Ռոբոտները կաշխատեն, դուք գումար կվաստակեք

«Հայաստանը բարենպաստ երկիր է ֆինանսական ծառայությունների ոլորտի համար: Վերջին շրջանում մենք բավական ներդրումներ ենք կատարել Հայաստանի տնտեսությունում. գոհ ենք գործընթացից»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը` հավելելով, որ Հայաստանում շվեյցարացի ձեռներեցները ներդրումներ են անում մասնավորաբար դեղագործության, ժամացույցների արտադրության եւ այլ ոլորտներում: Դեսպանի եւ լրագրողների հանդիպման առիթը Հայաստանում շվեյցարիական Swissquote Bank-ի գործունեության մեկնարկն էր: Առցանց բանկն այլեւս իր ծառայությունները կմատուցի նաեւ Հայաստանում: «Հայկական շուկայում Swissquote Bank-ի հայտնվելն էլ ավելի կխորացնի մեր համագործակցությունը»,- կարծում է դեսպանը:

Շվեյցարական խոշորագույն առցանց բանկի, որը աշխարհում շուրջ 300 հազար հաճախորդ է սպասարկում, ներկայացուցիչը Հայաստանում FTH (Financial trading house) ընկերությունն է: 1999 թվականին հիմնադրված FTH-ն համաշխարհային ֆինանսական շուկայի առաջատարներից է: 2015 թվականից ընկերությունը միջնորդական ծառայություններ է տրամադրում շվեյցարական Swissquote Bank-ին: FTH-ի օգնությամբ հայաստանցիները կարող են գումարներ ներդնել շվեյցարական բանկում. ռոբոտները կաշխատեցնեն ներդրված գումարները եւ յուրաքանչյուր աշխատանքային 25 օրը մեկ կապահովեն 4-8 % եկամտաբերություն: «Բացվում է անվանական հաշիվ շվեյցարական Swissquote բանկում, որտեղից գումարների ելքագրումը կարող է կատարվել միայն ձեր ստորագրությամբ, վարձակալեք FTH-ից ռոբոտներ, FTH-ը տեխնիկական ամբողջ սպասարկումն իր վրա է վերցնում: Ռոբոտները տեղադրում եք ձեր առևտրային հաշվի վրա, և դուք յուրաքանչյուր 25 աշխատանքային օրը մեկ ունենում եք 4 % եկամտաբերություն. պասիվ եկամուտ, դուք նստած եք տանը, նայում եք ձեր տերմինալին, ձեր անվանական հաշվին ու տեսնում եք, թե ինչպես է յուրաքանչյուր օր շուկայի արտարժույթի և ապրանքահումքային բորսայի գների տատանման վրա ռոբոտը համապատասխան ալգորիթմի գումար վաստակում ձեզ համար»,- լրագրողների հետ զրույցում համակարգի գործունեության մանրամասներ է ներկայացրել  FTH ընկերության տնօրեն Անգին Ղուկասյանը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ համակարգի գործարկումը վստահություն է Հայաստանում իրականացվող փոփոխություններին. «ՀՀ տնտեսվարողները ոչ միայն ունենում են հավելյալ հնարավորություններ՝ դիմելու եւ ստանալու այդ ծառայությունները, այլեւ ֆինանսական ռեսուրսները Հայաստանում շատ ավելի լայնորեն շրջանառվելու հնարավորություն են ունենալու: Սա հնարավորություն է`երկրի նկատմամբ ներդրողների վստահության մակարդակի աճի»։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2017 թվականին կազմել է 366,8 մլն դոլար` 3 անգամ ավելի քան 2016-ին: Արտահանման ծավալն աճել է 3,6 անգամ`հասնելով 269,4 մլն դոլարի, ներմուծման ծավալը` 2,1 անգամ` հասնելով 97,4 մլն դոլարի:

Նելլի Գրիգորյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4319 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին