Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան եւ Թուրքիան անելիք չունի. Շարմազանով

Ալբանիայում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հունիսի 20-ին հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի հետ:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են հայ-ալբանական խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել խորհրդարանական վեհաժողովներում երկու պետությունների պատվիրակությունների համագործակցության հնարավորություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային հակամարտություններին: ԱԺ փոխնախագահը նշել է. «Հայաստանը տարածաշրջանային խաղաղության եւ կայունության կողմնակից է: Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ապակայունացման, հակամարտությունների ռազմական լուծմանը ու բաժանարար գծերին»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան եւ Թուրքիան էլ անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում»:

Քննարկվել են ՍԾՏՀ ԽՎ գործունեությանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ վեհաժողովը պետք է հավատարիմ մնա իր նպատակին ու որդեգրած սկզբունքներին եւ տնտեսական կառույցը չծառայեցնի որոշ պետությունների քաղաքական շահերին:

Տպել
2766 դիտում

Երեւանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունից կամավորներ են մեկնել առաջնագիծ. ովքեր են, եւ քանիսն են նրանք

Համարժեք պատասխան կլինի տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խաթարելու Ադրբեջանի փորձերին. վարչապետ

Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորներին, բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն. Արայիկ Հարությունյան

Անհրաժեշտ են կամավորներ. Արցախում աշխատուժի կարիք կա

Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են. ՊՆ

Հայկական կողմի համար պահի հրամայականը. Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում. Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ (տեսանյութ)

Ավիառումբով փորձել են հարվածել երկաթգծին. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ. Շուշան Ստեփանյան (տեսանյութ)

Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈՒ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է. ՊՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանական ագրեսիան եղել է նախապես ծրագրված. ԱԳ նախարարը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

ՀՀ վարչապետի որոշմամբ Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը ուժը կորցրած է ճանաչվել

«Թուրքիան չլինի, ով ուզում է լինի, գնալու ենք մինչեւ վերջ». կամավորներն ու աշխարհազորայինները մեկնեցին ռազմաճակատ

Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան

Բելառուսի և Տաջիկիստանի ԱԽ քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ. Արմեն Գրիգորյան

Արծրուն Հովհաննիսյանն ուղիղ եթերում ցուցադրել է Վարդենիսում Ադրբեջանի կողմից խոցված քաղաքացիական ավտոբուսը

«Խոնարհվում ենք ձեր առաջ». քաղաքապետ Մարությանը տեսակցել է Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ)

Տարածաշրջանում նոր ուժային դասավորություն է լինելու․․․այս պահին ամեն ինչ վճռվում է ռազմի դաշտում․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Հայ-ռուսական համալսարանը 2 միլիոն դրամ է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին

Ես այնտեղ չեմ, որտեղ կցանկանայի լինել. վաղն առավոտյան կմեկնենք. Եգոր Գլումով