Հիմնական թեման մնաց ստվերում. խմբագրական

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերջին փուլը կսկսվի այս տարվա հուլիսի մեկից: Այդ օրվանից սկսած աշխատավարձ ստացող ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք ծնվել են 1974 թվականից հետո, իրենց աշխատավարձից պարտավոր են 5 տոկոս վճարել կուտակային հիմնադրամներին:

Չորս տարի առաջ, երբ ներդրվում էր կենսաթոշակային կուտակային համակարգը, դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց, եւ նախկին կառավարությունները իրավիճակի սրացումներից խուսափելու համար գնացին համակարգը փուլ առ փուլ ներդնելու ուղղությամբ: Մինչ այժմ պարտադիր կուտակային համակարգում ներառված էին միայն նոր աշխատանքի ընդունվողները: Հուլիսի մեկից արդեն բոլորի համար կուտակայինը դառնում է պարտադիր:

Հարցը ներկայումս դարձել է բուռն քննարկումների առարկա: Սակայն քննարկման թեման ոչ թե պարտադիր կուտակայինն է, այլ դրա շուրջ առկա մի ինտրիգ: Խնդիրն այն է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ներկայիս նախարար Մանե Թանդիլյանը պարտադիր կուտակային համակարգի ներդրման ժամանակ ակտիվորեն պայքարում էր դրա դեմ ու նույնիսկ կարելի է ասել, որ ամենաակտիվ պայքարողներից էր:

Քննարկումներից, սակայն, դուրս է մնում կուտակային համակարգի բուն թեման: Ի վերջո, դա լա՞վ բան է, թե վատ: Միանգամից նշենք, որ նման հարց ուղղակի չկա: Կուտակային համակարգը միակ տարբերակն է հետագայում թոշակառուներին արժանապատիվ ծերություն ապահովելու համար: Հիմա մեր ծերերի թոշակները վճարվում են պետական բյուջեից: Թոշակը չի ապահովում արժանապատիվ ծերություն, եւ դա գիտենք բոլորս: Ու գնալով վիճակը էլ ավելի է վատանալու, եւ դա պարզապես օդից վերցրած կանխատեսում չէ, այլ պարզ թվաբանություն: ՀՀ բնակչությունը ծերանում է՝ երեխաներ քիչ են ծնվում, եւ տարիներ անց, երբ նրանք անցնեն աշխատանքի, նրանց թիվը քիչ է լինելու, իսկ թոշակառուների թիվը լինելու է շատ: Նրանց վճարած հարկերը քիչ են լինելու, եւ բյուջեում փողը շատ քիչ է լինելու ծերերին թոշակ վճարելու համար: Երբ այդ երիտասարդներն էլ դառնան թոշակառու, էլի բյուջեում շատ քիչ փող է լինելու նրանց թոշակ վճարելու համար:

Այլ կերպ ասած, կուտակայինի ամբողջ գաղափարախոսությունն այն է, որ յուրաքանչյուր աշխատող ինքը իր եկամուտների հաշվին ապահովի իր արժանապատիվ ծերությունը: Որքան այս համակարգը ուշ ներդրվի, այնքան ավելի քիչ թոշակ կստանան մեր ապագա թոշակառուները: Այսինքն կուտակայինին այլընտրանք պարզապես չկա:

Խնդիրն այն է, թե ինչպիսին պետք է լինի կուտակայինը: Պարտադի՞ր, թե՞ կամավոր, ինչպես եւ որտեղ պետք է հավաքվեն կուտակայինին վճարված գումարները, ինչպես պետք է դրանք օգտագործվեն եւ այլն, եւ այսպես շարունակ:

Այս հարցերի պատասխանները, ըստ էության, ընկած են ոչ միայն ֆինանսատնտեսական, այլ, այսպես ասենք՝ քաղաքական-հոգեբանական հարթության մեջ: Եթե մարդը վստահություն չունի, որ ամեն ամիս իր աշխատավարձից պարտադիր կուտակային համակարգով գանձված, ասենք, 7 կամ 10 հազար դրամը կօգտագործվի ըստ նշանակության, կլինի ապահով տեղում, դրա վրա կգան տոկոսներ եւ այլն, ապա նա հաստատ պատրաստ չէ այդ գումարը կամավոր վճարել: Եթե մարդը վստահ չէ, որ այն հիմնադրամը, որտեղ դրվել է իրենից գանձված գումարը, կարող է մի օր «պայթել», եւ ինքը ծերությունը կանցկացնի աղքատության մեջ, ապա ինքը հաստատ պատրաստ է այդ համակարգի դեմ կենաց- մահու կռիվ տալ:   

Այն դիմադրությունը, որ այսօր մեր հասարակության շրջանում կա կուտակայինի հանդեպ, զգալիորեն պայմանավորված է հենց այդ վստահության պակասով: Բացի այդ, դժվար է չնչին աշխատավարձերով ապրող մարդկանց համոզել այսօր իր եւ իր երեխաների բերանից կտրել ամսական մի քանի հազար դրամ, այն ակնկալիքով, որ մի 20-30 տարի հետո ինքը կստանա համեմատաբար բարձր թոշակ:

Մի պարզ թվաբանություն: Եթե պարտադիր կուտակային համակարգով մարդու աշխատավարձից պետք է պահվի, ասենք, 5000 դրամ ամսական, ու դրան զուգահեռ նրա աշխատավարձը չի բարձրանում, դա լրջագույն խնդիր է այդ մարդու համար: 5000 դրամը նրա համար ունի կենսական նշանակություն: Բայդ եթե մարդու աշխատավարձը բարձրանում է, ասենք, 10 հազար դրամով, եւ դրան զուգահեռ նա սկսում է վճարել ամսական 5000 դրամ կուտակային համակարգին, ապա խնդիրները կտրուկ նվազում են՝ կտրուկ նվազում է համակարգի ներդրմանը հակադրվելու, դրա դեմ պայքարելու մոտիվացիան:

Եթե կուտակային համակարգում ներառված հիմնադրամները վստահություն են ներշնչում, դրանք աշխատում են թափանցիկ, ապա այդ համակարգի ներդրմանը հակադրվելու մոտիվացիան էականորեն նվազում է:

Մի խոսքով, պարտադիր կուտակային համակարգի ներդման դեմ տրամադրվածությունը պայմանավորված է  մարդկանց ներկայիս սոցիալական ծանր վիճակով, ցածր աշխատավարձով եւ այլն, ու բացի դրանից՝ իշխանությունների նկատմամբ խորը անվստահությամբ: Թավշյա հեղափոխությունից հետո անվստահության բաղադրիչը բավականին նվազել է: Եթե հաջողվի տնտեսության ազատականացման, ապամոնոպոլիզացման, ստվերի կրճատման, բիզնեսը քաղաքականությունից անջատելու շնորհիվ հասնել սոցիալական վիճակի թեկուզ ոչ մեծ, բայց համեմատաբար արագ բարելավման, ապա պարտադիր կուտակային համակարգի ներդրումից հետո հանրության բացասական տրամադրվածությունը կմեղմվի:

Բացի այդ, ըստ հետազոտությունների, պարտադիր կուտակային համակարգով հուլիսի 1-ից հետո հավաքված գումարների օգտագործումը կարող է մի քանի տարի հետո ապահովել ՀՆԱ-ի մոտ 2 տոկոս լրացուցիչ աճ: Դա պետք է լինի նրա շնորհիվ, որ ՀՀ ֆինանսական համակարգում հայտնվելու են «երկար փողեր», որոնք կարող են ներդրվել այնպիսի ենթակառուցվածքային ծրագրերում, որոնց եկամտաբերությունը ցածր է, բայց կայուն ու ոչ ռիսկային:

Մի խոսքով, առաջնայինը ոչ թե պարտադիր կուտակային համակարգի շուրջ ծագող լոկալ խնդիրն է, այլ ՀՀ տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությունը, որը պետք է բերի տնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալական վիճակի շոշափելի բարելավմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4109 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի