Երևան
12 °C
Գյումրու բուժհաստատություններում շրջայց է կատարել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը եղել է Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում, ծանոթացել շենքային անբավարար պայմաններին: Արսեն Թորոսյանն այցելել է նաեւ Գյումրու ծննդատուն եւ «Գյումրի« բժշկական կենտրոն:


Շրջայցից հետո որոշում չեմ կայացրել, քանի որ դա սխալ է,-լրագրողներին ասաց նախարարն ու խորհուրդ տվեց միշտ հիշել, որ որոշումը կայացնում են հետո, իսկ շրջայցը տեղում խնդրին ծանոթանալու հնարավորություն է տալիս:
Նախարարի տրամադրվածությունից կարելի էր սակայն դատել, որ, օրինակ Գյումրու ծննդատան հարցում ինչ-որ որոշում, այնուամենայնիվ ուրվագծվել էր: Այս բուժհաստատության չարաշահումների մասով քրեական գործ է հարոցված: Նախարարը դեպքից տեղյակ է, բովանդակությունից՝ ոչ:
«Ես լսել եմ, որ քրեական գործ կա, բայց չգիտեմ ինչ է եւ ճիշտ էլ չեմ համարում ծանոթանալ եւ խորանալ դրա մեջ, մենք փորձում ենք լուծումներ գտնել առողջապահական մասով: Եթե չարաշահւմներ եղել են, ուրեմն պետք է մեղավորներն օրենքով պատասխանատվության ենթարկվեն»,-ասց նախարարը: Ըստ նրա, ներկա պահին Շիրակի մարզում նակաբարձագինեկոլոգիական ծաառյություն իրականացնող 3 հաստատություն կա՝ Ախուրյանի մոր ու մանկան կենտրոնը, Գյումրու Ավստրիական հիվանդանոցը եւ Գյումրու ծննդատունը:
«Երեքի առկայությունը բերում է 3-ի թերծանրաբեռնվածությանը: Մենք պետք է կարողանանք լուծումներ գտնել: Չեմ բացառում, որ լինեն ցավոտ լուծումներ, բայց եթե չլինեեն դրանք, ապա 3-ից մեկը սնանկանալու է: Օրինակ, Գյումրու ծննդատան օրինակով ասեմ, եթե որեւէ բուժհիմնարկը քիչ ծնունդներ է ընդունում, քիչ հղիներ է վարում, նրա որակն ընկնում է: Մենք չենք կարող թույլ տալ, որ լինի ծննդատուն, որը 3 օրը մեկ է ծնունդ է ընդունում»: Ըստ նախարարի սա որպես բացառություն կարող է լինել միայն այն գյուղական բնակավայրերում, որոնք հեռուեն միմյանցից:

Առողջապահության ոլորտը սպասում է պետպատվերի քանակի ավելացմանը, որպեսզի կարողանա նաեւ հստակ ֆինանսական վերաբաշխում անել: Մարզերի մասով ֆինանսն ու կադրերն անհամաչափ են բաշխված: Կադրային մասով արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում: Արսեն Թորոսյանն ասաց, որ նպատակային կլինիկական օրդինատուրայում տեղերի քանակը կավելանա, այս տարի 50 կլինի հավանաբար՝ անցած 30 տեղի փոխարեն։
«Բժշկականի շրջանավարտները, սովորելով օրդինատուրայում, ի սկզբանե կիմանան, որ առնվազն 5 տարի աշխատելու են մեր իսկ կողմից ուղեգրած տեղում։ Դա կլինի Գյումրին, Արթիկը, Մարալիկը, մենք ենք որոշում, երբ նրանք ավարտում են և իմանում ենք, որտեղ ինչ մասնագետի կարիք կա։ Միևնույն ժամանակ նրանք պետք է իմանան, որ չեն գնում «աքսորի»։ Շատ հաճախ նրանք այդպես են ընկալում, ինչ անել, որ նրանք այդպես չընկալեն, պետք է տեղական իշխանություններից, թե՛ մարզային, և՛ թե քաղաքային, նրանք ստանան աջակցություն: Եթե նրանք էդ աջակցություը չստանան նաեւ կենցաղային պայմանների առումով, ամեն ինչ անելու են, որպեսզի դադարեցնեն եւ վերադառնան»,-ասաց նախարարը:
Ի դեպ, կադրերի պակաս կա մարզերում: Արսեն Թորոսյանը թվեր է ընդգծում՝ մարզերում բժիշկներով ապահովվածությունը 3 անգամ քիչ է, Երեւանում՝ 2 անգամ ավել: Այս խնդիրը պետք է կագավորվի, սակայն կադրային հարցը գրչի մի հարվածով չի լուծվի: Հաջորդ տարի, ըստ նախարարի, կլինեն մեխանիզմներ, որպեսզի բուժհիմնարկները ֆինանսավերվեն ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ, այլ օբյեկտիվորեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT