Ծրագիրը խոցելի է մեծածավալ լինելու պատճառով. խմբագրական

Այսօր ՀՀ Ազգային Ժողովը կքննարկի թավշյա հեղափոխության շնորհիվ ձեւավորված կառավարության ծրագիրը: Դժվար չէ կանխատեսել, որ ՀՀԿ խմբակցությունը, որը երեկ դարձավ խորհրդարանական փոքրամասնություն, սկսելու է քննադատել ծրագիրը: Ու պետք է նշել, որ այդ քննադատությունը կլինի տեղին: Կառավարության ծրագիրը խիստ խոցելի է:

Անկասկած, ՀՀԿ-ն քննադատելու է հեղափոխական կառավարությանը, որ իր ծրագրում որեւէ կոնկրետ ցուցանիշ չկա: Կառավարությունն իր ծրագրում չի նշել, թե որքան կկազմի տնտեսական աճը, որքանով կաճի, ասենք, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, որքանով կնվազի աղքատությունը եւ այլն, եւ այսպես շարունակ: Կասեն, որ սա կենացներից բաղկացած ծրագիր է, բարի ցանկություններ են...

Բայց իրականում կառավարության ծրագրի խոցելիությունը ամենեւին էլ դրանում չէ: Ծրագիրը կազմված է ընդամենը մի 30 էջից: Համեմատության համար ասենք, որ նախորդ կառավարության ծրագիրը մոտ 130 էջ էր: Ու թվում է, թե ծրագիրը խոցելի է հենց այն պատճառով, որ  փոքրածավալ է, չունի կոնկրետություն, չկան հստակ ցուցանիշներ...: Իրականում՝ հակառակը: Ծրագիրը խոցելի է հենց այն պատճառով, որ չափազանց մեծածավալ է եւ չափազանց շատ են կոնկրետ մանրամասները:

Հայաստանում երբեք չի եղել այս պայմաններում ձեւավորված կառավարություն, եւ որեւէ կառավարություն չի ունեցել այն խնդիրները, որ ունի գործող կառավարությունը: Կառավարության ծրագիրը պետք է արտացոլեր միայն ու բացառապես հեղափոխության արդյունքների ամրագրումը արտահերթ ընտրությունների միջոցով, իսկ սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման տեսլականները պետք է նկարագրվեին հենց հեղափոխության արդյունքների տեսանկյունից:

Այն, որ կառավարության ծրագրում արձանագրված է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա հիմնական դրույթն է եւ հենց դրա շուրջ էլ պետք է կառուցվեր ծրագրի տրամաբանությունը: Այսինքն, եթե կառավարության ծրագիրը կազմված լիներ այս մեկ նախադասությունից եւ դրան ավելացվեր, որ կառավարության գործունեությունը ուղղված է լինելու այդ արտահերթ ընտրությունների լիակատար ազատ, թափանցիկ, առանց ընտրակաշառքների, առանց ադմինիստրատիվ ռեսուրսի, առանց բռնությունների անցկացման համար պայմաններ ստեղծելուն, վերջ՝ կառավարության ծրագիրը կլիներ կատարյալ եւ անխոցելի:

Ծրագիրը կլիներ անխոցելի, եթե, օրինակ, տնտեսության զարգացմանը վերաբերվող հատվածում գրված լիներ միայն, որ կառավարությունը իր գործունեությունը ուղղելու է արհեստական մենաշնորհների վերացմանը, իրական մրցակցության հաստատմանը, ստվերի դեմ անողոք պայքարին, կոռուպցիայի հաղթահարմանը: Հարցին, թե ինչպես, կա պարզ ու նույնքան անխոցելի պատասխան՝ քաղաքական կամքի շնորհիվ: Ոչ մի տրամաբանող քաղաքացու մեջ այս պատասխանը որեւէ վերապահում չի առաջացնի: Սա հենց այն է, ինչը, ըստ էության, սպասում է մեր հանրությունը գործող կառավարությունից: 

Այսպիսի տեսլականից դուրս գրված ցանկացած բառ խոցելի է դարձնում ծրագիրը: Որեւէ այլ կոնկրետություն, սկսած տնտեսության գերակայություններից, մինչեւ գյուղատնտեսությունում կաթիլային ոռոգման ներդրման մասին դրույթները խոցելի է դարձնում ծրագիրն անգամ քաղաքական տրամաբանության տեսանկյունից: Գործող կառավարությունը կազմված է ԵԼՔ դաշինքի, ՀՅԴ-ի եւ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներից: Նրանցից յուրաքանչյուրը իր մոտեցումները ունի տնտեսության վերաբերյալ: Մեկն ազատական տնտեսության գաղափարների կրողն է, մյուսը կարծում է, որ տնտեսությունը պետք է հիմնված լինի խոշոր արդյունաբերության վրա, մյուսը կարծում է, որ պետությունը պետք է միջամտի տնտեսությանը... 

Եվ ծրագիրն էլ կազմել է այսպիսի տարբերվող հայացքներ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից բաղկացած կառավարությունը: Սա նորմալ կլիներ, եթե ազատ ու թափանցիկ ընտրություններից հետո ձեւավորված ԱԺ-ն կազմեր հենց այսպիսի կառավարություն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա ԱԺ-ն իրոք չի արտահայտում հայաստանցիների կամքը: Արտահերթ ընտրություններում վերը նշված ուժերից յուրաքանչյուրը հաստատապես կստանա ԱԺ այսօրվա դասավորվածության հետ չհամընկնող քվե: Շատ կամ քիչ: Այ հենց այդ քվեների արդյունքում ստեղծված ԱԺ-ի ձեւավորած կառավարությունը միայն իրավունք ունի սահմանել, ասենք, տնտեսության գերակայությունները, հարկային քաղաքականության իր սկզբունքները եւ այլն: Միայն այդ դեպքում: Գործող կառավարությունը տրամաբանորեն չունի այդ մանդատը:

Այսպիսով՝ կառավարության ծրագրի խոցելիությունը պայմանավորված է հենց սրանով: Պետք է ենթադրել, որ գործող կառավարությունը ուղղակի նախկին ավանդույթների իներցիայով է շարժվել եւ չափազանց ոչ ստանդարտ է գնահատել ասենք մեկ կամ երկու էջանոց ծրագիր ներկայացնելը: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակն է չափազանց ոչ ստանդարտ, եւ ծրագիրը նույնպես պետք է լիներ չափազանց ոչ ստանդարտ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3056 դիտում

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան