Երևան
12 °C
Այսօր Ազգային ժողովում Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկմանը ԲՀԿ-ն առաջարկեց զինվորականների քվեարկության ժամանակ ընտրական տեղամասում արգելել վերադաս սպայի ներկայությունը: ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում վերադաս սպա: ԲՀԿ-ի տեսակետը ներկայացնող Սերգեյ Բագրատյանը պարզաբանեց.
«Ինչպես գիտեք, զինվորներին ուղեկցում են ընտրության դասակի հրամանատարը, ջոկի հրամանատարը, նայած որտեղ ով է կատարում, ուղեկցող սպան, որը պետք է ուղեկցի, պայմանական չպետք է 100 մետից մոտ լինի»:
Վիգեն Սարգսյանը նշեց, թե ցանկացած սպա վերադաս է: «Ջոկի հրամանատարը, ինչպես նաեւ դասակի հրամանատարը հաճախ կարող է լինել նույն զինվորներից մեկը, հիմա ինքը կարո՞ղ է լինել, ինքն էլ է քվեարկող զինվոր: Սպան էլ է քվեարկում, ստացվում է՝ ինքը դուրսը սպասում է, շարքային կազմն է քվեարկում, հետո սպայական կազմն է գալիս քվեարկում ու ջհանդամ, որ շարքայինում կա վերադաս: Հիմա դա խնդի՞ր է, թե՞ ոչ»,-հարցրեց Սարգսյանը, որին ի պատասխան Բագրատյանը նշեց, որ խնդիր է:
Վիգեն Սարգսյանը նշեց՝ ուրեմն հարցը չի լուծվում, իսկ նիստը վարող Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե զինվոր է, ուրեմն նորմալ է:
«Զինվորների միջեւ ոչ պաշտոնական հեղինակության հարցը ո՞նց եք լուծում: Սպան քվեախցիկի մոտ չի հետեւում, եթե հետեւելու լինի, այլ զինվորի հետ կարող է հետեւի, եթե այդպես է, չեք կարող վերահսկել, դա հարց չի լուծում, ամեն ինչ կարելի է գրել, բացի բարդացնելուց գործընթացը»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանն արձանագրեց, որ խնդիրը վերաբերում է ոչ թե սպային, այլ ցանկացած անձի. «Պետք չէ արհեստական ձեւակերպում տալ եւ կենտրոնացնել ուժը որեւէ անձի վրա, որ նա չպետք է վերահսկողության ենթարկվի: Կապ չունի, թե ով է վստահված անձը՝ կուսակցության ներկայացուցիչ, թե ով»:
ԲՀԿ-ն առաջարկում է նաեւ զորամասում հավասար պայմաններ ստեղծել քարոզչության համար, Հանրայինով բանավեճեր կազմակերպել, արգելել համատիրություններին իրենց տարածքները շտաբի վերածելու: Առաջարկներից էր՝ արգելել նույն անձի կողմից մեկից ավելի ընտրողներին օգնելը:
«Այս օգնելու ինստիտուտի վերաբերյալ բոլորս գիտենք, նախորդ ընտրություններին օգնելով ընտրել են 79 500 մարդ, այնինչ օգնելու իրական իրավական քաղաքացիների թիվը, որոնք ունեն բժշկի տեղեկանք, մի քանի անգամ պակաս է»,- ասաց Բագրատյանը:
Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, որ ըստ աշխատանքի եւ սոցիալական ծառայության վարչության բաժնից ստացած տվյալների՝ այլ քաղաքացիների օգնությամբ ընտրություն կատարողների թիվը մոտավորապես 15 000-ի է հասնում: ՀՀԿ-ի ներկայացուցիչները արձագանքեցին, որ շատ են խնդիրներ ունեցողները, ովքեր ուղղակի գրանցված չեն: ԵԼՔ-ի ներկայացուցիչ Գեորգի Դոխոլյանը հավելեց, թե նախորդ ընտրությանն այնքան շատ էին օգնության կարիք ունեցող քաղաքացիները, որոնց վերաբերյալ համապատասխան գրանցամատյանում գրանցում չի կատարվել:
«Տոտալ գալիս էին օգնությամբ ընտրելու համար»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT