Երևան
12 °C
2005 թվականի մարտի 22-ից թոշակի անցած գնդապետ Հարություն Կարապետյանը բողոքում է, որ ՀՀ զինվորական կոմիսարիատը ցուցաբերել է կամայական մոտեցում եւ օրենքով իրեն հասանելիք կենսաթոշակը վճարվում է ոչ թե պաշտպանության նախարարության սոցիալական վարչությունից, այլ ԱԻՆ-ից: ՊՆ-ում քաղաքացին ստանում էր 176 հազար ՀՀ դրամ, իսկ ԱԻՆ-ում ստանում է 143 հազար դրամ:
Հարություն Կարապետյանը հայտնում է, որ երբ 2005 թվականից անցել է երկարամյա կենսաթոշակի՝ մինչեւ 2013 թվականը վճարումը կատարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Այնուհետեւ, 2013-ին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն եւ մինչեւ 2016 թվականը քաղաքացուն թոշակ է տրամադրել ՌԴ-ն:
Երկրից Հարություն Կարապետյանի 3-ամյա բացակայությունն աշխատել է ի վնաս իրեն: 2017 թվականին քաղաքացի Կարապետյանը վերադարձել է ՀՀ եւ նույն թվականի հոկտեմբերին ՀՀ ԱԻ նախարարությունից են նրա համար թոշակ նշանակել:
«ՀՀ զինվորական կոմիսարիատը, խախտելով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման մասին օրենքի 10-րդ հոդվածի պահանջները, ինձ զրկել է թոշակից: Նա իրավունք չուներ իմ անձնական երկարամյա կենսաթոշակի գործն ուղարկել ՀՀ ԱԻ նախարարություն»,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Կարապետյանը:
Նշեց, որ ԱԻ նախարարությունը եւս խախտում է թույլ տվել իր նկատմամբ՝ անտեսելով, որ 2006 թվականից նշանակված է եղել իր կենսաթոշակը, որը չեղյալ է համարվել եւ 2017 թվականին վերանշանակվել:
Քաղաքացի Կարապետյանը պահանջում է անվավեր ճանաչել 2017 թվականին ԱԻՆ-ի կողմից երկարամյա ծառայության համար զինվորական կենսաթոշակ նշանակելու որոշումը եւ վերջինիս երկարամյա կենսաթոշակի գործը վերադարձնել ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատ:
ԱԻՆ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնում են, որ արտակարգ իրավիճակների վարչության համակարգում 2005 թվականին նշանակված Հարություն Կարապետյանի կենսաթոշակը ՊՆ-ում դադարեցվել է ՌԴ տեղափոխվելու կապակցությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նաեւ հայտնում, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 3.2-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո, կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Անձին կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմումի եւ կենսաթոշակի գործում առկա կամ դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում Հարություն Կարապետյանի կողմից կենսաթոշակ նշանակելու համար դիմում է ներկայացվել 2017 թվականի մարտի 28-ին: Սակայն կենսաթոշակի գործը Զինվորական կոմիսարիատում Ռուսաստանի Դաշնությունից ստացվել է 2017 թվականի հուլիսի 21-ին, այսինքն՝ չորս ամիս անց: ՀՀ ԱԻՆ է փոխանցվել՝ դարձյալ երկու ամիս ուշացումով՝ 2017 թվականի սեպտեմբերի 8-ին, իսկ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ եւս մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 10-ին:
Ինչ վերաբերում է Հարություն Կարապետյանին ՀՀ ԱԻՆ-ի կողմից նշանակված կենսաթոշակի չափին, նշում են, որ այն հաշվարկվել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանի եւ սահմանված օրենքի համաձայն, ըստ որի՝ քաղաքացի Կարապետյանի կենսաթոշակի չափը կազմում է 138 հազար 840 դրամ, որպես մարտական գործողությունների մասնակից՝ պարգեւավճար 5000 դրամ (ընդամենը՝ 143.840 դրամ):
Հարություն Կարապետյանի երկարամյա կենսաթոշակը ՊՆ-ից ԱԻՆ տեղափոխելու եւ դրդապատճառներն այդպես էլ չկարողացանք պարզել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարություն ուղարկված մեր գրավոր հարցումն անպատասխան մնաց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT