Երևան
12 °C
Այսօր «Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն էր այցելել քաղաքացի Վարազդատ Դավթյանը: Դավթյանը ՀԺ-ին պատմեց, թե ինչ է տեղի ունեցել իր հետ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին:
2015 թվականի հոկտեմբերին Դավթյանը տարաձայնությունների պատճառով բաժանվել է իր կնոջից` Գայանե Ոսկանյանից: Դրանից մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 24-ին, Ջրվեժում գտնվող իր տուն են այցելել իր կնոջ եղբայրը` Խաչիկ Ոսկանյանը, կնոջ մորաքրոջ որդին՝ ոստիկանության աշխատակից, այժմ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության 1-ին բաժնի օպերատիվ-հետախուզական տեղեկատվության համակարգի ձեւավորման եւ դիմապատկերի միջոցով անձի նույնականացման պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արման Կիրակոսյանը եւ իր կնոջ քավորը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Մ.Մ.Մ» ընկերության տնօրեն, Նոր-Նորք վարչական շրջանի նախկին համայնքապետ Մելիք Գասպարյանը:
Մելիք Գասպարյանի եղբայրը Երեւան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Գասպարյանն է, ով հանրությանը հայտնի է դարձել Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին քաշքշելու ժամանակ:
Դավթյանի խոսքով՝ Մելիք Գասպարյանն իրենից պահանջել է ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված գույքի կես գումարը` 250 հազար դոլար, որպեսզի տա Դավթյանի նախկին կնոջը:
Սակայն Դավթյանը չի տվել, ինչից հետո Դավթյանի կնոջ եղբայրը` Խաչիկ Ոսկանյանը, վախեցնելու նպատակով կրակել է Դավթյանի ուղղությամբ, փամփուշտը դիպչել է հատակին:
Դրանից հետո ըստ Դավթյանի Մելիք Գասպարյանը, Խաչիկ Ոսկանյանը եւ Արման Կիրակոսյանը հեռացել են իր տնից: Դեպքի մասին Դավթյանը իրավապահներին չի ասել, սակայն 2017 թվականի հուլիսի 25-ին օպերատիվ տեղեկությունների հիման վրա Վարազդատ Դավթյանին տարել են ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Վարչությունից Դավթյանին ասել են, որ տեղյակ են այդ դեպքից, ինչից հետո Դավթյանը մանրամասներ է հայտնել: Արդյունքում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրել): Մելիք Գասպարյանը, Խաչիկ Ոսկանյանը եւ Արման Կիրակոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ:
Քանի որ դեպքին մասնակցել է նաեւ ոստիկանության աշխատակից, գործն ուղարկվել է ՀՔԾ: Սակայն 2017 թվականի նոյեմբերի 1-ին ՀՔԾ քննիչ Կալաչյանը գործը կարճել է՝ որպես հիմնավորում նշելով հիմքերի բացակայությունն ու հակասությունները:
Այդ ժամանակ հարցաքննվել են Մելիք Գասպարյանը եւ Արման Կիրակոսյանը: Գասպարյանը իր ցուցմունքում նշել է, որ նման բան չի եղել, պարզապես գնացել, սուրճ են խմել՝ հավելելով, որ նա երկար չի մնացել, 5 րոպե հետո հեռացել է: Արման Կիրակոսյանն իր ցուցմունքում նշել է, որ կրակոցի ձայն չի լսել, իսկ կրակողը` Խաչիկ Ոսկանյանը, ընդհանրապես չի հարցաքննվել, նա երկրում չի եղել:
2017 թվականի դեկտեմբերի 12-ին գործը կարճելու քննիչի որոշումը դատախազն ուժի մեջ է թողել: Ինչից հետո Դավթյանը դիմել է դատարան: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ գործի վերաբացումը մերժվել է:
Դավթյանը դիմել է վերաքննիչ դատարան եւ այս պահին գործն այնտեղ է: Դավթյանի կարծիքով՝ գործն արդարացի չի քննվել, քանի որ եղել է Միհրան Պողոսյանի գործոնը: 2017-ի խորհրդարանական ընտրություններին Մելիք Գասպարյանը եղել է Միհրան Պողոսյանի նախընտրական շտաբի ղեկավարը: Իսկ հիմա, երբ իրավիճակ է փոխվել, գործը կարող է արդար քննվել: Վարազդատ Դավթյանի պահանջը մեկն է՝ գործն ուղարկել հետքննության եւ պատժել մեղավորներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT