Յուրացնելով դպրոցականների ուղարկած սնունդը, Մ. Գրիգորյանը կերակրել է իր արջերին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախ կատարած այցից վերադառնալուն պես ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը, նոր բացահայտումներ արել հիշյալ գործից:

Նա նախ նշել է, որ Հայաստանում սկսվել է կոռուպցիայի դեմ ահռելի պայքար, սա նշանակում է՝ քրեական, կոռումպացված, ազդեցիկ որոշ մարդկանց հանել այդ համակարգի դեմ, որոշ մարդիկ կարծում են, որ դա սխալ ճանապարհ է ու ավելի լավ է հարմարվել, որպեսզի ամեն ինչ լավ լինի բոլորի համար. «Ես չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ, ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որ ես իմ թիմով կոռուպցիան արմատախիլ անեմ, ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ բոլորը հավասար են լինելու, ուզում եմ նշել, որ ես իմ հայտարարություններին տեր եմ: ՀՀ-ն երկար տարիներ թալանվել է եւ սրան պետք է վերջ տրվի հնարավորինս արագ, Հայաստանը պետք է լինի կոռուպցիայից ազատ երկիր»:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը, վարչապետը նշել է, որ գեներալի ձերբակալման պատճառը ոչ միայն զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերումն ու պահումն է, այլ նաեւ կասկածներ կան, որ վերջինս մասնակցել է ու անձամբ աջակցել ապրիլյան քառօրյա պատերազմի համար հավաքված միջոցները յուրացնելու ու գողանալու մեջ: Օրինակ, կասկածներ կան, որ դպրոցականների ուղարկած սնունդը նա յուրացրել է ու դրանով կերակրել իր արջերին ու առյուծներին: Ինչպես նաեւ կասկածներ կան, որ նա յուրացրել է Արցախին ուղարկված օգնությունները, օրինակ՝ ավտոմեքենաները:

«Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է ու սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ հերոսին կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ ու դրանով կերակրել իր արջերին ու վագրերին: Ուզում եմ նաեւ, որ չխախտվի որեւէ մեկի անմեղության կանխավարկածը, նրա մեղքը կապացուցի դատարանը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, արդարությունը բոլորի համար պետք է լինի, նա անդրադարձել է նաեւ Էջմիածնում տեղի ունեցող վերջին  իրադարձություններին ու գեներալի ձերբակալման այլ մանրամասների:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12330 դիտում

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով