Երևան
12 °C
Արդեն 4 տարի է ՝ լուծարվել է «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, սակայն աշխատակիցներն այդպես էլ չեն կարողանում ստանալ իրենց վերջին 8 ամսվա չվճարված աշխատավարձերը, որը կազմում է մոտավորապես 33 մլն դրամ: ՀՀ ոստիկանության ենթակայության տակ գտնվող կարի ֆաբրիկայի լուծարվելուց հետո աշխատակիցները բազմիցս դիմել են տարբեր ատյանների, սակայն՝ ապարդյուն:
«Բազմիցս ենք դիմել տարբեր պաշտոնյաների, ընդհուպ մինչեւ նախկին նախագահին, բայց ոչ մի արդյունք: Ասում են՝ «Ձեր պահանջն արդարացի է, բայց ոչնչով չենք կարող օգնել»,- ասում են նրանք: Կարի ֆաբրիկայի աշխատակիցները ստորագրահավաք են կազմակերպել եւ նամակով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրում որեւէ ձեւով միջամտել:
Ոստիկանության ենթակայության տակ գտնվող «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, Երեւան քաղաքում երկար տարիներ գործող կարի արտադրամասը 1995 թվականից սկսած մոդելավորում եւ արտադրում էր Հայաստանի ՆԳՆ եւ ոստիկանության աշխատողների համազգեստները։ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ 2013 թվականի հոկտեմբերին լուծարվել:
Անգամ արտադրամասի շենքն է վաճառվել: Կարի արտադրամասն արդեն 4 տարի է՝ փակված է, իսկ աշխատակիցների 8 ամսվա աշխատավարձը չի վճարվել: Նրանց մեծ մասն այսօր դարձել է գործազուրկ: Ֆաբրիկայի փակման պատճառը հարկային պարտավորություններն են եղել: 2012 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության վնասը կազմել էր 55,2 մլն դրամ:
Այս ընկերությունը ժամանակին մասնակցում էր պետական գնումներին: Սակայն 2009-2013 թվականների ընթացքում էապես նվազել էին ընկերության հիմնական գծով արտադրանքի իրացման ծավալները: Աշխատողների խոսքով` աշխատավարձի պարտքերը գոյացել են այն ժամանակ, երբ ձեռնարկությունը դեռեւս պետական է եղել եւ երբ տնօրենի պաշտոնում Աշոտ Ավետիսյանին փոխարինել է Սամվել Բեկչյանը:
Ի դեպ, Սամվել Բեկչյանը ՊԵԿ քննչական բաժնում հարուցված գործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 193 հոդվածով եւ 205 հոդվածի առաջին մասով՝ վտանգավոր հասարակական գործողությունների համար: Իսկ այժմ գտնվում է հետախուզման մեջ:
«Մեր վերջին տնօրենը, որին նշանակել էր ոստիկանությունը, թալանեց հիմնարկն ու անհետացավ: Մեր տնօրենը հիմա Մոսկվայում իր բիզնեսն է ծաղկեցնում, իսկ մենք ընկած ենք դռնեդուռ, մեր աշխատավարձն ենք այս կամ այն պաշտոնյաներից մուրում: Հիմա էլ իբրեւ հետախուզման մեջ է ու զարմանալին այն է, որ չեն կարողանում իբր գտնել: Հիմա ո՞վ չի հասկանում, որ նրա թիկունքում ոստիկանության պաշտոնյաներն են կանգնած եղել, դրա համար էլ չեն ուզել գտնել»,- ասում են «Կոնտինենտտեքս»-ի աշխատակիցները:
Հարց է, թե աշխատակիցներն ինչքանով են մեղավոր, որ պետական մարմինները լուծարման հարցում պատճառաբանում են տնօրենի վատ աշխատանքը, որին ղեկավար էր նշանակել ոստիկանությունը. «Մենք չենք ընտրել տնօրենին, որ այսօր նրա արածների համար պատասխան տանք: Երբ ղեկավարն իր վրա դրված պարտականությունները չի կատարում, օրենքով սահմանված պատասխանատվության է ենթարկվում», -վրդովված պատմում են նախկին աշխատակիցները:
Համաձայն լուծարային հանձնաժողովի՝ աշխատակիցների աշխատավարձը պետք է հատկացնել գույքի վաճառքից: Սակայն նրանք մինչ օրս տեղյակ չեն, թե պարտապանի գույքի վաճառքի օտարումից ստացված փոխհատուցված միջոցները ինչպես են բաշխվել, քանի որ նրանց բացառապես չեն իրազեկում հանձնաժողովի որոշումների մասին: Հայտնի է միայն, որ եղած արժեքավոր գույքը վաճառվել է, մնացել են միայն ոչ պիտանի ապրանքներ:
Աշխատակիցները նաեւ պնդում են, որ ՀՀ ոստիկանությունը, որին պատկանել է «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, իր կողմից ստացված ապրանքների գումարը, որը կազմում է 23. 948. 412 դրամ, անօրինական կերպով չի վճարում. «ՀՀ ոստիկանության հաշվետվություններում դա երեւում է որպես դեբիտորական պարտք, բայց դա պակասորդ է եւ առաջացել է ղեկավարների մեղքով»:
Քաղաքական փոփոխություններով պայմանավորված՝ նախկին կոնտինենտտեքստեցիները հուսադրվել են եւ իրենց խնդրով դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք հույս են հայտնում, որ իրենց տարիների աշխատանքով վաստակած աշխատավարձերի հետ կապված բոլոր խոչընդոտները կվերանայվեն, եւ պահանջը կստանա արդարացի լուծում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT