Եթե այս ամենը ՀՀԿ-ն է կազմակերպել կձախողվի. Արմեն Բաղդասարյան

Հայաստանում իշխանափոխությունից հետո տեղի ունեցան բողոքի ցույցեր: Օպտիմալացման հետեւանքով աշխատանքից զրկվող զինկոմիսարիատների աշխատողները, որոնք, ի դեպ, դեռ մի քանի ամիս առաջ գիտեին, որ օպտիմալացում է լինելու, սկսեցին բողոքել դրանից: Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործադուլ արեցին՝ պահանջելով բարձր աշխատավարձ, չնայած որ իրենց պնդմամբ՝ 3 տարուց ավելի նույն կարգավիճակով աշխատել են: Նաիրիտի աշխատակիցները չվճարված աշխատավարձներն էին պահանջում կառավարությունից, եւ այսպես շարունակ: Այն բոլոր բացթողումները, սխալները, որոնք եղել է ՀՀԿ-ի իշխանության ժամանակ, պահանջում են շտկել դեռ նոր ձեւավորված կառավարությունից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչից հետո բողոքի ցույց անողները բացեցին բոլոր ճանապարհները: Այդուհանդերձ, ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ամենը, եւ արդյո՞ք այս քայլերը կարելի է ՀՀԿ-ի վերակենդանացման փորձր համարել: Մեր հարցերին պատասխանել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

- Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս կգնահատեք երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները:

- Հեղափոխությունը թեւակոխել է դիրքային պայքարի փուլ, եւ այն, ինչ-որ տեղի է ունենում` բողոքի ցույցեր, պահանջներ, դրանք սպասելի էին, եւ ես կարծում եմ, որ նոր կառավարությունը պիտի շատ արագ ինչ-որ աշխատանքային խումբ ձեւավորի, փորձի օպերատիվ լուծումներ տալ բոլոր այն հարցերին, որոնք հնարավոր է արագ լուծել: Ես կարծում եմ, որ նոր կառավարությունը պատվով դուրս կգա այս իրավիճակից՝ հաշվի առնելով նաեւ այն, որ հասարակական գիտակցության մակարդակը շատ է բարձրացել վերջին իրադարձությունների ընթացքում:

- Ինչո՞ւ են քաղաքացիները միեւնույն ժամանակ տարբեր տեղերում իրենց բողոքի ձայնը հիմա սկսել բարձրացնել, երբ դեռ կառավարությունը նոր է ձեւավորվել, եւ դեռ ժամանակ է հարկավոր քայլեր կատարելու համար:

- Ես կարծում եմ, որ նախկին իշխանության` ՀՀԿ-ի շրջանակներից, հնարավոր է, որ հրահրեն այդպիսի բաներ՝ նպատակ ունենալով արագացնել այն գործընթացը, որը, իրենց կարծիքով, պետք է տեղի ունենա, այսինքն՝ պիտի ժողովուրդը հիասթափվի նոր կառավարությունից: Բայց ես կարծում եմ, որ դա տեղի չի ունենա, ի վերջո այս հեղափոխության նպատակը այն էր, որ բոլոր խնդիրները լուծվեն բացառապես օրենքի շրջանակներում: Հիմա այդ հնարավորությունը կա, եւ այդ հարցերը պիտի բարձրացվեն եւ լուծվեն օրենքի շրջանակներում:

- Արդյո՞ք ՀՀԿ-ն փորձում է վերակենդանանալ այսպիսի մեթոդներով, քանի որ բոլոր բարձրացված խնդիրները եղել են ՀՀԿ-ի ժամանակ: 

- Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն այս մեթոդներով վերակենդանալ չի կարող, որովհետեւ նոր իշխանությունները մի շատ կարեւոր վարքագիծ են որդեգրել` հասարակության հետ խոսել բաց եւ անկեղծ: Իսկ մարդկանց երբ անկեղծ բացատրում ես խնդիրները, երբ բացատրում ես, թե ինչու այս հարցը կարելի է լուծել շատ արագ, իսկ մյուս հարցը կարելի է լուծել ասենք 2 ամիս հետո, մարդիկ հասկանում են: Դրա համար էլ, եթե ՀՀԿ-ն է կազմակերպել սա՝ կձախողվի:

- Ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով, որ խնդիրները շատ են, եւ խնդիր բարձրացնողները նպատակաուղղված պահանջում են անհապաղ լուծումներ:

- Ես կարծում եմ, որ պետք է ստեղծել մեծ աշխատանքային խումբ, հիմնականում ձեւավորված իրավաբաններից եւ տնտեսագետներից: Նրանք պիտի գիշեր-ցերեկ մարդկանց հետ հանդիպեն, լսեն խնդիրները եւ շատ կարճ ժամանակում նրանց պատասխան տան եւ բացատրեն, թե ինչու այս հարցը հնարավոր է լուծել երկու օրից, մյուս հարցը՝ 2 ամսից, իսկ մյուս հարցը հնարավոր չէ լուծել ընդհանրապես: Կարծում եմ՝ այդպիսի ակեղծ խոսակցությունը նոր իշխանությունների եւ մարդկանց խմբերի միջեւ, կօգնի լուծել այս բավականին անցանկալի իրավիճակը:

- Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ի քայլերի հետեւում դարձյալ Սերժ Սարգսյանն է կանգնա՞ծ:

- Ես կարծում եմ, որ նա իր հիմնական խնդիրն է համարում այս պահին ՀՀԿ-ն որպես կուռ միասնական թիմ պահելը, հենց այդ նպատակով, որպեսզի հնարավորինս բարդացնի նոր կառավարության աշխատանքը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 19-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8044 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի