Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը բացակայում է երկրից. ՀՔԾ պետ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանը բացակայում է երկրից:

Այս մասին Կառավարության նիստից առաջ մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա ասաց, որ ծանուցում ուղարկվել է Հարությունյանին, սակայն նա չի ներկայացել, ապա ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Խաչատրյանը նաեւ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է հրավիրվել առայժմ վկայի կարգավիճակով: Մեր դիտարկմանը, որ Քոչարյանը երկրից բացակայում է, այս մասով մտավախություն չկա՞, եւ եթե նա չներկայանա, որո՞նք են լինելու նախաքննական մարմնի գործողությունները, Խաչատրյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գաղտնազերծել մեր գործողությունների հաջորդականությունը՝ քննչական տակտիկայի պատճառով: Մեր մյուս հարցին՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանը հրավիրվե՞լ են հարցաքննության, ՀՔԾ պետն ասաց. «Հրավիրվել են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որեւէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ կապված, որեւէ կաշկանդվածություն՝ կապված անունների հետ, զբաղեցրած պաշտոնների հետ չկա եւ հուսով եմ՝ դուք արդեն իսկ համոզվել եք դրանում»:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանին, ապա Սասուն Խաչատրյանն ասաց, որ նա գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով:

Մեր դիտարկմանը, որ քննարկումների առիթ է դարձել այն, որ Միքայել Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել այն հոդվածով, որ 2008-ին գոյություն չի ունեցել, արդյո՞ք դա վրիպակ է, ՀՔԾ պետը պարզաբանեց. «Ոչ, դա չի կարող վրիպակ լինել այսպիսի լուրջ գործով: Սահմանադրական կարգի տապալումը քրեորեն հետապնդելի է եղել նաեւ 2008 թվականին, պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով: Հոդված 300-ը (պետական իշխանությունը յուրացնելը) 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ գործող այս հոդվածով, որպես հանցակազմը բնորոշող հանգամանք դիսպոզիցան սահմանել է նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, այսինքն՝ այս գործողությունն այն ժամանակ նախատեսված է եղել որպես հանցագործություն, ընդամենը նախատեսված է եղել 300 հոդվածով: Խնդիրը հետեւյալն է, որ նույն արարքը 300 հոդվածով ընդամենը բաղդատվել է հոդվածը եւ նախատեսվել է այդ նույն հոդվածը 300.1-ով՝ սահմանադրական կարգը տապալելով:

Լրագրողների դիտարկմանը՝ ինչպե՞ս Սեյրան Օհանյանը կարող էր չիմանալ 0038 գաղտնի հրամանի մասին, Խաչատրյանը պատասխանեց. «Ես այս պահին չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել եւ չեմ ցանկանում նաեւ մեր հետագա քայլերի մասին խոսել: Մեկ շաբաթ առաջ խոսք տվեցի ձեզ այն ինչ կատարվում է քրեական գործով, կհրապարակվեն տվյալները այն ծավալով, որը չի վնասի քննությանը»: Մյուս հարցին՝ մտավախություն ձեր, ձեր ընտանիքի անվտանգության հետ կապված չունե՞ք, Խաչատրյանը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց. «Ես չունեմ, եթե ամբողջ թիմը ազնիվ է եւ աշխատում է կոռուպցիան արմատախիլ անելու, հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ապա այդ թիմի մի անդամին շարքից հանելը որեւէ էֆեկտի չի կարող հանգեցնել, դա իմ համոզմունքն է:»

Մեր դիտարկմանը, որ ըստ Մարտի 1-ի Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթի՝ Մարտի 1-ին բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորին ՀՀ ՊՆ թիկունքի ծառայության պահեստից զինվորական կոստյումներ են տրամադրվել, ՀՔԾ պետն ասաց՝ այդ վարկածը ստուգվում է:

Տպել
5539 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ