Երևան
12 °C
Հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզում սպանված Գեղամավան գյուղի բնակիչ, 56-ամյա Հուսիկ Զաքարյանին իր տան բակում դանակահարած Աշոտ Աբրահամյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Մեր տեղեկություններով՝ Հուսիկ Զաքարյանին սպանող Աշոտ Աբրահամյանը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Աբրահամյանի եղբոր թոռն է:
Երկարատև վեճից հետո Հուսիկ Զաքարյանը վատ է արտահայտվել Աշոտ Աբրահամյանի հոր՝ Սահակ Աբրահամյանի մասին, որը չնայած բարձրագույն կրթությանը՝ հովիվ էր աշխատում: Աշոտ Աբրահամյանը վրեժխնդիր լինելու նպատակով՝ ալկոհոլի ազդեցության տակ կատարել է սպանությունը:
Տեղեկությունները մեր զրույցում հաստատեց Գեղամավան գյուղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Խաչատրյանը՝ որոշ մանրամասներ պատմելով ողբերգությամբ ավարտված միջադեպի մասին:
Վերջինիս խոսքով՝ հուլիսի 8-ին Գեղամավան գյուղում Հուսիկ Զաքարյանի աներոջ հոգեհանգստի արարողությունն է եղել: Հոգեհանգստի հացկերույթի արարողության ժամանակ է ամեն ինչ սկսվել: Սկզբում վեճը սպանվողի՝ Հուսիկ Զաքարյանի որդիների եւ Աշոտ Աբրահամյանի միջև է եղել: Պատճառը Աշոտ Աբրահամյանի ալկոհոլի ազդեցության տակ ծայրահեղ վատ վարքն է եղել:
«Իմ իմացած տեղեկությունների համաձայն՝ սպանողն իրեն ճիշտ չի պահել: Մի քանի անգամ Աշոտ Աբրահամյանին Հուսիկի տղաները զգուշացրել են, որ իրեն նորմալ պահի, խմել է՝ թող տուն գնա: Տղաները չեն ցանկացել, որ մորական պապիկի հոգեհացի արարողությունը խանգարվի: Վեճ է առաջացել, քաշքշել են իրար»,- պատմեց Գագիկ Խաչատրյանը:
Ավելի ուշ Աշոտ Աբրահամյանը գնացել է Հուսիկ Զաքարյանի տուն, որ վերջինիս որդիների հետ հաշվեհարդար տեսնի, սակայն նրանք տանը չեն եղել: Տանը պառկած է եղել միայն Հուսիկ Զաքարյանը, դարձյալ վեճ է առաջացել, միմյանց հարազատների են վիրավորել եւ հայհոյել, որից հետո էլ Աշոտ Աբրահամյանը դանակահարել է նրան: Հ.Զաքարյանը մահացել է:
Հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, Գեղարքունիքի մարզում կատարված սպանությունը բացահայտվել է, Աշոտ Աբրահամյանը եւ եղբայրը ձերբակալվել են:
Հիշեցնենք՝ ՀԺ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT