Քաղաքացին անօթեւան է. ինչ կապ ունեն Մ. Պողոսյանն ու Ա. Մկրտումյանը. բաց նամակ՝ Փաշինյանին

Լուսանկարում՝ ձախից առաջինը` սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյան, երկրորդը՝ Դատավոր Լիլիթ Կատվալյան, երրորդը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյան, ներքևում՝ Միհրան Պողոսյան

Երեւան քաղաքի բնակչուհի Հայկանուշ Գրիգորյանը 1992 թվականից դատական քաշքշուկների եւ խնդիրների մեջ է: Քաղաքացին երկու բնակարան արդեն կորցրել է, այսօր էլ կանգնած է անօթեւան մնալու փաստի առաջ: Արդարադատության բոլոր ատյաններից հուսահատված՝ բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ստորեւ ներկայացնում ենք վերջինիս բաց նամակը.

«Ես՝ Հայկանուշ Գրիգորյանս, 1992 թվականին պայմանագիր եմ կնքել «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի հետ, վճարելով 23 հազար դոլար, գնել եմ բնակարան: Մինչեւ 2000 թվականը շենքի կառուցապատող «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն գրավոր եւ բանավոր խոստումներ է տվել, անընդհատ ձգձգել, իսկ ավելի ուշ՝ պարզվել է, որ ինձ խաբում են։

2000 թվականին դատարան եմ դիմել եւ երկար դատավարություններից հետո Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի վճռով Պուշկին փողոցի 36 շենքի 1-ին բնակարանը ճանաչվել է որպես իմ սեփականություն։ Ապա 2002 թվականին ստացել եմ սեփականության վկայական։ Սակայն «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն 2004 թվականին դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման եւ վերջնահաշվարկ կատարելու պահանջով, չնայած որ 12 տարի առաջ՝ 1992 թվականի հունիսի 4-ին, գումարն ամբողջությամբ վճարել էի։

2005 թվականի հունվարի 20-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճիռը բեկանվել է, եւ գործն ուղարկվել հետ՝ Վերաքննիչ դատարան, նոր քննության։ Վճռաբեկ դատարանի ցուցումով՝ հաշվի չի առնվել, որ անցել է 13 տարի եւ արդեն (13 տարի առաջ) վճարվել է բնակարանի արժեքն ամբողջությամբ, կառուցապատողի մեղքով է խախտվել բնակարանը հանձնելու պայմանագրային պարտավորությունները եւ գումարի պահանջի վաղեմության ժամկետը:

Այնուամենայնիվ, դատարանի որոշմամբ՝ պարտավորեցրել են ինձ 68 հազար 510 դոլար վճարել «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ին»։ Վճիռն ընդունելուց հետո, այլընտրանք չունենալով եւ բնակարանը չկորցնելու նպատակով դիմել եմ ԴԱՀԿ ծառայություն: Պարտավորություն գրել՝ 68 հազար 510 դոլար վճարելու համար եւ պահանջել դեպոզիտ հաշիվ, որպեսզի գումարը վճարեմ:

Երկու օր անց գնացել եմ ԴԱՀԿ ծառայություն, ինձ տվել են որոշում, որ գործը կարճվել է՝ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ետ է վերցրել իր պահանջը, նմանատիպ իրավիճակ կրկնվել է մի քանի անգամ եւ չեմ կարողացել գումարը վճարել։

Տարիներ անց՝ 2008 թվականի սեպտեմբերի 3-ին, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն հանկարծակի որոշել է կրկին դիմել դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի 1992 թվականին կնքված պայմանագիրը եւ բնակարանը վերադարձվի՝ 68 հազար 510 դոլար գումարը չվճարելու պատճառով։ Սակայն ես կարողացել եմ Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում փաստաթղթերով ապացուցել, որ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ն խոչընդոտել է որոշման կատարումը, այսինքն՝ գումարը վճարելու իմ գործընթացը: Արդյունքում պահանջը մերժվել է:

2009 թվականի ապրիլի 30-ին «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի հայցը Վճռաբեկ դատարանը եւս մերժել է, մեկ ամիս անց՝ մայիսի 27-ին, «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ն հայցով կրկին դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարան, որպեսզի տոկոսներ հաշվարկեն եւ ինձնից բռնագանձեն 133.786 դոլար:

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը ի դեմս դատավոր Սամվել Թադեւոսյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ի դեմս դատավոր Ա․Մկրտչյանի եւ Վճռաբեկ քաղաքացիական դատարանը՝ ի դեմս դատավոր Ե․ Խունդկարյանի հաշվի չառնելով նախորդ՝ իրենց իսկ կողմից արված հինգ որոշումները, վճիռները, 2013 թվականի մայիսի 24-ին վճռեցին 133.786 դոլար բռնագանձել ինձանից։

Ըստ 2013 թվականի համաձայնագրի՝ պարզվել է, որ ոմն Ռաֆայել Մկրտումյանի՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ-ի նախկին պետ Ռոմիկ Մկրտումյանի որդու եւ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի որդու՝ Տիգրան Սարգսյանի միջեւ համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ միմյանց միջեւ առկա 150.000 դոլարի պահանջը գանձվում է ինձնից։

Պուշկին 36 հասցեում գտնվող վերանորոգված 123 քմ տարածք զբաղեցնող իմ բնակարանի շուկայական գինը 2013թ-ին 250.000 դոլար էր։ Սակայն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեթեւ ձեռքով, իր իսկ անշարժ գույքի գնահատման գործակալության միջոցով /անձնական տեղեկատվություն/, բնակարանը գնահատվել է 150.000 ԱՄՆ դոլար, ապա եռակի աճուրդի արդյունքում վաճառվել է 100.000 ԱՄՆ դոլարով։

Այսքանով չբավարարվեցին, ինձ պարտք թողեցին 50.000 ԱՄՆ դոլար, արդյունքում չգիտեմ որտեղից հայտնվեց Ռաֆայել Մկրտումյանի մեկ այլ պարտատեր՝ ոմն Ադրինե Մովսիսյան․ Ռաֆայել Մկրտումյանն իր պարտքը զիջեց Ադրինե Մովսիսյանին՝ ավելացնելով տոկոսներ եւ ընդհանուր պարտքը դարձավ 55.780 ԱՄՆ դոլար:

Երբ 2013 թվականին արդեն իսկ ճանաչվել էի սնանկ, դատավոր Լիլիթ Կատվալյանի որոշմամբ՝ սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանի միջնորդությամբ, որոշում է կայացվել իմ «պարտատեր» Ադրինե Մովսիսյանի կողմից պահանջ ներկայացնելու ժամկետի խախտումը համարել հարգելի եւ 55.780 ԱՄՆ դոլարի պահանջը գրանցել:

Դատավոր Լիլիթ Կատվալյանը, սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանի հետ միասին, դատական նիստերին ինձ չեն հրավիրել, իմ մասնակցությունը չի եղել, ես չեմ ծանուցվել՝ ասելով, որ իմ ներկայությունը պարտադիր չէ։ Ինձանից թաքցնում են կայացրած բոլոր որոշումները, ծանուցումներ չեն ուղարկում, որպեսզի չբողոքարկեմ, ժամկետներն անցնում են, ինձ ասում են՝ «իմանայի՛ր»։

Ադրինե Մովսիսյանի պարտքի համար վաճառել են արդեն միակ մնացած բնակարանս /Սեբաստիա 141, բն․4/, որի շուկայական արժեքը 40.000 դոլար է, սակայն վաճառել են 19.000 դոլարով եւ կրկին պարտք են թողնում մնացած գումարը։

Մայիսի 8-ին հայցով դիմել եմ դատարան՝ Երեւան Սեբաստիա 141 շենքի թիվ 4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարել որեւէ գործողություն, այդ թվում՝ խոչընդոտել հայցվորին օգտագործել ու տիրապետել նշված անշարժ գույքը, կամ որեւէ եղանակով վատթարացնել գույքի վիճակը, ինչպես նաեւ արգելել համապատասխան մարմիններին դադարեցնել կոմունալ ծառայությունների մատուցումը մինչեւ սույն գործով կայացվելիք դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ հայցադիմում հանձնելու օրվանից առ այսօր չեմ ստացել գործի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ: 2013 թվականի մայիսի 24-ին ԵԿԴՄ/1060/02/09 գործով՝ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, դատավորներ՝ Ե․ Խունդկարյանի, Ե․ Սողոմոնյանի, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, վերաքննիչ դատարանի դատավորներ Ա․ Մկրտչյանի, Ն․ Բարսեղյանի, Ն Տավարացյանի, Առաջին ատյանի դատավոր Սամվել Թադեւոսյանի անօրինական որոշումներով (քանի որ հրաժարվել եմ կաշառք տալ) ինձ վնաս են հասցրել, ինձանից խլելով իմ իսկ գնած բնակարանները, իմ՝ 40 տարվա ընթացքում աշխատանքով ձեռք բերված ունեցվածքը, եւ շարունակվում է մինչ օրս կիրառվել 411 հոդված՝ չնայած իմ սնանկության փաստին։ Վերոնշյալ անձանց գործողություններն անօրինական եմ համարում, ինչի արդյունքում կեղեքել են ինձ։

ԵՄԴ սնանկության գործով Մալաթիա-Սեբաստիա համայքների Առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի եւ սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի գործողությունները նույնպես ամբողջությամբ անօրինական են եւ թալանիչ։ Նշեմ, որ սնանկության ինստիտուտի վերահսկողության բացակայության պատճառով սնանկության կառավարիչները /այս դեպքում Խաչիկ Նազարյանը/ հաճախ զբաղվում են անօրինական ինքնագործունեությամբ։

Վարդազարյան Ռուբիկն ինձ ասել է, որ Արման Մկրտումյանի հետ շրջել են շենքի հայաթներով եւ հասկացել, որ տունը թանկ տուն է: Անցել է 13 տարի, ես նոր եմ իմացել, որ ժամանակին գնված տունս ավելի թանկ է արժեցել: Վճռաբեկի որոշում կայացնելուց մի երեք օր հետո «Դվին կոնցեռն»-ի տնօրենի տղան պայմանագիր է կնքել ՊՊԾ-ի նախկին պետ Մկրտումյան Ռոմիկի տղայի հետ, իբրեւ վերջինս 150 հազար դոլար պարտք է «Դվին կոնցեռն»-ի տնօրենի տղային, որ ինձանից ստանան: Հետո ենք իմացել, որ կարտ են խաղացել, կրվել են եւ իմ միջոցով փորձել են իրենց գումարները հետ բերել: ԴԱՀԿ-ում 250 հազար դոլարանոց տունս վաճառել են կես գնով, որին մասնակից է Միհրան Պողոսյանը:

411 հոդված են կիրառում իմ նկատմամբ, իբրեւ թե ես ոմն Ադրինեին եմ պարտք, իսկ պարտքիս էլ անընդհատ տոկոսներ են ավելացնում: Ամուսինս մահացավ, 8 ամիս համրացել էի, սթրեսներից չէի կարողանում խոսել: Հեշտ բան չէ, երեխայիդ անկողինը բալկոնից թափեն դուրս: Ամսի մեկին գնացել եմ Լիլիթ Կատվալյանի մոտ բողոքի, ասեց՝ ուր ուզում ես գնա բողոքի, լավ եմ արել, կտենաս ես քեզ ինչ եմ անելու:

Եվ այս ամենը նրա համար, որ իրենց դատավորներին կաշառք չեմ տվել: Երբ սնանկ էի ճանաչվել, Սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանն ասաց՝ 10 հազար դոլար տամ, դրա փոխարեն ինձ կազատի: Հասկանում եմ, որ նման ձեւով ես կործանվում եմ, սակայն այլընտրանք չունեմ, ես ու դուստրս դրսում ենք հայտնվել: Խնդրում եմ ձեր միջամտությունն ու աջակցությունը:

Հարգելի պարոն վարչապետ եւ իրավապահներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում սույն անօրինական ու թալանիչ գործողությունները եւ խնդրում եմ կանխել այս ամենաթողությունը։

Հարգանքով՝ ՀՀ հպարտ եւ ազատ քաղաքացի Հայկանուշ Գրիգորյան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13101 դիտում

Հայտնի են ՔՊ-ում քվեարկության արդյունքները․ ովքե՞ր են առաջատար հնգյակում

Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին

Արարատ Միրզոյանն ու Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ

Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը

Ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ

Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարժական հավաքի մասնակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ-ն՝ Վարդենիսի դեպքի մասին

Հայտնի է Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանի խափանման միջոցը

«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեի նիստ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ լեռնային գոտիներում թաց ձյուն, հովիտներում՝ անձրև կտեղա

ՀՀ քարտեզ-կրծքանշան, խաղաղության խոհրդանիշի պատկերով թխվածքաբլիթ․ վարչապետը շնորհավորել է նորապսակներին

Արգելեք եռագլուխ հրեշներին մասնակցել ընտրությանը, պետություն հազիվ ես ստեղծել. քաղաքացին՝ վարչապետին

Մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից․ Իրանի նախագահը՝ տարածաշրջանի երկրներին

Մաֆիայի հետ կռիվ ենք տալիս՝ էսքան բանի մեջով անցնելով, ոչ մի հետքայլ չենք արել. վարչապետը՝ քաղաքացուն

Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ

Երկրաշարժ Հայաստանում

Վերահաստատվել է «Synopsys»-ի երկարամյա հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում կրթության զարգացմանը

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ

«Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից Հայաստանի տարածքով տարհանվել, հատուկ չվերթով մեկնել է Մոսկվա

Շուտով գնալու եմ Ռուսաստան, մենք կապերը պահում ենք․ վարչապետը՝ քաղաքացուն․ տեսանյութ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել

Վարչապետը վարել է «Խաղաղության ավտոմեքենան»․ տեսանյութ

Դուք ինչ անում եք՝ ճիշտ եք անում․ մենք Ձեզ հետ ենք․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ

Կայացվել է մեղադրական վերդիկտ․ Ալեքսանյանը կալանքի տակ է․ ԲԴԽ-ն՝ ԱԳՆ աշխատակցուհու վերաբերյալ որոշման մասին

Արսեն Թորոսյանը ծանոթացել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին

Կառավարությունից բան չեմ ուզում, մենակ խաղաղություն․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ

Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում դասախոսության է մասնակցել

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Տեսա՞ք՝ մեծ ավտոբուս եկավ, բոլորս կտեղավորվենք․ այսօր էլ ենք Երևանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը

Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել․ վարչապետն ընթերցել է ստացած նամակները, մասնակցել թմբուկի դասի

«Կանազ»-ի շենքում կիթառ են նվագել, այրել գույք, հրդեհ է բռնկվել․ 3 անձ է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ

«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց

Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է

Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու

Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան

Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը