«1000 դրամների հիմնադրամը» կատարել է 523,050,000 ՀՀ դրամի հատուցում. պարզաբանում

Վերջերս սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել հիմնադրամի նպատակների, կոռուպցիոն մեխանիզմներից զերծ լինելու, հրապարակայնության եւ արդյունավետության վերաբերյալ կասկածներ: Հիմնադրամը, ելնելով հրապարակային գործելու սկզբունքից, կարեւորում է հանրության առջեւ բաց լինելը: Այս մասին ասված է հիմադրամի տարածած հաղորդագրության մեջ:

«Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հիմնադրամի առաջնային արժեքներն են սոցիալական արդարության պահպանումը, վճարվող գումարների հավասարությունը, երկարաժամկետությունը, հատուցումների միայն դրամական լինելը, միջոցների անձեռնմխելիությունը եւ բացարձակ  հաշվետվողականությունը հասարակությանը: 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավատարիմ է իր առջեւ դրված նպատակներին ու արժեքներին, եւ այսօր եւս բնականոն ճանապարհով շարունակում է իր աշխատանքը:

Ինչպես եւ նախկինում, Հիմնադրամը շարունակում է յուրաքանչյուր ամսի 5-ին եւ 20-ին ապահովագրական վճարներ փոխանցել մեր շահառու 13 հաշմանդամ զինծառայողների եւ 37 զոհված զինծառայողների ընտանիքների: Կից ներկայացվող ցուցակում կարող եք գտնել այդ 50 զինծառայողին ՝ անուն առ անուն՝ Հիմնադրամի շահառու դառնալու ժամանակագրական հերթականությամբ:

Հիմնադրամը այս պահի դրությամբ արդեն իսկ կատարել է 523,050,000 ՀՀ դրամի հատուցում: Ընդ որում` այն պահից սկսած, երբ հաշմանդամ զինծառայողը կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները դառնում են Հիմնադրամի շահառու, նրանցից յուրաքանչյուրի անունով մենք  բացում ենք անհատական հաշիվ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, «Արցախբանկ» ՓԲԸ-ում կամ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում: Այդ հաշիվները պատկանում են բացառապես շահառուներին եւ լինելով հատուկ հաշիվներ՝ անձեռնամխելի են: Այսինքն, անգամ եթե շահառուները ունեն պարտքեր, վարկային պարտավորություններ, այդ հաշիվներին փոխանցված գումարի վրա չի կարող տարածվել բռնագանձում, այդ գումարները չեն կարող սառեցվել կամ այլ կերպ տնօրինվել:

Կարեւորում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ հատուցման գործընթացն ամբողջությամբ եւ անմիջականորեն կազմակերպվում է Հիմնադրամի կողմից, ինչը բացառում է երրորդ կողմի ցանկացած միջամտություն:

Հիմնադրամի հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունն իր առաջնային արժեքներից է: Հիմնադրամի կայքի միջոցով կարող եք համոզվել, որ ցանկացած լումա, որը Ձեր կողմից ուղղվել է մեր զինվորների սոցիալական բարօրությանը, օգտագործվում է բացառապես այդ նպատակով:

Կոչ ենք անում ծանոթանալ կայքում տեղադրված հաշվետվություններին, խոսել մեր գործընկեր բանկերի, ինչպես նաեւ Հիմնադրամի շահառուների հետ: Թեեւ Հիմնադրամի կայքում առկա է ողջ տեղեկատվությունը Հիմնադրամի կատարած եւ կատարվելիք գործունեության մասին, ցանկանում ենք տեղեկացնել, որ Հիմնադրամը պատրաստ է պատասխանել ցանկացած մտահոգության, որ կարող է առաջանալ Ձեզ մոտ, տրամադրել պարզաբանումներ այն հարցերի շուրջ, որոնք ըստ Ձեզ ունեն հավելյալ պարզաբանման կարիք, կազմակերպել հանդիպումներ՝ առավել մոտիկից Հիմնադրամի գործունեությանը ծանոթացնելու համար:

Ցանկանում ենք նաեւ շնորհակալություն հայտնել թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ով բարեխղճորեն վճարում է ամսական 1000 դրամ, ինչպես նաեւ բոլոր նվիրաբերողներին, որոնք վստահում են Հիմնադրամին եւ նվիրաբերում՝ վստահ լինելով, որ իրենց նվիրաբերությունները կհասնեն իրենց հասցեատերերին: Մենք երախտապարտ ենք:

Ստորեւ կարող եք ծանոթանալ Հիմնադրամի կողմից կատարված հատուցումների անվանացուցակին.

Անուն, ազգանուն

Դեպքը օր

Կարգավիճակ

Միանվագ գումար

Ամսական գումար

Կորյուն Կիրակոսյան

08.02.2017

I խմբի հաշմ.

10 000 000 դր

200 000 դր

Արմեն Ալիխանյան

07.04.2017

I խմբի հաշմ.

10 000 000 դր

250 000 դր

Թաթուլ Հարությունյան

17.04.2017

I խմբի հաշմ.

10 000 000 դր

200 000 դր

Նարեկ Գրիգորյան

28.02.2017

I խմբի հաշմ.

10 000 000 դր

200 000 դր

Արսեն Հովակիմյան

15.12.2017

I խմբի հաշմ.

10 000 000 դր

200 000 դր

Նարեկ Հովեյան

21.11. 2017

I խմբի հաշմ.

10 000 000 դր

200 000 դր

Ալեքսան Ավանեսյան

20.01.2017

II խմբի հաշմ.

5 000 000 դր

150 000 դր

Ռոման Գեւորգյան

12.01.2017

II խմբի հաշմ.

5 000 000 դր

150 000 դր

Ալիք Ավանեսյան

11.03.2017

II խմբի հաշմ.

5 000 000 դր

100 000 դր

Ռաֆայել Հայրապետյան

25.09.2017

II խմբի հաշմ.

5 000 000 դր

100 000 դր

Գնել Համբարձումյան

12.12 2017

II խմբի հաշմ.

5 000 000 դր

200 000 դր

Միքայել Սարգսյան

12.12.2017

II խմբի հաշմ.

5 000 000 դր

200 000 դր

*Խաչիկ Գրիգորյան

07.09.2017

II խմբի հաշմ.

5 000 000 դր

200 000 դր

Անդրանիկ Մուսիկյան

18.01.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Գոռ Գարեգինյան

06.02.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Գեղամ Մանուկյան

08.02.2017

Զոհված

10 000 000 դր

300 000 դր

Կարեն ՈՒլուբաբյան

22.01.2017

Զոհված

10 000 000 դր

250 000 դր

Արայիկ Սարգսյան

16.01.2017

Զոհված

10 000 000 դր

250 000 դր

Արտակ Ռաֆայելյան

28.03.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Նվեր Բաբաջանյան

01.03.2017

Զոհված

10 000 000 դր

300 000 դր

Նարեկ Հարությունյան

24.04.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Գոռ Հովհաննիսյան

31.03.2017

Զոհված

10 000 000 դր

300 000 դր

Գոռ Խուդինյանի

03.03.2017

Զոհված

10 000 000 դր

300 000 դ

Գուրգեն Սարգսյան

01.03.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Մհեր Արզումանյան

28.04.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Արմեն Հարությունյան

26.05.2017

Զոհված

10 000 000 դր

250 000 դր

Կարեն Դանիելյան

20.05.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Արայիկ Մատինյան

16.06.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Վիգեն Պետրոսյան

16.06.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Նարեկ Գասպարյան

17.06.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Վարդան Սարգսյան

16.06.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Վազգեն Պողոսյան

10.07.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

ԱրմանՄովսիսյան

30.08.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Ռոբերտ Գասպարյան

28.07.2017

Զոհված

10 000 000 դր

300 000 դր

Արտակ Բիշարյան

27.08.2017

Զոհված

10 000 000 դր

300 000 դր

*Արկադի Ղամբարյան

28.06.2017

Զոհված

10 000 000 դր

350 000 դր

Հայկ Խաչատրյան

01.09.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Չապլին Մարգարյան

10.10.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Տիգրան Խաչատրյան

19.10.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Սեյրան Սարգսյան

28.09.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Վաչե Չիլինգարյան

07.01.2018

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Հայկ Քալանթարյան

07.02.2018

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Գրիգոր Եղոյան

01.03.2018

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Սարգիս Մելիքյան

21.11.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Նարեկ Հարությունյան

09.04.2018

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

Սարգիս Աբրահամյան

21.11.2017

Զոհված

10 000 000 դր

200 000 դր

**Շավարշ Մելիքյան

29.12.2016

Զոհված

0 դր

300 000 դր

**Էդգար Նարայան

29.12.2016

Զոհված

0 դր

200 000 դր

**Էրիկ Աբովյան

29.12.2016

Զոհված

0 դր

200 000 դր

**Գարիկ Վարդանյան

15.01.2017

Զոհված

0 դր

200 000 դր

*Օրենքի համաձայն՝ եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի 3 կամ ավելի 18 տարին չլրացած երեխաներ, ապա վճարվող ամսական գումարին ավելացվում է ամսական լրացուցիչ 100,000 ՀՀ դրամ:

** Բացառության կարգով (դեպքի ամսաթիվ՝ նախքան 01 Հնվ 2017թ.) տրամադրված հատուցումներ, որոնք կատարվում են առանց միանվագ հատուցվող գումարի:

Այս ինֆոգրաֆիկայի միջոցով կարող եք ծանոթանալ Հիմնադրամի ընդհանուր հավաքագրված միջոցներին, որը պարտադիր վճարների եւ կատարված նվիրաբերությունների արդյունքում հավաքված գումարն է:

 

 

Իսկ այստեղ երեւում է փաստացի կատարված թվով 50 հատուցումների եւ առաջիկա 20 տարիների կատարվելիք պարտավորությունների նկարագիրը.

Տպել
5070 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց