Գյումրիում նախարար Մանե Թանդիլյանը երկու գաղտնիք է վստահել խնամքի կենտրոնի երեխաներին

Հունիսի 1-ին աշխատանքային առաջին այցով Գյումրիում էր ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:  Նախարարի առաջին եւ միակ կանգառը եղավ Գյումրու Երեխաների հոգածությանսոցիալական  կենտրոնը, որտեղ իրականացվում է կյանքի դժվարին իրավիճակներում հատնված երեխաների ցերեկային խնամքը: 

«Ես այն մարդն եմ, ով ի պաշտոնե պարտավոր է անել ամեն ինչ, որ Դուք Ձեզ զգաք Ձեր երկրում,Ձեր պետության մեջ պաշտպանված եւ սիրված»,-երեխաներին ներկայացավ նախարարն ու ասաց՝ նվեր եմ բերել: Մանե Թանդիլյանը, պարզվեց, երեխաների համար զարգացնող խաղ՝ պազլ էր բերել: Այն նվիրեց՝ հառուկ պայմանավորվածությամբ:

«Ես սա հիմա թողնում եմ այստեղ, բայց պայմանով, որ երբ հավաքեք, վերջացնենք, գաք Երեւան, եւ պատկերն էլ բերեք, որ մենք միասին կարողանանք իմ աշխատասենյակի պատին փակցնել: Սա ես թողնում եմ որպես հետադարձ հանդիպման պայման »,-ասաց նախարարը:

 Սա  նախարարի առաջին այցելությունն էր Գյումրի, ասաց նպատակային է այստեղ եկել, քանի որ պետության հատուկ ուշադրություն ունեցող երեխաների թիվը հատկապես հանրապետության երկրորդ քաղաքում է մեծ: Նախարարությունն այս հարցում շատ անելիք ունի: Ըստ Թանդիլյանի, ինչ ծրագրեր ու քայլեր էլ մշակվեն, դրանք պետք է բխեն միայն ու միայն երեխաների շահերից, իրավունքներից եւ պաշտպանվածությունից:  

Մանե Թանդիլյանը Գյումրու Երեխաների հոգածության սոցիալական  կենտրոնին հանձնեց նաեւ նախագահի մրցանակը, որին հաստատությունն արդեն արժանանում է 3-րդ տարին անընդմեջ: Երեխաներին մրցնակները հանձնելուց հետո  Մանե Թանդիլյանն անկեղծացավ ու պատմեց, որ հայրենի Ալավերդիի բասկետբոլի թիմի ավագն է եղել, նաեւ կարատեիստ է:

Խոսելով մանկատների բեռնաթափման ծրագրից, նախարարն ասաց, որ  երեխաներին պետք է վերադարձնել ընտանիք՝ ընտանեկան ջերմությունն ապահովելով:  Նման ընտանիքներում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ եւ սոցիալական,եւ հոգեբանական:  Ընտանիքին փոխարինել հնարավոր չէ, սակայն պատասխանատուները   պետք է վստահ  լինեն, որ  երեխային ընտանիք ուղարկելով ճիշտ քայլ են կատարել:  Ընտանիք վերադարձած երեխան պետք  է նաեւ ընտանիքում լինի պաշտպանված:

Խնամքի հաստատություններում երեխաները պատահական չեն հայտնվում:  Պարզ է, որ ընտանեկան խնդիրներն են պատճառը: Հենց այդ խնդիրների լուծումներն է, որ պետք է պետությունն առաջարկի նման ընտանիքներին՝ ապահովելով երեխայի պաշտպանված լինելու իրավունքը:

Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանե Թանդիլյանը պատասխանեց նաեւ ԲՍՓ-ների հետ կապված վիճահարույց հարցերին: Ինչպես այս, այնպես էլ ընտանեկան նպաստ համակարգում սպասվում են արմատական, հեղափոխական բարեփոխումներ: «Այն խնդիրները, որոնց ես առնչվում եմ ամեն օր, պահանջում են արմատական լուծումներ: Ես չեմ ուզում, որ դրանք մնան կիսատ-պռատ, տեղային լուծումներով, դրանք պետք է ունենան համակարգային լուծումներ, որ անկախ նախարարի  ով լինելուց, անկախ  ԲՍՓ հանձնաժողովի նախագահի անձից,  մեր քաղաքացիները չառնչվեն այն խնդիրների հետ, որոնք ունեն սուբյեկտիվիզմ եի  խորը կոռուպցիոն  անթույլատրելի դրսեւորումներ»,-ասաց նախարարը:  Դրանց մասին փաստեր էլ կան, ահազանգեր էլ կան, խնդրով զբաղվում են համապատասխան մարմինները, եւպետք է բոլորն իմանանան, որ դա չի հանդուրժվելու, չի թույլատրվելու, եւ չի ներվելու, որովհետեւ գործ ունենք մեր հասարակության խոցելի խավի հետ, իսկ մեր ոլորտը, մեր նախարարությունը մեր պետության այցեքարտն է »,-հայտարարեց նախարարն ու մեկնեց Վանաձոր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5384 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի