Սփյուռքում մենք ապրում ենք ձուլման հարատև վախի մեջ. Արսինե Խանջյան

Այսօր մշակույթի նախարարությունում Լիլիթ Մակունցի հետ հանդիպում ունեցավ կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Խանջյանը նախարարին է փոխանցեց հանդիպմանը ներկա Սեդա Գրիգորյանի «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմի հրավերը: Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի, Վահե Բերբերյանի ու Էրիկ Նազարյանի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան կկայանա հուլիսի 13-ին, Կինոյի տան մեծ դահլիճում:

Այնուհետև, կանադահայ կինոգործիչն անդրադարձավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին. ««Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը: 15 տարի շարունակ փառատոնի թիմն իրականացնում է պրոֆեսիոնալ մեծ աշխատանք: Ես ճանաչում եմ արտասահմանցի բազմաթիվ կինոգործիչների, որոնք պարզապես «վազելով» են գալիս Երևան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Չափազանց կարևորում եմ մշակույթի նախարարության ակտիվ համագործակցությունը «Ստեղծարար Եվրոպա» կազմակերպության հետ, որովհետև այն տաղանդավոր հայ երիտասարդ կինոգործիչների առջև նոր հնարավորություններ է բացում»,-ասաց Արսինե Խանջյանը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ փառատոնի կազմակերպիչների հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու խնդիրն արդեն քննարկվել է: Անելիքը կհստակեցվի առաջիկայում:
««Ստեղծարար Եվրոպա» կազմակերպության հետ համագործակցությունն ակտիվ հունի մեջ դնելու ուղղությամբ ևս գործնական քայլեր են իրականացվել»,-վստահեցրեց նախարարը՝ հավելելով.
«Մշակույթի նախարարությունում նախատեսում ենք ստեղծել խորհրդատվական մարմին, որի անդամներն իրենց խորհուրդներով կամրապնդեն մեր մշակութային թիկունքը: Հայաստանի մշակութային կյանքը չպետք է ցնցումների ենթարկվի՝ անկախ նրանից, թե ով կլինի մշակույթի նախարարը: Խորհրդակցական մարմնի առաքելությունը կլինի նաև այդ կայունության ապահովումը»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Այդ մարմնում ներգրավվելու և հայ մշակույթին աջակից լինելու՝ նախարարի առաջարկությունը Արսինե Խանջյանն ընդունեց ոչ միայն սիրով, այլև հուզմունքով. «Սփյուռում մենք ապրում ենք ձուլման հարատև վախի մեջ: Ապրում ենք տարբեր երկրներում՝ շատ լավ հասկանալով, որ դրանցից որևէ մեկը՝ լինի դա Լիբանան, Սիրիա, թե՝ Կանադա, Հայաստան չենք դարձնելու: Ամբողջ հայության ներուժը պետք է ուղղել Հայաստանի հզորացմանը: Ինձ համար հստակ է՝ կյանքիս մնացած մասը ծառայելու է հենց այդ նպատակին: Մեր հայրենիքը նոր դարաշրջան է մտել, և այստեղ արմատական փոփոխությունների կարիք կա: Ամենից առաջ մենք միմյանց ճանաչելու խնդիր ունենք»,-ասաց Արսինե Խանջյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3661 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան