Չեմ կարող ասել՝ ինչու հարավամերիկյան թիմ չկա ԱԱ կիսաեզրփակչում. Ռոբերտո Մարտինես

Բելգիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատասխան չգտավ հարցին, թե ինչու ԱԱ 2018-ի կիսաեզրափակչում հարավամերիկյան հավաքական չկա: 1/4 եզրափակչում նրա թիմը պայքարից դուրս թողեց Բրազիլիային, կիսաեզրափակչի նրանց մրցակից Ֆրանսիան էլ՝ Ուրուգվային: Այժմ պայքարում մնացած 4 թիմերը ներկայացնում են Եվրոպան: Այսօր՝ հուլիսի 9-ին, «Հայկական ժամանակ»-ը ներկա էր Ֆրանսիայի դեմ խաղից առաջ կայացած Մարտինեսի ասուլիսին: Լրագրողները նրան խնդրեցին մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

«Չեմ կարող շատ բան ասել, թե ինչու հարավամերիկյան թիմ չկա կիսաեզրփակչում: Բոլորը գիտեն, որ Բրազիլիան կիսաեզրափակիչ հասնելու ու անգամ ավելի հեռուն գնալու ֆավորիտ էր, բայց դուրս մնաց: Կարծում եմ՝ Ռուսաստանում անցկացվող մրցաշարը ֆանտաստիկ է, այստեղ ամեն խաղում մանրուքները որոշիչ են»,- ասաց նա:

Մարզիչը խոսեց նաեւ առաջիկա հանդիպման կարեւորության մասին: Նա ընդգծեց, որ իրենք մեծ արդյունքի հասնելու հիանալի հնարավորություն են ստացել, ու սա բացառիկ պահ է ինչպես ընտրանու, այնպես էլ խաղացողների համար:

«Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում լինելը յուրահատուկ հնարավորություն է Բելգիայի հավաքականի ու ֆուտբոլիստների համար»,- ասաց նա:

Կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Բելգիա հանդիպումը կայանալու է վաղը: Սկսվելու է 22:00-ին: Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունը՝ Խորվաթիա-Անգլիա, տեղի կունենա հուլիսի 11-ին: Նույնպես կմեկնարկի 22:00-ին:

Տպել
1790 դիտում

Քաղաքացին ահազանգում է՝ Երեւանում աշխատող մաքրարարների բաճկոնները պետք է փոխել. Քաղաքապետարանը վստահ է՝ հագուստը լավն է

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու խուզարկություններ Սևանում. հայտնաբերվել են ատրճանակ ու թմրամիջոցներ (տեսանյութ)

Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Քիմ Քարդաշյանի ամուսինը վարակված է եղել կորոնավիրուսով. նա դեմ է պատվաստանյութերին

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 7 մեքենա (տեսանյութ)

Արմանիսի ոսկու հանքից թափոնաջրեր են լցվում Ձորագետը. քաղաքապետն ահազանգում է. իրավիճակը լուրջ է (լուսանկարներ)

ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա (տեսանյութ)

Պայթեցվել է «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը

ԱԺ-ն ընդունեց քննարկված օրենքների բոլոր նախագծերը, որոշ նախագծերի երկրորդ ընթերցումը կշարունակվի վաղը

Ահա, այսպես են սուտ լուրեր տարածում, իսկ պատասխանատվության ենթարկվելիս՝ փորձում հետ կանգնել. Հրաչյա Հակոբյան

Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝ Բաբաջանյանի մասին

Արցախում սեպտեմբերի 1-ից բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների համար, իսկ հունվարի 1-ից՝ բոլորի

Թափուր մանդատ չկա. Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընդերքի մասին օրենքի նախագիծը․ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը

Գետահովիտ համայնքով անցնող մոտ 1.5 կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործի մի դրվագով նախաքննությունն ավարտվել է. այն ուղարկվել է դատարան

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ կարելի է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով. Բադասյան (տեսանյութ)

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան համադրվելու է «Հայ ժողովրդի պատմության» հետ. Մակունց