Երևան
12 °C
Հունիսի 15-ին Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հայտարարություն էր արել, թե հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ Համապատասխան դիմումը նա ներկայացրել էր մի քանի օր առաջ։
Իր այդ քայլը նա մեկնաբանել էր հետեւյալ կերպ. «2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում բնականորեն փոխվել է, կամ կարող է փոխվել կառավարության դիրքորոշումը Եվրոպական դատարանում այս պահին քննվող կամ քննվելիք գործերի մեծամասնության դեպքում: Այս պայմաններում աննպատակահարմար եմ համարում իմ պաշտոնավարման շարունակումը որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ եվրոպական դատարանում: Գտնում եմ, որ նոր իշխանությունը պետք է հնարավորություն ունենա ազատորեն ներկայացնելու իր դիրքորոշումները եվրոպական դատարանում քննվող գործերով եւ կաշկանդված չլինի նախկինում ներկայացված դիրքորոշումներով»,- գրել էր նա:
Սրա հետ մեկտեղ Կոստանյանը ներկայացրել էր հետաքրքիր վիճակագրություն: Մասնավորապես, ինչպես հայտարարել է Կոստանյանը՝ «2018 թ. հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 88 վարույթներով: 4 վարույթներով ՄԻԵԴ Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության եւ արդարացի հատուցման վերաբերյալ: 1 վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով: 88 ըստ էության վճիռներից 84-ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 4-ով որեւէ խախտում չի արձանագրել»: Այլ կերպ ասած, ՀՀ դատական համակարգում կայացված եւ ՄԻԵԴ-ում քննված 88 գործերից միայն 4-ի դեպքում խախտում չի արձանագրվել: Այսինքն, 5 տոկոսից էլ պակաս: Ըստ Կոստանյանի ներկայացրած մեկ այլ վիճակագրության, այժմ ՄԻԵԴ-ում է գտնվում 1500-ից ավելի գործ: Ապօրինի վճիռների վերաբերյալ հաշվարկը ընդհանուրի վրա տարածելու դեպքում կստացվի, որ դրանցից մոտ ավելի քան 1400-ի դեպքում ՄԻԵԴ-ը կարձանագրի, որ ՀՀ դատաիրավական համակարգում կայացվել են ապօրինի վճիռներ:
Թվում է, թե կառավարության ներկայացուցչի՝ տվյալ դեպքում Կոստանյանի մեղքը այստեղ չկա, քանի որ ինքը չէ, որ կայացրել է այդ ապօրինի վճիռները: Բայց դա միայն թվում է: Կոստանյանը 2006-ից զբաղեցրել է բարձր պաշտոններ գործադիրում եւ դատաիրավական համակարգում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, զինդատախազ, գլխավոր դատախազ...: Ու այդ ամբողջ ընթացքում նա նաեւ եղել է կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում: Կոստանյանը որեւէ վիճակագրություն չի ներկայացրել, թե ապօրինի մեղադրանքով դատարան ուղարկած քրգործի հեղինակներից քանիսն է ենթարկվել պատասխանատվության: Եթե իհարկե պատասխանատվության ենթարկված դատախազներ կան: Ապօրինի դատավճիռներ կայացրած քանի դատավոր է ենթարկվել պատասխանատվության: Եթե իհարկե այդպիսի դատավորներ կան:
ՄԻԵԴ-ի՝ ՀՀ դեմ կայացված վճիռների զգալի մասը վերաբերում է սեփականության իրավունքին: Դրանց գերակշիռ մասն էլ Երեւանի կենտրոնում՝ հիմնականում Հյուսիսային պողոտայի գործերով: Մարդկանցից բառացիորեն խլում էին իրենց տներն ու հողամասերը եւ դիմացը չնչին գումարներ տալիս: Մարդիկ չէին կարողանում արդարություն գտնել մեր դատական ատյաններում ու ճանապարհ էին բռնում դեպի ՄԻԵԴ: Ու դա բոլորովին չէր հետաքրքրում դատախազությանը: Մի տարօրինակ զուգադիպությամբ այդ ժամանակահատվածում մի շարք դատավորներ այնքան գումարներ կուտակեցին, որ սկսեցին «բիզնեսով» զբաղվել՝ տոկոսով փող էին տալիս, տներ վերցնում գրավ, հետո մարդկանց գլխին սարքում ու այդ տներն էլ էին վերցնում:
Այդուհանդերձ Գեւորգ Կոստանյանը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի կարգավիճակում շատ մեծ ծառայություն է մատուցել արդեն նախկին իշխանություններին: 2008 թ. մարտի 1-ի դեպքերին առնչվող բազմաթիվ ապօրինի դատավճիռներ այժմ ՄԻԵԴ-ում են: Սակայն տարիներ շարունակ այդ գործերով վճիռներ չեն կայացվում ԵԴ-ում: Հիմնավոր կասկածներ կան, որ նաեւ Գեւորգ Կոստանյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ նախկին իշխանությանը հաջողվել է հնարավորինս երկարաձգել դրանք:
Հ.Գ.Նույն օրը հայտնի դարձավ, որ Եվրադատարանում ՀՀ ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT