Ինքնագոլը «լավագույն ռմբարկու». 11-մետրանոցների ու ինքնագոլերի ԱԱ. այլ ցուցանիշներ

Աշխարհի 2018 թ. առաջնությունն աչքի է ընկնում ինքնագոլերի ու 11-մետրանոցների առատությամբ: Խմբային փուլի 48 հանդիպումներում գրանցվել է 9 ինքնագոլ: Արդեն գերազանցվել է ԱԱ-երի ռեկորդը, եւ դեռ 16 հանդիպում էլ պետք է կայանա: 1998 թ. Ֆրանսիայում ողջ մրցաշարի ընթացքում եղել է 6 ինքնագոլ:

ԱԱ 2018-ում ավելի շատ ինքնագոլ է խփվել, քան աչքի է ընկել մրցաշարի ընթացիկ լավագույն ռմբարկու Հարի Քեյնը: Անգլիացին 5 գոլ է հեղինակել:

11-մետրանոցների քանակով էլ ռեկորդ է սահմանվել: Դեռ միայն խմբային փուլում 24 11-մետրանոց է նշանակվել (18-ն իրացրած): Ամենաշատ 11-մետրանոցները նախկինում եղել են ԱԱ 2002-ում: Ողջ մրցաշարի ընթացքում նշանակված է եղել 18 11-մետրանոց:

Թեժ պայքար է լավագույն ռմբարկուի կոչման համար: Հարի Քեյնից 1 գոլով են հետ մնում Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Ընդհանուր առմամբ՝ արձանագրվել է դարպասի 122 գրավում: 1 խաղում միջինում գրանցվել է 2.54 գոլ:

Ամենաշատ գոլերը խփել է Բելգիան՝ 9: 13 ընտրանիներ մրցակիցների դարպասը գրավել են ընդամենը 2 անգամ: Ամենաշատ գոլերը բաց է թողել Պանաման՝ 11: Միակ թիմը, որը կարողացել է դարպասն անառիկ պահել Ուրուգվայն է:

Հանդիպումների առաջին 10 րոպեների ընթացքում եղել է 8, վերջին 10 րոպեների ընթացքում՝ 27 գոլ: Առաջին խաղակեսերի ավելացված ժամանակում գրանցվել է 3, 2-րդ խաղակեսերի ավելացված ժամանակում՝ 16 գնդակ:

Խմբային փուլի ամենաարագ գոլի հեղինակն է Կրիշտիանու Ռոնալդուն: B խմբի առաջին տուրի Իսպանիայի դեմ խաղում 11-մետրանոցից դարպասը գրավել է 03.48 րոպեին:

Ամենախոշոր հաշվով հաղթանակները տարել են Ռուսաստանը եւ Անգլիան: Ռուսները Սաուդյան Արաբիային հաղթել են 5:0, իսկ անգլիացիները Պանամային՝ 6:1: Ամենաշատ գոլերը՝ 7-ական, խփվել են Բելգիա-Թունիս (5:2) եւ Անգլիա-Պանամա (6:1) խաղերում:

Բոլոր խաղերում մրցավարները ցույց են տվել 158 դեղին եւ 3 կարմիր քարտ: Ամենաշատ դեղին քարտերը ստացել են պանամացիները՝ 11, ամենաքիչը՝ Սաուդյան Արաբիան, Իսպանիան, Ուրուգվայը՝ 1-ական: 1-ական կարմիր են ստացել Կոլումբիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ընտրանիները:

Բոլոր խաղերում եղել է 2 178 894 հանդիսական՝ 1 խաղում միջինում 45 394 հոգի:

Խմբային փուլն ավարտվել է հետևյալ տեսքով.


1/8 եզրափակիչ են անցել Ուրուգվայը, Ռուսաստանը, Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Դանիան, Խորվաթիան, Արգենտինան, Բրազիլիան, Շվեյցարիան, Շվեդիան, Մեքսիկան, Բելգիան, Անգլիան, Կոլումբիան եւ Ճապոնիան: Այսօր մրցաշարում հանգստյան օր է: 1/8 եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ից:

Հունիսի 30

18:00 Ֆրանսիա-Արգենտինա

22:00 Ուրուգվայ-Պորտուգալիա

Հուլիսի 1

18:00 Իսպանիա-Ռուսաստան

22:00 Խորվաթիա-Դանիա

Հուլիսի 2

18:00 Բրազիլիա-Մեքսիկա

22:00 Բելգիա-Ճապոնիա

Հուլիսի 3

18:00 Շվեդիա-Շվեյցարիա

22:00 Կոլումբիա-Անգլիա

Աշխարհի 2018 թ. առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին: Կավարտվի հուլիսի 15-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2886 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ