ այսպիսի բարդ մրցակցի դեմ»,- ասել է նա:

«Ալաշկերտ»-«Սելթիկ» հանդիպումն այսօր կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է 20:00-ին: Մուտքն ազատ է: Պատասխան խաղը մրցակցի հարկի տակ կկայանա հուլիսի 18-ին:

Տպել
3242 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին