Երևան
12 °C
Երեւանում ու Հայաստանի մի քանի մարզերում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքում են սպասվող օպտիմալացումից, որի հետեւանքով աշխատատեղեր են կրճատվելու: Տաքսու վարորդները բողոքում են, որ իրենց արտոնագրերի վճարները բարձր են: Մի խումբ մարդիկ ճանապարհ են փակում պահանջելով «Սասնա ծռերի» անհապաղ ազատ արձակումը: Մալաթիայի տոնավաճառի աշխատողները պահանջում են նվազեցնել իրենցից գանձվող վարձավճարները: Բողոքում են հանքափորները, կաթ մթերողները եւ այլն: Նույնիսկ նաիրիտցիներն են պահանջում վերագործարկել «Նաիրիտը» ու փակել իրենց աշխատավարձերի գծով ունեցած պարտքերը:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է մայիսի 8-ին, կառավարությունը ձեւավորել է ընդամենը երկու-երեք օր առաջ: Այլ կերպ ասած, նույնիսկ 10 օր էլ չի անցել այն օրից, երբ գործադիր իշխանության ղեկավար է դարձել Փաշինյանը, իսկ նոր նախարարները դեռ անգիր չեն սովորել իրենց աշխատասենյակների տեղը: Ու սա այն դեպքում, երբ դեռ ձեւավորվել է միայն կառավարությունը: Դատաիրավական համակարգը առայժմ մեծամասամբ գտնվում է Փաշինյանի թիմի ազդեցությունից դուրս եւ ակնհայտորեն աշխատում է հենց նրա դեմ: Տեղական իշխանությունները նույնպես գտնվում են այդ թիմի ազդեցությունից դուրս:
Այս պայմաններում ասել, թե բողոքի ցույցերը բոլորովին ինքնաբուխ են, այնքան էլ տրամաբանական չի հնչի: Ասել, որ դրանք կազմակերպված են, ապացույցների որոշակի պակաս կա: Անշուշտ, բողոքողների մեծամասնությունը առաջնորդվում է ազնիվ մղումներով եւ փորձում է լուծել իր խնդիրները: Նրանք ակամայից են նպաստում իրավիճակի անիմաստ սրմանը եւ աջակցում այն ուժերին, որոնք փորձում են ռեւանշի հասնել եւ վերանայել համաժողովրդական շարժման արդյունքները:
Կան նաեւ խմբեր, որոնք ոչ միայն հստակ ուղղորդվում են, այլեւ ռեւանշիստների օրգանական բաղկացուցիչ մասն են: Ինչպես օրինակ երեկ մի հրահանգով Երեւանի քաղաքապետարան ժամանած «մեր քաղաքապետը Տարոնն է» գրառումներով մեկ-երկու տասնյակ անձինք, որոնց բարեկամական ու «գործնական» կապերը Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի հետ հայտնի են շատ շատերին: Նրանց քաղաքապետը իրոք Տարոն Մարգարյանն է: Միայն նրանց քաղաքապետը:
Շատ կարճ ժամկետում ցույցերի այսպիսի հորդառատությունը առաջին հայացքից շատ մտահոգիչ է թվում: Շատերը նույնիսկ կանխատեսումներ են անում, որ սա կվերածվի համատարած քաոսի եւ խիստ բացասաբար կանդրադառնա հեղափոխության հետագա ընթացքի վրա: Նման մտահոգությունները, անշուշտ, գոյության իրավունք ունեն: Բայց սոցիալական ցանցերում սկսվել է մի գործընթաց, որը շատ ուշագրավ է: Շարժման ամենագաղափարական ու ակտիվ համակիրների հատվածը, որը, այսպես ասենք՝ եղանակ է ստեղծում հանրության տարբեր հատվածների շրջանում, բայց միաժամանակ չի հանդիսանում Փաշինյանի թիմի անդամ, մի քանի օր առաջ խոշորացույցով ուսումնասիրում էր կառավարության նոր անդամների կենսագրությունները, քննադատում նրանց նշանակումները, տառ առ տառ վերլուծում Փաշինյանի յուրաքանչյուր ելույթ ու էլի քննադատում, այս օրերին կտրուկ փոխել է դիրքորոշումը: Հիմա նրանց ուշադրության կենտրոնում հակահեղափոխությանը դիմադրելն է: Այլ կերպ ասած, բողոքի մի քանի ակցիաներից ռեւանշիստների օգտվելու փորձերը մոբիլիզացրել են շարժման ամենաթանկարժեք ռեսուրսը՝ այն մարդկանց, որոնք որեւէ անձնական ակնկալիք չունեն շարժումից ու միաժամանակ համարում են այս հեղափոխությունը հենց իրենցը: Սա մարդկանց այն մեծաթիվ խումբն է, որոնք հեղափոխությունից հետո ստանձնելու են նոր իշխանության վերահսկողի, նրանց անընդհատ լարված աշխատանքի պարտադրողների դերը: Մի պահ շատերին թվաց, որ հեղափոխությունն ավարտվել է, եւ արդեն եկել է նոր իշխանությանը վերահսկելու ժամանակը: Իսկ տեղի ունեցող ցույցերը նրանց սթափեցրին, եւ նրանք կրկին ստանձնեցին հեղափոխությունը պաշտպանելու գործառույթը: Եթե ավելի պարզ, ապա ռեւանշիստների գործողությունները կրկին մոբիլիզացրին հեղափոխության հիմնական բանակը: Հիմա նրանք իրենց անձնական գործն են համարում հեղափոխությունը մինչեւ վերջ տանելը եւ ՀՀԿ-ին ու նրա արբանյակներին վերջնական ու անվերապահ պարտության մատնելը:
Այս տեսանկյունից ինչ պետք է սպասել առաջիկայում: Վերը նշված թեմաներով իրականացվող ցույցերի ծավալների եւ ուժգնության մեծացում դժվար թե լինի: Մասնավորապես Երեւանում փողոց փակելով՝ դատախազությանը ստիպել անազատության մեջ գտնվող մարդկանց ազատ արձակելու ուղղությամբ քայլեր անել, անհեռանկարային է: Վրաններով փողոց փակելով՝ պայքարի վեկտորը ուղղվում է միայն կառավարության դեմ: Սա այդ պահանջով ցույցերի մասնակիցների թվի աճի դժվար թե բերի: Ավելի շուտ տեղի կունենա հակառակը: «Նաիրիտը» վերագործարկելու պահանջով ցույցերը նույնպես չեն ծավալվի, որովհետեւ 10 օր աշխատած կառավարությանը նման պահանջ հղելը հանրության շրջանում աջակցություն չի ստանա: Ու ընդհանրապես, տասնյակ տարիների ընթացքում անընդհատ վերարտադրվող իշխանությունների կուտակած, մեղմ ասած, խնդիրները, չի կարող 10 օրվա ընթացքում լուծել մի թիմ, որը խաղաղ, անցնցում ու անկորուստ կոտրել է այդ վերարտադրության անպարտելի թվացող մեխանիզմը եւ ստանձնել խնդիրները լուծելու պարտականությունը: Նոր կառավարությանը նման պահանջ ներկայացնելու պարզապես անտրամաբանական է ու ժամանակավրեպ: Եվ դա հասկանում են շատերը, շատ շատերը, գրեթե բոլորը: Եվ սա է այն երաշխիքը, որ ժամանակավրեպ բողոքի ցույցերը ոչ միայն չեն ծավալվելու, այլեւ գնալով մարելու են: Դրան կնպաստի նաեւ նոր կառավարության սառնասրտությունը եւ իր հռչակած նպատակներից ու գործողություններից որեւէ կերպ չշեղվելու հաստատակամությունը: Գոնե առայժմ այդ հաստատակամությունը ակնհայտ է: Չնայած մեծ գայթակղությանը՝ խնդիրները հին ՀՀԿ-ական մեթոդներով լուծելու դրսեւորումներ նոր կառավարությունը, բարեբախտաբար, չի ցուցաբերում: Համառորեն չի ցուցաբերում:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 17-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT