Նոր իշխանությունը դեռեւս հենվում է գործող վարչապետի հեղինակության վրա. Հայկ Ա. Մարտիրոսյան

Ըստ կառավարության ծրագրի՝ Ազգային ժողովը պետք է արձակվի մեկ տարվա ընթացքում եւ անցկացվեն նոր՝ արտահերթ ընտրություններ: Սակայն խորհրդարանի արձակման համար նախ պետք է հրաժարական տան վարչապետն ու կառավարությունը: Խմբակցությունները կրկին վարչապետի թեկնածու կառաջադրե՞ն, ընտրությունների դեպքում քաղաքական ո՞ր ուժերը կանցնեն նոր խորհրդարան: «Հայկական ժամանակ»-ը այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:

- Պարոն Մարտիրոսյան, կառավարության ծրագիրը ԱԺ-ին ներկայացնելուց առաջ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ ԱԺ-ն արձակելու եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Փաշինյանը պետք է հնարք կատարի եւ այնպիսի տեսքով ծրագիր ներկայացնի, որը հաստատելն ուղղակի անհնար կլինի: Հիմա ծրագիրը հաստատվել է, եւ ըստ այդ ծրագրի՝ ԱԺ-ն մեկ տարվա ընթացքում պետք է արձակվի: Հաշվի առնելով արդեն հաստատված ծրագիրը՝ ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին, եւ հնարավո՞ր է՝ խմբակցությունները կառավարության հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու առաջադրեն:

- Այո: Անհրաժեշտ էր այնպիսի մեխանիզմ կիրառել, որով Ազգային ժողովի ցրումը հնարավոր կլիներ: Տարբերակները շատ էին: Եվ Փաշինյանն ընտրեց բավական խելացի տարբերակ: Նա գնաց հաստատելու այնպիսի տարբերակով, որն իր մեջ չհաստատելու տարր՝ ԱԺ ցրման դրույթ էր պարունակում: Այսինքն՝ արդյունքը նույնն էր. ներկայացներ չհաստատելի, թե՝ այս տարբերակը, վերջնակետը ԱԺ արտահերթ ընտրություններն էին: Եվ այդ հիմնական խնդիրն այս ծրագրով լուծվեց: Հասկանալի էր արդեն, որ մեկ տարուց շուտ ժամկետում հնարավոր չի լինելու Ընտրական օրենսգիրք փոխել եւ այլն: Ինչ վերաբերում է խմբակցությունների կամ կուսակցությունների հնարավոր քայլերին՝ ամեն բան հնարավոր է: Բայց պետք է նայել, թե ինչպիսի իրականություն կձեւավորվի այս ամիսների ընթացքում: Չեմ կարծում, թե իշխող կուսակցության դիրքերը զգալիորեն թուլանան: Եվ առավել քիչ հավանական եմ համարում, որ կարող է լինել մեկ այլ վարչապետ, քան նա, որն արդեն պաշտոնավարում է:

- Այս դեպքում, եթե խմբակցությունները վարչապետի թեկնածու առաջադրեն, չի՞ ստացվի, որ հակասում են իրենք իրենց, քանի որ ծրագրին հավանություն տալով խմբակցությունները համաձայնել են ԱԺ-ի արձակմանը:

- Այսօր ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մի մասը քաղաքական բարոյականության սկզբունքներից շատ հեռու են: Ամեն բան էլ հնարավոր է, եթե որեւէ սկզբունք չունես: Բայց, կարծում եմ, որ դրանց պարագայում կաշխատի տրամաբանությունը: Եթե շանսեր տեսնեն՝ կներկայացնեն: Եթե ոչ՝ թերեւս կնախընտրեն սատարել ամենամեծ հնարավորություն ունեցող ուժին:

- Կարծիքներ կան, որ ինչքան ձգձգվում են ԱԺ արտահերթ ընտրությունները, այնքան ընկնում է ներկա կառավարության վարկանիշը եւ այդ ժամանակն աշխատում է ի վնաս իրենց: Ի՞նչ կասեք այս մասին:

- Որոշ առումով այդտեղ կա ճշմարտության հատիկ: Նոր իշխանությունը կարեւոր եւ մեծապես ողջունելի քայլեր անում է, բայց թույլ է տալիս նաեւ սայթաքումներ, որոնք, իհարկե, հիմա այլեւս խոշորացույցով են դիտարկվում, որովհետեւ սպասելիքները եւ պատասխանատվությունն աննախադեպ մեծ են: Վրիպակները հիմնականում կադրային հարթակում են, եւ դրա դրսեւորումներին մենք ականատես եղանք: Նաեւ՝ ձերբակալություններ-ազատ արձակումներում, եթե անգամ դա արվում է լիովին օրենքի շրջանակներում: Հասարակությունը գտնում է, որ պետք է ձերբակալել այնպիսի մեղադրանքներով եւ ապացույցներով, որոնց պայմաններում ազատ արձակելը կդառնա անհնար: Ինչ վերաբերում է կադրային խնդրին, ապա պետք է նաեւ հասկանալ, որ իշխող ուժը կադրային մեծ բազա չունի, որտեղից կարողանա ընտրել լուրջ եւ որակյալ կադրերի: Ընդհանրապես, երկրում այդպիսի բազայի պակաս կա, ուր մնաց երիտասարդ կուսակցությունում: Բայց նաեւ պարտադիր չէ, որ կադրերը կուսակցության կամ իշխանամերձ խմբերի անդամներ լինեն: Այդ առումով, իհարկե, նույնպես միատարրություն չկա նոր իշխանությունում, եւ դա ողջունելի է: Համոզված եմ, որ նորանշանակ կադրերից շատերը ժամանակի ընթացքում կմաղվեն: Եվ նրանք, որ անձնական նախընտրություններով են առաջնորդվել՝ իրենց հերթին կադրերի նշանակումներ անելու կամ չանելու խնդրում՝ նույնպես ժամանակի հետ դուրս կգան իշխանությունից: Եթե ամեն բան անշեղորեն առաջ գնա այն ուղղությամբ, որով գնում է՝ այս իշխանության վարկանիշը դեռեւս երկար բարձր կմնա: Ամեն դեպքում ժամանակը՝ մինչ ընտրությունները, բնականորեն կնվազեցնի նվիրյալ համակիրների բանակը, բայց դա նշանակալի կորուստ չի լինի: Կարեւոր է հասկանալ, որ նոր իշխանությունն, այնուամենայնիվ, դեռեւս հենվում է մեկ անձի՝ գործող վարչապետի հեղինակության վրա: Եթե ժամանակի ընթացքում այդ կապիտալը հնարավոր լինի փոխանցել համակարգին՝ Հայաստանն իրապես ժողովրդավարական պետության մոդել կդառնա:

- Պարոն Մարտիրոսյան, այս պահին եղած ինֆորմացիայի վերլուծությամբ՝ Ձեր կարծիքով ներկա քաղաքական ուժերից որո՞նք շանսեր ունեն արտահերթ ընտրությունների ժամանակ խորհրդարան անցնելու, եւ գոնե մոտավորապես՝ ի՞նչ տոկոսներով:

 - Տոկոսների մասին խոսելն անիմաստ է: Ակնհայտորեն մեծ շանսեր ունեն ԵԼՔ դաշինքի անդամ երեք կուսակցությունները եւ Բարգավաճ Հայաստանը: Քաղաքացիական պայմանագիրն անպայմանորեն լրջորեն ներկայացված կլինի նոր Ազգային ժողովում: Կարծում եմ՝ հենց Բարգավաճը կարող է լինել ԵԼՔ-ի անդամների ամենակարեւոր մրցակիցը: Դա հասկանում են իշխանությունում, եւ, թերեւս, քայլեր են ձեռնարկում դաշտը թարմացնելու ուղղությամբ: Նաեւ հստակ տեղեկություններ ունեմ, որ ակտիվանալու մղում ունի Ժառանգությունը: Որքանով այդ մղումը հնարավոր կլինի կապիտալիզացնել՝ չեմ կարող ասել: Գուցե հանրապետականների մի ինչ-որ վերաձեւված կուսակցություն նույնպես կարողանա՝ ի հաշիվ նախկին ռեժիմից սնվածների եւ ներկայիս իշխանության օրինականության հաստատումից տուժածների՝ որոշակի տոկոսներ գրանցել: Այսօր դեռեւս շատ վաղ եւ անշնորհակալ է գուշակելը, թե մի քանի ամիս անց ով որտեղ կլինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11621 դիտում

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին