Երևան
12 °C
2018 թվականի մայիս ամսվա ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծ ծառայությունը ստացել է 6553 զանգ: Մայիս ամսին քաղաքացիներն ամենաշատը զանգահարել են ընտանիքի անապահովությանն առնչվող հարցերով: Մեկ ամսվա ընթացքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է ավելի քան 2186 զանգ։
Համաձայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ զանգերից 1204 -ը եղել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող հարց, 221 զանգ վերաբերել է երեխաների խնամքին, 150-ը՝ երեխայի խնամքի նպաստի առցանց դիմումի ներկայացմանը, 213-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստին, 407-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացմանը, 164-ը՝ մայրության նպաստին, 121 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին առնչվող հարցերին:
Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության համար, որից 251 զանգ ստացվել է ավանդի փոխհատուցման վերաբերյալ, իսկ 162 զանգ ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի ստացած ընդհանուր զանգերից 121-ը եղել է բողոք, որից 21-ը ուղղված է եղել նույն հանձնաժողովի, 22-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժինների, իսկ 78-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների դեմ:
Այստեղ հաշվի առնենք մեկ կարևոր հանգամանք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար ամսից հետո ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծ ծառայության միջոցով ստացված զանգերի թիվը կտրուկ աճել է, ապա գնալով նվազել:
Սույն թվականի հունվար ամսին ստացվել է 5736 զանգ, փետրվարին՝ 7770 զանգ, մարտին ստացվել է 9720, ապրիլին՝ 5409 զանգ եւ մայիս ամսին՝ 6553 զանգ:
ՀԺ-ն երկու օր անընդմեջ թեժ գիծ ծառայության միջոցով փորձեց կապ հաստատել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, սակայն ապարդյուն: Այս դեպքում չենք կարող միանշանակ համարել այն, որ զանգերի թիվն այս ամիսներին գնալով նվազել է, միայն այն պատճառով, որ ըստ այդմ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին լուծում է տրվել:
Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, որ շատ հավանական է, որ մեր օրինակով, բազմաթիվ քաղաքացիների հրատապ զանգեր անպատասխան են մնում, ու տվյալ պարագայում նմանատիպ հարցերը, բնականաբար չեն էլ հաշվառվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT