Ընտրողի մատը կթանաքոտվի հատուկ նյութով, քվեախցիկում գրիչ չի լինի. ԸՕ նոր փոփոխությունները

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը ՀԺ-ին փոխանցեց, որ ԸՕ-ում մի շարք դրույթներ փոխվելու են.

«Արտահերթ ընտրությունների սահմանադրական ժամկետը 30-45 օր է, բայց կան գործառույթներ, որոնք տարբեր մարմիններ պետք է անեն, օրինակ, ընտրություններից 2 ամիս առաջ: Օրինակ՝ նախագահը ընտրություն նշանակեց 35 օրից, ինչպե՞ս կարող է ՀՌԱՀ-ը քվեարկությունից 2 ամիս առաջ մեթոդոլոգիա մշակել, կամ ոստիկանությունը քվեարկությունից 40 օր առաջ ընտրողների ցուցակ հրապարակել: Այսինքն, օրենսգիրքը լուրջ թերություններ ունի՝ կապված արտահերթ ընտրությունների ժամկետների հետ: Դրա հետ կապված բազմաթիվ դրույթներ պետք է փոխվեն, եւ դա երեւի քննարկման առարկա էլ չէ»,- ասաց Իոաննիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախատեսում են ռեյտինգային ընտրակարգը հանել, ինչպես նաեւ քվեարկության կարգում նորամուծություններ կլինեն:

«Կրկնաքվեարկությունների կանխման մեխանիզմներ ենք քննարկում, որովհետեւ հանրային վստահության առումով դրանք խնդիր են: Հանրությունը պետք է վստահ լինի, որ այնպիսի մեխանիզմներ են, որ կրկնաքվեարկությունը բացառված է: Քննարկվող մեխանիզմներից մեկը մատների անգույն թանաքով թանաքոտումն է, կամ սփրեյավորումը, ինչպես Վրաստանում է: Ինքը էսթետիկ խնդիր չէ, չի երեւում անզեն աչքով, միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ է երեւում, առողջությանը վնասակար չէ, բայց հնարավորություն է տալիս, որ անձը, ով արդեն քվեարկել է, ընտրական տեղամաս անգամ չկարողանա մուտք գործել, եթե, իհարկե, դիտորդ, լրագրող կամ համապատասխան կարգավիճակով այլ մարդ չէ»,- ասաց նա։

Իոաննիսյանի խոսքով՝ թանաքը ցնդող է, բայց ոչ այդքան արագ՝ 2 օր հետո է անցնում. 

«Տարբեր քիմիական ներգործությամբ փորձեր մենք կատարեցինք այդ սփրեյի վրա, որը մեզ Վրաստանի ԿԸՀ-ից ուղարկեցին, եւ այն չի մաքրվում․ ացետոնով, բենզինով, ջրով, ամեն ձեւ փորձում էինք, հստակ երեւում է, որ մատը սփրեյավորված է: Այն, իմ կարծիքով, բավական արդյունավետ միջոց է՝ կրկնաքվեարկությունն իսպառ բացառելու առումով»։

Հաջորդ նորամուծությունն այն է, որ քվեախցիկներում չեն լինելու գրիչներ, քվեաթերթիկների վրա նշումներ չեն լինելու։ «Բավական է այն, որ ընտրողը ծրարի մեջ դնի տվյալ քաղաքական ուժի, դաշինքի քվեաթերթիկը»,- եզրափակեց Իոաննիսյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10170 դիտում

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին