Սպիտակի քաղաքապետը բաց նամակով դիմել է վարչապետին (լուսանկարներ)

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը օրեր առաջ բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել աղետի հետեւանքով սեփական բնակարանները կորցրած ընտանիքների խնդիրներին: Նամակում Սահակյանը հայտնել է, որ ներկայումս Սպիտակ քաղաքում հաշվառված է երկրաշարժի հետեւանքով անհատական բնակելի տուն կորցրած ու փոխհատուցում չստացած ավելի քան 430 ընտանիք, որոնք շարունակում են ապրել կենցաղային պայմաններից զուրկ, շահագործման համար ոչ պիտանի վագոն-տնակներում: Քաղաքապետը նաեւ հայտնել է, որ չնայած նշված անօթեւան ընտանիքների թիվը ենթակա է ճշգրտման, սակայն այդ ամենը չի արվում, քանի որ նախ ֆինանսական լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ, եւ հետո՝ նոր ուսումնասիրությունները կառաջացնեն բնակչության դժգոհությունը, քանի որ տարիներ շարունակ ուսումնասիրություններ են արվել, սակայն ոչինչ չի փոխվել:

Քաղաքապետը անդրադարձել է նաեւ քաղաքի տնակային ավաններում ապրող ավելի քան 300 ընտանիքների խնդրին ու հայտնել. «…Հավատալով նոր ձեւավորված կառավարության՝ կուտակված խնդիրներին լուծում տալու պատրաստակամությունը, խնդրում եմ քննարկել աղետի գոտու քաղաքային համայնքների անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը եւ 1988թ-ի երկրաշարժի տարելիցին ընդառաջ, հնարավորության դեպքում, առաջիկայում խորհրդարան ներկայացվող կառավարության ծրագրում անդրադառնալ այդ խնդրին»:

Մեզ հետ զրույցում Գագիկ Սահակյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի վերը թվարկված խնդիրների վերաբերյալ ինքը դիմումներ է գրել կառավարություն, որտեղից, սակայն, նշել են, թե բյուջեում գումարներ չկան, ու այսպես խնդիրները մնացել են չլուծված այսքան տարի. «Վարչապետին դիմեցինք, քանի որ ցանկանում ենք, որ երկրաշարժի տարելիցին ընդառաջ հարցը գոնե կառավարության ծրագրում ընդգրկվի»- ասաց նա՝ նշելով, որ նամակին պատասխան դեռեւս չեն ստացել:

Գագիկ Սահակյանի խոսքով, մարդիկ 30 տարի է՝ ապրում են 5 տարի ժամկետով կառուցված ժամանակավոր կացարաններում: Նախորդ տարի քաղաքաշինության նախարարությունից իրենց հայտնել էին, որ խնդրին կանդրադառնան 2020թ-ին: Քաղաքապետի ակնկալիքները նոր կառավարությունից մեծ են: Նա հույս ունի, որ հարցը եթե չլուծվի, գոնե կներառվի ծրագրում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11559 դիտում

Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ

Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Երևանի բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

ԱՄՆ-ն Թուրքիայի հարավ-արևելքից տարհանում է դիվանագետներին

Կատաստրոֆա է. ուզում են էս երկիրը փուռը տան, գնան Եվրոպա, մենք էլ դառնանք ռուսի ստրուկ, ճորտ. Ստեփանյան

Բոլորին հանձնեցին Բաքվին՝ բացի Բալասանյանից, ինչպե՞ս. ՀՀ-ն ուզում են արցախացնել. Անահիտ Ադամյան. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Թուրքիան 6 միավոր «F-16» կործանիչ է տեղակայել Կիպրոսի հյուսիսում

Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող 2 օլիգարխի, գործ ունենք պետությունը վաճառողների հետ․ Չախոյան․ տեսանյութ

Կառավարման ճգնաժամը լուծված է․ ավագանու 17 անդամի մասնակցությամբ կայացավ Վանաձորի ավագանու նիստը․ Մկրտչյան

Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին․ վարչապետ

ԱԱԾ-ի շենքը հրկիզելու փորձ արած անձը կալանավորվել է

Թրամփն Ավստրալիային կոչ է արել ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia

ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են

Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է

Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ

Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ

Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ