Մահն անգամ քեզ չի փրկի. Վանաձորի դպրոցների մանկավարժների բաց նամակը՝ Մանվել Գրիգորյանին

Վանաձորի բոլոր դպրոցների տնօրենների եւ մանկավարժների կողմից ստորագրված բաց նամակը՝ ուղղված պատգամավորական անձեռնմխելիությունից այսօր զրկված եւ հասարակական դատաստանի արժանացած Մանվել Գրիգորյանին, հայտնում է loritv.am-ը։

«Վանաձորի հանրակրթական դպրոցների տնօրենները եւ մանկավարժական կոլեկտիվները դատապարտում են.

Գեներա՛լ, չգիտեմ՝ ինչ կաթով է սնել մայրդ, բայց գիտեմ հաստատ, որ ուզածը քեզ նման զավակը չէր:

Գեներա՛լ, չգիտեմ՝ ո՞վ էր քեզ ներշնչել, թե հաղթողին չեն դատում: Հիմա ո՞վ է հավատում, որ հաղթանակներ ունես, ու քեզ դատում են բոլորը՝ մեծից փոքր: Արցախի հերոս, պատվավոր այս կոչումը ոչ մի կապ չունի քեզ հետ, դու ընդամենը ժողովրդի թշնամի ես, ու քեզ նմաններին գնդակահարում էին:

Իմացի՛ր, մահն անգամ քեզ չի փրկի:

Քանի՜-քանի՜ զինվորի առջեւ ես կանգնել քո ցինիկ հպարտությամբ, ինքդ քեզնից պատիվ առած: Քո՞ առջեւ են երդվել 18-ամյա, քեզնից արժանավոր, քեզնից կարեւոր բեղ-մորուսները նոր բուսած պատանիներն ու զինվորական երդում տվել:

Ի՜նչ իմանային այդ ազնիվ, կուրծքները թշնամու գնդակին դեմ տված տղաները, որ իրենց առջեւ կանգնած գեներալը իրենց սնունդը, հագուստը, զենքը, տեխնիկան գողացող մի շարքային ստահակ է:

Անաստվա՛ծ, քո անհագ որկորին անգամ «Շտապ օգնության» մեքենա՞ էր հարկավոր...

Բոլորին թուրք էիր անվանում, ով կփորձեր քեզ չհավատալ:

Դու թուրք էլ չես, քո տեսակը դեռ պիտի ուսումնասիրվի: Արածդ աշխարհի ողջ հայությանը ցնցեց, ուշքի գալ չի լինում:

Դու, անսիրտ, հրեշավոր մարդ, գոնե մի դպրոցականի նամակ կարդացի՞ր, աչքդ չընկա՞վ «Իմ քաջ զինվոր» վերտառությանը, թե՞ ագահությունից կուրացել էին աչքերդ, անպատժելիությունը բռնել էր անկուշտ հոգիդ:

Դու այդ դպրոցականների մաքուր հավատն ես սասանել, նրանց երազկոտ, խանդավառ հայացքների լույսն ես բեկանել: Հերոս են կոչել քեզ, բայց դու ի՞նչ հերոս ես, հերոսը Իգոր Մուրադյանն էր, որ մեռավ աղքատության մեջ:

Վանաձորի հանրակրթական դպրոցների տնօրենները, մանկավարժական կոլեկտիվները դատապարտում են անուն չունեցող արարքդ. ամոթիդ խարանը շա՜տ ծանր է:

Եռաբլուրի քարերից հույս, հավատ ներշնչող անմեղ զոհերի արդար արյունը հավիտենական նզովք է քո պիղծ անվանը, գեներալ Մանվել Գրիգորյան: 

Վանաձորի բոլոր դպրոցների տնօրենները եւ մանկավարժները ստորագրում են»:

Վանաձորի դպրոցները եւս ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին օգնելու նպատակով սնունդ ու անհրաժեշտ պարագաներ են հավաքել, նամակներ գրել՝ հույսով, որ դրանք հասնելու են հասցեատերերին։ Բայց այսօր նրանք էլ կասկածում են, թե դրանք նպատակին ծառայել են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2979 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ