ՀՔԾ-ի ամենակարեւոր գործերից մեկը մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանին կատարած աշխատանքի համար եւ շնորհավորել նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է այն իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին: Հաջորդ ամենակարեւոր գործառույթն ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են եւ այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարեւորությունը, որն ունի ՀՔԾ-ն մեր կյանքում եւ ընդհանրապես իրավակարգի ապահովման բնագավառում: Ուզում եմ որպես ՀՀ ժողովրդի վստահությամբ ՀՀ վարչապետ ընտրված անձ հայտարարել հետեւյալը. այն՝ ինչ հայտարարում ենք հրապարակային, դա այն է, ինչ կա մեր մտքում: Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են: Երբ ասում ենք, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի կոռուպցիան՝ նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ: Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առջեւ դրված է այս խնդրի ապահովման հսկայական մասը եւ հույս ունեմ, որ ծառայությունը կիրականացնի իր այդ գործառույթը:

Ուզում եմ նաեւ ի վերջո լուծել իմ եւ ՀՔԾ-ի հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ: Կարծում եմ, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետեւ ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություն ունենալ նաեւ այդպիսի պաշտոնյաների հետ: ՀՔԾ քննիչների սենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանը, դրոշը եւ այս խորհրդանիշները պետք է արտահայտեն այն գործառույթը, որն իրականացնում է ՀՔԾ-ն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է.  «Ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝  մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է: Ուզում եմ հստակ ասել, երբ մենք ասում ենք, որ չկան եւ գոյություն չունեն սահմանափակումներ՝ նկատի ունենք, որ չկան եւ գոյություն չունեն սահմանափակումներ: Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ՝ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն գնացել առաջ, հույս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով»,- ասել է վարչապետը:

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին մաղթել է հաջողություններ եւ համոզմունք հայտնել, որ ծառայության սկզբունքային, պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ նորանշանակ պետը կիրականացնի իր առջեւ դրված բոլոր խնդիրները:

Սասուն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար եւ համոզմունք հայտնել, որ ՀՔԾ կոլեկտիվը կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր: «Դրա համար ունենք կամք: Վստահեցնում եմ, որ պատվով կկատարենք ՀՔԾ-ի առջեւ դրված բոլոր խնդիրները»,- ասել է Սասուն Խաչատրյանը:

Ամփոփելով՝ վարչապետն անդրադարձել է նաեւ ընտրական գործընթացների ընթացքում տեղի ունեցած հանցագործություններին: «Տեղյակ եք, որ մենք ստանձնել ենք պարտավորություն՝ ապահովել իսկապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, որոնք կարտահայտեն ժողովրդի կամքը, ընդ որում, դա պետք է տեղի ունենա ոչ թե մեկ անգամ, այլ սրանից հետո միշտ: Այս առումով, կարծում եմ, որ հատուկ կարեւորություն ունի ընտրական հանցագործությունների քննությունը եւ այս շարքում առանձնակի ուշադրություն եմ հրավիրել ընտրակաշառքների հետ կապված հանցագործությունների վրա: Հույս ունեմ, որ այդ հանցագործությունները, գործերն այսօր եւ հետագայում կարժանանան պատշաճ քննության եւ կբերեն կոնկրետ արդյունքներ: Երբ ՀՀ քաղաքացիներն իրենց ամենօրյա կյանքի բերումով գիտեն, որ ՀՀ-ում համատարած բաժանվում են ընտրակաշառքներ եւ հետո նրանք չեն տեսնում գոնե մեկ դեպք, որը բացահայտվել է եւ որի իրականացնողներն ու կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվել՝ այդ պրոցեսում, ըստ էության կորսվում է այն պոտենցիալ հարգանքը, որ կարող է լինել քննչական, իրավապահ մարմինների եւ  ընդհանրապես պետության նկատմամբ:

Հետեւաբար, այն ինչի մասին խոսեցինք, ըստ էության, վերաբերում է Հայաստանի հեղինակությանը, առաջին հերթին սեփական քաղաքացիների առաջ, վերաբերում է իրավապահ համակարգի, ՀՔԾ-ի եւ վերջինիս յուրաքանչյուր քննիչի հեղինակությանը: Այն, ինչի մասին մենք խոսում ենք այսօր, ըստ էության, խոսում ենք մեր պետականության եւ պետական ինստիտուտների հեղինակության բարձրացման մասին, որը չի կարող լինել առանձին անհատի կամ առանձին քաղաքական ուժի օրակարգ: Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օրակարգ է, յուրաքանչյուր պետական ծառայողի օրակարգ է եւ բոլորիս այդ ծառայությունն իրականացնելիս մաղթում եմ հաջողություններ: Մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին, ՀՀ քաղաքացիները սրանում չպետք է ունենան որեւէ կասկած: Սա նշանակում է, որ մեր աշխատանքը չպետք է լինի տեղապտույտային, մեզ պետք են արդյունքներ ու այդպես անընդհատ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
3033 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել