Հայաստանում կոռուպցիա չկա, կան մնացորդային դրսեւորումներ, որի դեմ պայքարում են. վարչապետ

Ռուսական «Russian Today»-ին տված ծավալուն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է մի շարք թեմաների մասին, անդրադարձել  հայ-ռուսական փոխհարաբերությունների ներկա փուլին:

Վերջինիս մասին հարցին պատասխանելիս Փաշինյանն ասել է. «Ռուսական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որոնց հեղինակները լավ չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Նրանք կարծում են, իշխանության է եկել հակառուսական մեկը, բայց հայկական իրադարձությունների հետեւում ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի երկիր կանգնած չի եղել: Նրանք, ովքեր կարծում էին, թե իշխանության փոփոխությամբ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ բան է փոխվելու, սխալվում էին: Նրանք շարունակելու են սխալվել նաեւ հիմա, եթե դեռ այդպես են կարծում»:

Խոսելով իր ու Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին, վարչապետն ասել է. «Մենք շատ լավ, ուղիղ հարաբերություն ունենք։ Այդպես առաջին րոպեներից է եղել։ Կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում «մութ անկյուններ» չկան։ Մենք ամեն ինչ ուղիղ ենք քննարկում։ Բոլոր հարցադրումներն ուղիղ են։ Ու մենք դրանց ուղիղ ենք պատասխանում։ Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է։ Ինչպես հասկանում եմ, նրա համար շփման այդպիսի ոճը շատ հարմար է, ինձ համար էլ է այդպես հարմար»:

Ն. Փաշինյանը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան երկրներ են ու 2 երկրների շահերը մեծ մասամբ համընկնում են ու հայ-ռուսական հարաբերություններում խնդրահարույց կետեր չկան:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության համատեքստում, նախընտրելի թիմ ունենալու մասին հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետը նշել է, որ ինքը Հայաստանի հավաքականի երկրպագու է, սակայն, քանի որ այն չի մասնակցում առաջնությանը, ապա հաջողություն է մաղթում բոլոր թիմերին հավասարապես:

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդրահարույց կետեր չկան, հաղորդավարն անդրադարձել է գազի գնին: Լրագրողը գազի սակագնի հարցը անվանել է խնդրահարույց, այնուհետ խնդրել պարզաբանել այդ մասին վարչապետի դիրքորոշումը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզարահանգման, որ դա ներհայաստանյան խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանը գազը ստանում է ցածր սակագնով, սակայն մինչ սպառողներին հասնելը, երկրի ներսում այն թանկանում է գրեթե կրկնակի անգամ: Այս խնդիրը մենք պետք է վերլուծենք ու պարզաբանենք մեր երկրի ներսում, հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ:

Հստակեցնելով ռուսաստանյան սակագների շուրջ դժգոհությունների առկայության հանգամանքը, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը, իհարկե, ցանկանում է գազ ստանալ ավելի ցածր սակագնով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում: Այս հարցը կքննարկենք, ու կարծում եմ, հաջողություն կգրանցենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Եվրոպական միության տնտեսական ինտեգրման գործընթացի մասին հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ամենը գործընթաց է, որով Հայաստանն անցնում է արդեն տասնյակ տարիներ: Նա վստահեցրել է, որ այդ ինտեգրման փուլում չեն տուժելու հայ-ռուսական հարաբերությունները:

 ՀՀԿ կուսակցության հետագա ճակատագրի, սպասվող ընտրությունների, Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների եւ ՀՀԿ-ի հավանական հաղթանակի մասին հարցին անդրադառնալիս, վարչապետն ասել էլ, որ Ս. Սարգսյանի հետ իրենք ապրում են հարեւանությամբ, բայց որեւէ շփում իրենց միջեւ չկա, իսկ  Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը այլեւս մեծամասնություն չէ, բայց նորմալ ընդդիմություն է:

Վարչապետի խոսքերով, ինքն այլեւս անհնարին է համարում ՀՀԿ-ի՝ իշխանության վերադարձը. «Կարող են սպասվող ընտրություններում հաղթել նոր, այլ ուժեր, սակայն ՀՀԿ-ն՝ երբեք, նա այլեւս չի վերադառնա ու չի հաղթի, սա հաստատ է: Այդ ամենն իհարկե կախված չէ ինձնից, սակայն ես վստահ եմ, որ ժողովուրդը դա չի ուզում, ժողովուրդը նրանց չի ների, ես վստահ եմ դրանում»,-ասել է Ն. Փաշինյանը:

-Իսկ դուք տեղյա՞կ եք, որ մամուլում կան տեղեկություններ այն մասին, որ Ձեզ ուզում են առաջադրել Նոբելյան մրցանակի համար՝ այն փոփոխության համար, որ դուք իրականացրեցիք ձեր երկրում,-հարցրել է հաղորդավարը:

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ տեղյակ է, բայց տեղյակ է մամուլից ու ավելին ոչինչ չգիտի:

ՀՀ վարչապետը հավաստիացրել է, որ Հայաստանում այլեւս չկա կոռուպցիա, երկրում այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում, երկրում հակակոռուպցիոն տրամադրություններ են, գուցե կան առանձին կոռուպցիոն դրսեւորումներ, կոռուպցիոն մնացորդներ, բայց դրա դեմ էլ պայքարում ենք:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաեւ հարկային դաշտից խուսափող հարկատուներին, երկրի ներսում կատարված փոփոխություններին, իսկ վերջում նշել, որ ինքը երբեւէ չի վախենալու վարչապետի պաշտոնը կորցնելուց ու առհասարակ քաղաքականության մեջ վախեր չի ունեցել, դա իր համար խորթ զգացում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4558 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ