Գլխավոր դատախազը Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

Արդեն տեղեկացվել է, որ սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից անհայտ անձից, չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:  

Ելնելով քրեական գործով բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթից եւ հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին, ինչպես նաեւ հանձնարարվել է երկու ծառայությունների քննիչներից ստեղծել քննչական խումբ եւ շարունակել նախաքննությունը: 

Արդեն իսկ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների, համատեղ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցների բավարար համակցություն, ինչը տալիս է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ համաձայնություն ստանալու նպատակով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու բավարար հիմքեր:    

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:

Տպել
6561 դիտում

Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրումը շարունակվում է

Թուրքի բալեքը իրենք են, ոչ թե ոստիկանը, որի արժանապատվությունը փորձում են նվաստացնել. Մելքոնյանը՝ ընդդիմության մասին

Մինչև 2026 թ. Գյումրիում, Արարատում և Սյունիքում արդյունաբերական 3 գոտի կստեղծվի. Վահան Քերոբյանն այցելել է Շիրակի մարզ

Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ

Թմրանյութ՝ կոնֆետներում. «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական գործ է հարուցվել

Ազգային արժանապատվությունը նվաստացնելու դեպքով հարուցված քրգործով ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը. ԱԱԾ (տեսանյութ)

Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ

Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

Դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով

Ձերբակալվել է КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը

Կյանքը խաթարող խառնակիչները շարունակում են չհասկանալ՝ աղբարկղները գրկած վազվզելը անհնազանդության ակցիա չէ. Դավոյան

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ

Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են

Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք. զգացվել է նաև Տավուշի մարզի որոշ գյուղերում

Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021–Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում

Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ

ՀՀ վարչապետն ընդունել է Ռոբին վան Պույենբրոքին. ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը. ՔԿ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, վարորդը մահացել է. կատարվում է նախաքննություն (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով միջնորդությունը մերժվել է. ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը

Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզես մտնես ու դուրս գաս. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների բացակաների մասին

Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստին

Լոռիում խորտկանոցի սեփականատերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել՝ պոռնկությամբ զբաղվելու համար (տեսանյութ)

ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի շուրջ (տեսանյութ)

Մոսկվան Երևանում տեղի ունեցող ցույցերը Հայաստանի ներքին գործն է համարում. ՌԴ ԱԳՆ

Հայտնի է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, այնուհետ՝ բախվել այլ մեքենայի

Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը

Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու մասին քրգործն ուղարկվել է դատարան

Բողոքի ակցիաներին մասնակցել է ընդամենը 730 մարդ. Չախոյան

Թանգարանները մայիսի 18-ին անվճար կլինեն բոլոր այցելուների համար

Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել ակցիաների մասնակից 414 քաղաքացի