Կրակահերթ Capital Gazette-ի խմբագրությունում. 5 մարդ է զոհվել, 22 հոգի վիրավորում ստացել

29/06/2018 schedule09:04

10:10- ԱՄՆ-ի ոստիկանությունը պաշտոնապես հերքել է ահաբեկչության վարկածը: Կատարվածը նպատակաուղղված է եղել հենց խմբագրությունում աշխատող լրագրողների դեմ: Ջերորդ Ուորեն Ռամոսը ձեռքի ավտոմատով սկզբում կրակել է ապակյա դռներին, այս կերպ ներխուժելով ու հաշված վայրկյանների ընթացքում շրջանաձեւ կրակահերթ բացել:

Կատարվածի մասին տեղեկացված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջինս պատահարը դատապարտող գրառում է կատարել թվիթերյան իր էջում: Հանձնարարվել է խստացնել Մերիլենդի բոլոր խմբագրությունների հսկողությունը:

9:18- Capital Gazette թերթի խմբագրության վրա կատարված հարձակման ու կրակահերթի արդյունքում զոհերի թիվը հասավ 6-ի, բոլորը հիմնականում խմբագրության աշխատակիցներ են: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է կրկին աճել, վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է: Տարածքում հայտնաբերվել է նաեւ պայթուցիկ:

9:04- Ամերիկյան Մերիլենդում գտնվող Capital Gazette թերթի խմբագրության վրա զինված հարձակում է եղել: NBC News-ի փոխանցմամբ, Ջերորդ Ուորեն Ռամոս անունով մարդը  կրակահերթ է բացվել լրագրողների ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվել է 5 հոգի, վիրավորվել է 22-ը:

Կասկածյալը վնասազերծվել է տեղում, փոխանցվում է, որ նա 2012 թվականին դատական հայց է ներկայացրել խմբագրության դեմ՝ իրեն զրպարտելու համար, սակայն հայցը չի բավարարվել:

Ոստիկանությունը 38-ամյա Ռամոսի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերել է 2011 թվականին տպագրված հոդված՝ Capital Gazette-ում՝ դատական մի գործընթացի մասին, որի արդյունքում Ռամոսը 3 ամիս պայմանական ազատազրկման էր դատապարտվել: Խոսքը իր համադասարանցի կնոջ հասցեին սպառնալիքներ հնչեցնելու, հետապնդելու հետեւանքով սկսված դատական գործի մասին է, Ռամոսն ընդունել է մեղքն ու դատապարտվել:

Ռամոսի թվիթերյան էջում տասնյակ սպառնալիքներով լի գրառումներ կային՝ ուղղված Capital Gazette-ի լրագրողներին, թերթի խմբագիրը Los Angeles Times-ին հայտնել է, որ իր աշխատակիցները հետապնդվել են տարիներ շարունակ ու վախեցել Ռամոսից:

38-ամյա տղամարդու սոցցանցի էջերում հիշատակվել է նաեւ Charlie Ebdo պարբերականի վրա զինված հարձակման մասին հոդվածը, որի ժամանակ 12 մարդ էր զոհվել:

Ի դեպ, կրակահերթի հեղինակը դիտմամբ  վնասել է բոլոր 10 մատների ծայրերը՝ մատնահետք վերցնելը կանխելու նպատակով: Նշվում է, որ նպատակային նշանառվել են հենց լրագրողները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6239 դիտում

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ

Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ

Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է

Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում

Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը

ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն

ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով

Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան

Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ

Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է

Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել