«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը միջոցառումներ կազմակերպեց՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան

1-ը հունիսի, 2018թ․- «ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված հանքարդյունաբերական միջազգային ընկերությունների խումբը Երեխաների պաշտպանության օրվան նվիրված մի շարք տոնական միջոցառումներ կազմակերպեց, որոնց մասնակցեց հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։

Տոնական միջոցառումների շրջանակում ընկերությունը անցկացրեց Արարատ քաղաքի մանկապարտեզի երկու նոր մասնաշենքի բացման արարողությունը, որոք վերանորոգվել են ընկերության միջոցներով եւ այնուհետեւ կահավորվել հարմարավետ, գեղեցիկ մանկական կահույքով։ 

Վարդենիս եւ Արարատ քաղաքներում, որտեղ «ԳեոՊրոՄայնինգը» իրականացնում է իր գործունեությունը, երեխաների համար կազմակերպվեցին ուրախ եւ գեղեցիկ միջոցառումներ, որոնց ընթացքում անցկացվեցին մրցույթներ ու խաղեր, բոլոր մասնակիցները ստացան նվերներ։ Համերգային ծրագրի ընթացքում երեխաներին այցելեցին ծաղրածուներ, երեխաների կողմից սիրված մուլտֆիլմերի հերոսներ, ինչպես նաեւ ելույթ ունեցան հայկական էստրադայի երիտասարդ աստղերը։ 

Առանձին մանկական ծրագիր եւ ֆինանսական օգնություն էր կազմակերպվել նաեւ սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների համար, որոնք ընկերության առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում արդեն 11 տարի։Դեռ  2012 թվականից «ԳեոՊրոՄայնինգը» Հայաստանում սկսեց իրականացնել հայ ուսանողների՝ Հայաստանի ու Ռուսաստանի բուհերում հանքարդյունաբերական մասնագիտությունների ուսման ծրագիրը։ Ուսումն ավարտելուց հետո «ԳեոՊրոՄայնինգը» երիտասարդ մասնագետներին աշխատանքի է տեղավորում Հայաստանյան իր ձեռնարկություններում։ Ծրագրի առաջին հինգ մասնակիցներն արդեն ավարտեցին Սանկտ Պետերբուրգի պետական լեռնագործության ինստիտուտը եւ Երեւանի պետական համալսարանը։ Ծրագրի շրջանակում ԲՈՒՀ-երում ուսանելու ընթացքում «ԳեոՊրոՄայնինգը» ապահովում է ուսանողների ապրուստը, ավիափոխադրումների ծախսերը, բժշկական ապահովագրությունը եւ տրամադրում նրանց ամսական թոշակները։ 

Երեխաների պաշտպանության օրվա միջոցառումների շրջանակում ընկերության ղեկավարությունը պայմանագրեր կնքեց Արարատ քաղաքի եւ Արարատ գյուղի դիմորդների հետ՝ նրանց ուսումը Սանկտ Պետերբուրգի լեռնագործական ինստիտուտում անցկացնելու վերաբերյալ։ Լեռնագործական ֆակուլտետ ընդունված ուսանողները սեպտեմբերին արդեն կմեկնեն Սանկ Պետերբուրգ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
77002 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ