Վարչապետն ու տիկինը, Ս. Թանկյանը, մշակույթի նախարարն ու այլք՝ Creative Armenia-ի 1-ամյակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Creative Armenia մշակութային հիմնադրամի մեկամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, հիմնադրամի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը, Creative Armenia-ի հիմնադիր խորհրդատվական խորհրդի անդամ, հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, հասարակական, մշակութային գործիչներ: 
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ իրականում յուրաքանչյուր երևույթի կարևորագույն կողմը մշակութայինն է: «Քաղաքական այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, իրականում մշակութային մի մեծ հակամարտության հանգուցալուծում էին և ըստ էության քաղաքական ասպարեզում մրցակցության ելան բռնության մշակույթն՝ ընդդեմ սիրո մշակույթի: Սիրո մշակույթը հաղթեց: Սա շատ գլոբալ փոփոխություն է Հայաստանի կյանքում, որովհետև ցավոք, մինչև վերջերս սիրո մշակույթն ընդունված էր համարել թուլության մշակույթ, իսկ բռնության մշակույթը՝ ուժեղության մշակույթ: Մենք ապացուցեցինք հակառակը և սա ամենակարևոր փոփոխությունն է, որ տեղի է ունեցել Հայաստանում: Այսօր էլ այդ փոփոխությունը շարունակվում է և հույս ունենք, որ այն դեռ երկար ու հետևողականորեն կարմատավորվի մեր քաղաքական ու հանրային կյանքում: Այս փոփոխությունները հնարավոր դարձան, երբ հնարավոր դարձավ երկու քաղաքացու հարաբերությունների փոփոխությունը՝ հակամարտության մշակույթը փոխարինվեց համագործակցության մշակույթով: Այս փոփոխությունները չափազանց կարևոր են և սրանք իսկապես արմատական նշանակություն ունեն: Սրանք ուղղակի իշխանական փոփոխություններ չեն, այլ մտքի փոփոխություններ են և դա էլ իր հետ բերելու է բազմաթիվ փոփոխությունների: Ես ուրախ եմ, որ այսօր ՀՀ-ում շատերը և բոլորը հասկանում են, որ սիրո մշակույթը բավարար չափով ուժեղ է՝ ինչպես հայրենիքի, այնպես էլ ժողովրդի, քաղաքացու և նրա իրավունքները պաշտպանելու համար և բռնության մշակույթն անշրջելիորեն պարտվել է: Վերադարձ բռնության մշակույթին այլևս չի լինելու: ՀՀ ժողովուրդն արդեն ազատագրվել է և սրանք ինստիտուցիոնալ ազատգրումներ են ու ամենակարևորն այն է, որ այս ազատագրումը պետք է վերածվի ու դառնա յուրաքանչյուրի անհատական, ստեղծագործական, մշակութային ազատություն: Սա էլ իր հերթին բերում է սեփական դերի վերագնահատման, թե ինչպիսին է իշխանության հարաբերությունը քաղաքացու նկատմամբ, ինչպիսին է քաղաքացու և իշխանության հարաբերությունը: Մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները պետք է իրենց հետ բերեն նորանոր արդյունքներ և ես համոզված եմ, որ այդ արդյունքները կան ու կլինեն: Վստահ եմ, որ ամեն օր ու ամեն շաբաթ կտեսնենք սիրո նորանոր հաղթանակներ Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 
Creative Armenia հիմնադրամի նպատակն է՝ բացահայտել Հայաստանի տաղանդավոր արվեստագետներին և նպաստել մշակութային զարթոնքին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10902 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ