Երևան
12 °C
Երեկ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվող գազի սակագինը կնվազի 20 դրամով: Խոսքը այն ընտանիքների մասին է, որոնք տարեկան սպառում են մինչեւ 600 խորանարդ մետր գազ: Այդ կատեգորիայի մեջ մտնող ընտանիքների համար գազի սակագինը 100 դրամից կդառնա 80 դրամ:
Լավ է՝ անշուշտ: Փաստորեն, եթե վերցնենք մի ընտանիքի օրինակ, որը տարեկան ուղիղ 599 խմ գազ է օգտագործում եւ օգտվում է այս արտոնությունից, ապա տվյալ ընտանիքը տարեկան 60 հազար դրամի փոխարեն կվճարի 48 հազար դրամ: Ու եթե հաշվի առնենք, որ գազի հիմնական մասը այրվում է տարվա ամենացուրտ 4 ամիսների ընթացքում, ապա այդ ընտանիքները նշված 4 ամիսներին կխնայեն ամսական 3000 դրամ:
Բայց արդյոք սա՞ է այն ակնկալիքը, որ հասարակությունը պետք է ունենա գազային մոնոպոլիստից՝ «Գազպրոմ Արմենիայից»: Նախանցած շաբաթ էլ ՀՀ կառավարության նիստում էներգետիկայի նախարարը հայտարարեց, թե անապահով խավի համար էլէկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորություն կա:
Թե ինչի հաշվին կարող են նվազել գազի եւ էլէներգիայի սակագները, առայժմ չեն ներկայացվել: Տարիներ շարունակ մեզ համոզել են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված գազի եւ էլէներգիայի սակագները գերհիմնավորված են, անվերապահորեն հիմնավորված են, ոչ մի կասկած լինել չի կարող դրանց հիմնավորվածության մասին: Բայց հանկարծ, չգիտես որտեղից, անսպասելիորեն հայտնվում է հնարավորություն սակագինը նվազեցնելու համար: Թեկուզ բնակչության մի հատվածի համար միայն:
Սակագնի նվազեցումը նշանակում է, որ գազի եւ էլէներգիայի մատակարարողների մոտ առաջանում է եկամուտների նվազում: Եթե գործող սակագինը հիմնավորված է, ապա դա պետք է նշանակի, որ մատակարարների մոտ առաջացել է նաեւ ծախսերի կրճատում: Որեւէ ծախսի կրճատման մասին ոչ «Գազպրոմ Արմենիան», եւ ոչ էլ «ՀԷՑ»-ը չեն հայտարարել: Հայաստանին մատակարարվող գազի գինը չի նվազել, միջուկային վառելիքի գինը չի նվազել, նոր՝ ավելի էժան էներգիա արտադրող հզորություններ չեն գործարկվել... Մի խոսքով, ծախսերը կրճատելու օբյեկտիվ պատճառների մասին հայտարարություններ չեն հնչել: Այս դեպքում տնտեսական տեսանկյունից միակ տարբերակը մնում է այն, որ մատակարար ընկերությունները՝ «Գազպրոմ Արմենիան» ու «ՀԷՑ»-ը սակագնի նվազեցումը իրականացնելու են իրենց շահույթի հաշվին: Բայց ՀԾԿՀ-ն այդ ընկերությունների շահույթը եւս համարել է լրիվ հիմնավորված եւ նվազեցնելու տարբերակ չի դիտարկել:
Ուրեմն, ի՞նչ ռեսուրսների հաշվին են «Գազպրոմ Արմենիան» ու «ՀԷՑ»-ը նվազեցնելու սակագները: Ոչ մի: Պաշտոնապես նրանք չունեն նման ռեսուրսներ: Բայց դա՝ միայն պաշտոնապես: Իսկ թե ոչ պաշտոնապես որքան ռեսուրս կա սակագների նվազման համար, դժվար, շատ դժվար է ասել: Օրինակ, արդյոք մեր բնակարանների ծախսած հոսանքը կամ գազը ճշգրիտ են չափում հաշվիչները: Այդ հարցի պատասխանը հասարակությունը չունի: Խնդիրն այն է, որ թե գազի, եւ թե հոսանքի հաշվիչների ճշգրտության չափման համակարգերը գտնվում են հենց մատակարարների վերահսկողության տակ: Այլ կերպ ասած, դրանց ճշգրտությունը անկախ կառույցները չէ, որ չափում են: Նույնը վերաբերում է գազի կալորիականության չափմանը: Եթե դրան գումարենք նաեւ գազի ու էլէներգիայի մատակարար ընկերություններում մեղմ ասած, ուռճացված ծախսերը, տարօրինակ գնումները, ապա պարզ կդառնա, որ թե՛ գազի, եւ թե՛ էլէներգիայի սակագների նվազեցման լուրջ ռեսուրսներ կան: Ու անապահով խավի համար սակագնի նվազեցումները չպետք է շեղեն իշխանության ուշադրությունը այս խնդրից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT