Սպառող բառ գոյություն չունի կառավարության ծրագրում. Բաբկեն Պիպոյան

Հունիսի 1-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով նոր կառավարության գործունեությանը գրել էր, որ արդեն իսկ ուրվագծվում է, որ միայն կամքը բավարար չէ եւ պրոֆեսիոնալիզմի ակնհայտ պակաս կա: Բաբկեն Պիպոյանը հիմնականում անդրադառնում է գյուղատնտեսության ոլորտին:

Մեր զրույցում Բաբկեն Պիպոյանը մանրամասնեց, թե ի՞նչ թերություններ է տեսել կառավարության ծրագրում:

- Պարոն Պիպոյան, ի՞նչ թերություններ եք նկատել կառավարության ծրագրում, եւ ի՞նչ պրոֆեսիոնալիզմի պակասի մասին եք խոսում, որն արդեն նկատել եք նոր կառավարությունում:

- Մինչեւ այն պահը, երբ սուպերմարկետները որոշեցին գնալ թանկացումների, ես գրառում էի կատարել այն մասին, որ կառավարությունը քննարկման ծրագրում ներառի, թե ինչպիսին է լինելու նոր կառավարության վերաբերմունքը սուպերմարկետների նկատմամբ, որովհետեւ բոլորս քաջ գիտակցում ենք մի պարզ բան, տարիներ շարունակ` նախորդ իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում փոքր եւ միջին բիզնեսը ՀՆԱ-ի մեջ ունի միջին տեսակարար կշիռ: Մինչդեռ պետք է ունենա մեծ տեսակարար կշիռ:

Բացի այդ, սուպերմարկետները շուկայում դարձել են ամեն հարց թելադրող, սկսած նոր խաղացողների ի հայտ գալուց` ներմուծման փուլում, վերջացրած իրացման փուլում` նոր ներմուծողի համար ցանցի բացակայությունը: Այսինքն, ունենալով գերիշխող դիրք շուկայում, նրանք կարողանում են, որոշել՝ ումից ապրանք ընդունել, ումից չընդունել, ստեղծելով համապատասխան խոչընդոտներ՝ իրացումը կազմակերպելու տեսանկյունից, կարողանում են դաշտում թելադրել սեփական խաղի կանոնները:

Սա կարեւորելով առաջին բանը, որի մասին ես խոսել էի սուպերմարկետների հետ կապված նոր կառավարության դիրքորոշման հստակ արձագանքը պետք է լինի, որպեսզի մենք հասկանանք՝ ո՞ւր ենք գնում, շարունակում ենք մնալ, այսպես ասած, սուպերմարկետների գերիշխող դիրքի ազդեցության տա՞կ, թե՞ կառավարությունը փորձելու է մեղմել: Որպես առաջարկ ներկայացրել էի դիտարկել՝ հաշվի առնելով երկու էլեմենտ:

Առաջինն աշխարհին տրվող մեր ազդակները, մասնավորապես՝  անկախ ամեն ինչից, որքանով ենք մենք համամիտ սուպերմարկետ մայրաքաղաք ունենալու-չունենալու կամ ժամանակին նախորդների վարած քաղաքականությանը, սրանով հանդերձ մենք հարգում ենք կապիտալը: Այսինքն՝ մի կողմից ստեղծում ենք դաշտ՝ նոր խաղացողների համար, մյուս կողմից՝ հարգելով կապիտալը, մտցնում ենք ժամային սահմանափակում: Այսինքն՝ թույլատրում ենք, գործունեությունը մինչեւ ժամը 8-ը, բայց օրենքով արգելում ենք 8-ից հետո: Սրան հաջորդեց ինքնաբերաբար գյուղմթերքի, մսամթերքի գների թանկացումը շուկայում, եւ ըստ էության, եղավ վարչապետի հայտարարությունը, որին ես այս պահին տալիս եմ քաղաքական բնորոշում, ոչ թե տնտեսական:

Մենք պետք է գիտակցենք, որ երկրում դեռ քաղաքական իրողությունները շարունակվում են: Մենք ունենք խնդիր, որը քաղաքական մակարդակում պետք է սուր գնահատականի արժանանա, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ունենք տնտեսություն, եւ առնվազն գործադիրը պետք է ազդակ տա, թե ինչպես է պատկերացնում տնտեսությունը: Եւ, թերեւս, այս իմաստով է գալիս վատ ազդակը: Վատ ազդակը կայանում էր նրանում, որ, ըստ էության, սիրողական եւ շտապողականության տարրեր էր նկատվում, հատկապես այդ գործի հիմքում ներգրավել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Ամենեւին չցանկանալով չտեսնել այս մարմնի բացերը, որոնք տարիներ շարունակ եղել են, մենք պետք է հասկանանք մեկ բան, որ եթե մենք այս պահին ասում ենք՝ գնացեք, մտեք սուպերմարկետներ եւ գինը իջեցրեք, դա նշանակում է, մենք շարունակում ենք սուպերմարկետայնացման պրոցեսը մեր երկրում: Եւ առնվազն տնտեսական ցիկլի տեսանկյունից տնտեսական պատասխանատուները այդ հորդորը պետք է չանեին:

Շատ դեպքերում դժվար է, բայց պետք է ասել՝ հայ ժողովուրդ, ուրախացեք, որովհետեւ իրական ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկատիրություն) զարգացման պրոցեսը հենց նման գործիքների ներդրումով է, որ լինելու է:

Այո` սուպերմարկետը հարկվելու է ԱԱՀ-ով, քանի որ մենք սպառողի համար տվյալ պարագայում ստեղծում ենք անհարմար իրավիճակ: Մենք հենց սպառողական շուկայի կարգավորմանն ուղղված արել ենք հետեւյալ քայլը: Մասնավորապես՝ տեսական վերահսկողությունն ուժեղացրել ենք, որպեսզի հանրության մեջ նստած փոքր եւ միջին բիզնեսի վատ վիճակը, սանիտարական պայմանների հետ կապված, կվերականգնվի:

Այսինքն՝ պետությունը մի ձեռքով երաշխավորում է, որ այս փոքր բիզնեսը, որը այսօր եկել է, անվտանգ սանիտարական պայմաններում է: Մյուս կողմից՝  սա հնարավորություն է տալիս դաշտում խաղացողների ի հայտ գալուն տնտեսական զարգացման էլեմենտում: Ավելին, եթե մենք անգամ հանրային դաշտն ենք ուսումնասիրում, մենք տեսնում ենք, որ մի կողմից եղան մեկ-երկու բողոք սուպերմարկետներում գյուղմթերքի ապրանքների բացակայության մասին, մյուս կողմից՝ հիմնական դժգոհությունը եղավ մսամթերքի թանկացման վերաբերյալ:

Սննդամթերքի շուկայում առանց պարենային անվտանգության երեք բաղադրիչը դիտարկելու չի կարելի խոսել: Ես որեւէ անձի հետ կապված խնդիր չունեմ, բայց եթե գյուղատնտեսության նախարարը կարող է ասել, որ շուկան է որոշում գյուղմթերքի գինը` պետությունն անելիք չունի, ապա դա նշանակում է, որ այդ մարդը գյուղատնտեսության մեջ անելիք չունի: Մենք պետք է հասկանանք մի բան, որ եթե գյուղացին ստիպված լինի ինքնարժեքից էժան վաճառել գյուղմթերքը, հաջորդ տարի նա կփոխի մշակաբույսը:

- Ուզում եք ասել, որ գյուղատնտեսության ոլորտում այժմյան կազմը այդքան էլ պատրաստված չէ՞:

- Եթե գործադիր իշխանության ղեկավարը խնդրի մասով տվել է քաղաքական գնահատական, սրան պետք է հաջորդի կաբինետի մյուս ներկայացուցիչների, բառիս բուն իմաստով, քաղաքականից կտրված եւ փորձագիտական մակարդակի ճշգրիտ` տնտեսական ուղղությունը բնութագրող, վերլուծած ռիսկային տվյալներով բազան:

Սրա բացակայությունը պարզապես նշանակում է, որ գործադրի ղեկավարին թողնում են իր հայտարարության հետ մենակ:

- Սննդի անվտանգության պետական ծառայության պետին ազատեցին աշխատանքից, սա ոլորտում դրական փոփոխություն կբերի՞:

- Ես պետք է լինեմ մաքսիմալ անկեղծ. ես իմ կյանքում այս երկրում տեսել եմ բազմաթիվ կադրային փոփոխություններ: Շատ քիչ պետական պաշտոնյաներ կան, ում գործունեությունը առնվազն վերջին 5 տարվա ընթացքում մեր կողմից խիստ սուր քննադատության չի արժանացել: ՍԱՊԾ-ն եղել է այն ոլորտը, որը քննադատվել է իմ կողմից բազմիցս, ավելին, ինքս լինելով ՍԱՊԾ-ում, դուրս եմ եկել այդ համակարգից, քննադատել եմ նախկին ղեկավար կազմին, բայց այդ մարդկանց հետ առ այսօր ես ունեմ հրաշալի մարդկային հարաբերություններ:

Այդ կազմից հետո որեւէ փոփոխություն էլ ավելի լավ վիճակի չի բերել: Այսինքն, ըստ էության, իմ աշխատանքի ժամանակ աշխատած ղեկավարը ավելի լավ է աշխատել, քան մնացած բոլորը: Այստեղ կարեւոր է, թե փոփոխությունը ուր է տանելու: Ես միշտ ասել եմ՝ գործադրի օղակները, երբ սկսում են գործել մեկը մյուսից անկախ, զարմանալի է:

- Կառավարության ծրագիրը ծանոթանալուց հետո, գյուղոլորտին վերաբերվող ծրագրի շուրջ ի՞նչ կարծիք ունեք:

- Հեղափոխական փոփոխություն կարող է լինել ՏՏ ոլորտում, օրինակ՝ ասենք վաղվանից 7000 հոգով կգնաք, կնստեք այստեղ ու հեղափոխություն կանեք: Բայց չես կարող դու այնպես անել, որ մեկ ամսում կովը 4 հազար լիտրից սկսի 11 հազար լիտր կաթ տալ: Ես միշտ ասել եմ՝ համաներումը լավ բան է, վարկերը մարելը լավ բան է, բայց դա կարող է գործադրին վատ վիճակի մեջ դնել: Այս պահին հաճելի բան ենք անում, բայց մասնավորը պետք է մեզ երաշխավորի չէ՞, որ եթե ինքը վարկի համաներում է անում, արդյո՞ք վաղվանից ավելի թանկ չի դառնա գյուղվարկի փողը, որովհետեւ ռիսկային դարձավ:

Եթե իր համար վատ վարկ մարողն ու լավ վարկ մարողը դառնում են նույն գոտու մարդիկ, իր համար փողը կթանկանա, որովհետեւ ռիսկային է դառնում դա: Մեկը պետք է չվախենա եւ ասի՝ հարգելի գյուղացի ջան, մյուս տարի էս տարվա քո չտված փողի դրական կողմը տեսնելու եմ:

Առանց սննդի անվտանգության գյուղոլորտ գոյություն չունի: Ես չեմ ուզում քննարկել գործադրի կողմից ներկայացված նոր ծրագիրը, որովհետեւ ամենաառաջին նախադասությունը արդեն իսկ ասում է, որ ուզում ենք արտահերթ ընտրություն լինի: Այսինքն՝ պարզից պարզ է, որ  կառավարությունը գերխնդիր ունի լուծելու արտահերթ թափանցիկ ընտրությունների հարցը: Ես այս իրողության հետ չեմ կարող հաշվի չնստել, որովհետեւ քաջ գիտակցում եմ, որ քաղաքական իրողությունների փուլ ենք ավելի շատ թեւակոխել:

Բայց մյուս կողմից չեմ կարող չնկատել, որ ծրագրում բացակայում է սպառող բառը: Սպառող բառ գոյություն չունի կառավարության ծրագրում: Կառավարության ծրագրում գոյություն չունի սննդամթերքի անվտանգության հետ կապված որեւէ թեզ: Իսկ եթե աշխարհում որեւէ մեկը գիտի, որ գյուղատնտեսություն է զարգացել՝ առանց սննդամթերքի անվտանգության, ես կարող եմ ճղել կազմակերպությանս փաստաթղթերն ու փորձագետի որակավորումները եւ գնալ:

Տպել
12014 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց