Երևան
12 °C
ԱԱԾ-ի բացահայտումը խայտառակություն է համարում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկությանը:
«Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ, եթե այս ամենն այնպես է, ինչպես տեսանք, դա մեկնաբանության կարիք էլ չունի: Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում: Պատկերացնում եմ ադրբեջանական համայնքը ինչպիսի հրճվանքի մեջ կհայտնվի եւ կփորձի սա օգտագործել: Մանվել Գրիգորյանը մեծ դերակատարում է ունեցել Արցախյան ազատամարտին, ազատագրել է տարածքներ, սա ինչպես պետք է ներկայացնեն նրանք, Արցախի հերոս է, ինչպես պետք է փորձեն վարկաբեկեն, սա է իմ ամենամեծ ցավը, էս ամեն ինչը ինչպես պետք է կարողանանք մարսել»,- ասաց նա:
Ռուստամյանն ընդգծեց, որ առաջին հերթին կատարողները պետք է պատասխան տան երեխաներին. «Ինչո՞ւ են այդ նամակները գտնվում այդտեղ, տրամաբանական բացատրություն չի կարող լինել: Ցավ եմ ապրում, ապշած, ցնցված ասելը շատ քիչ է»:
Նրա խոսքով՝ օրինականությունը պետք է պահպանվի. «Մենք հետամուտ ենք լինելու, որ ամեն ինչ կատարվի օրենքի տառին համապատասխան: Նյութերը ավելի խորը կուսումնասիրենք, այս պահին անձեռնմխելիություն կա, կա նաեւ անմեղության կանխավարկած: Այս ամենը նկատի ենք ունենալու: Սա շատ մեծ հարված էր մեր անցած համատեղ գործունեությանը, հարաբերություններին, ես կարծում եմ, որ պետք է կարողանանք այնպես չանել, որ փորձ արվի թշնամիների կողմից այս ամեն ինչը ներկայացվի իրենց օգտին»,- հայտարարեց նա:
Պատգամավորը շեշտեց, որ տարիներ շարունակ անձեռնմխելի անձինք անձեռնմխելի տարածքներ են ստեղծել, որտեղ ոչ ոք չի կարողացել մուտք գործել:
«Այս փոփոխությունների համար ուրախ եմ, չի կարող որեւէ մեկը թաքնվել ժողովրդից»,- ասաց նա:
Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք փակ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են բանակի սննդի ու հագուստի հետ կապված հարցեր:
«Գնացել ենք առաջնագիծ, տեսել ենք սնունդը, այդ սնունդը, բացում գցում էին շների դեմը, շները չէին ուտում: Էտիկետները բերել էինք ու այստեղ ներկայացրեցինք: Հարգելով այդ փակ հանդիպման կոնտեքստը՝ բոլոր մանրամասները չեմ ուզում ասել, առիթ ունեցել ենք խոսել, խոսքը գնացել է բանակում հագուստի, սննդի, այլ պայմանների մասին: Այս ամենը բարձրաձայնվել է, դրանից հետո փոփոխություններ մտան, բայց երբ այս մենը տեսնում ես… Ճիշտ կլինի, որ այս ամենը տեղը դնելու գործընթացը իր վերջնական նպատակին հասնի»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, նրա պետք է զրկել Արցախի հերոսի կոչումից, նա ասաց, որ մարդիկ ինչ-որ կատարել են անցյալում, դրանց գնահատականը պետք է ստանան անցյալում, ինչ կատարում են ներկայում, գնահատականը պետք է ստանան ներկայում:
«Ամեն ինչ չպետք է խառնել իրար, մենք էլի ունեցել ենք ազգային հերոսներ, որ հայտնվել են ճաղերի հետեւում, մենք, իհարկե պետք է իրերն իրենց անուններով կոչենք, եւ ամեն ինչ չծայրահեղացնենք»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT