Երևան
12 °C
Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դարձյալ դիմել է ՀՀ քաղաքացիներին: Այս անգամ, թեման Երեւանում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի գործողություններն են.
«Մենք Հայաստանում իրականացրել ենք սիրո ու համերաշխության հեղափոխություն, այժմ ժամանակն է ՀՀ քաղաքացիներին ապացուցել, որ իրենք են իրական իշխանությունը:
Իմ քայլը արշավի առանցքային նպատակը եղել է ՀՀ քաղաքացու հաղթանակը եւ ՀՀ քաղաքացին հաղթել է:
Այն ժամանակ չկար իշխանությունը, որը պատրաստ էր լսել քաղաքացիներին, պաշտպանել նրանց իրավունքները, լուծում տալ նրանց խնդիրներին: Այսօր իշխանության են անցել հենց քաղաքացիների թեկնածուները, մարդիկ, որոնք պատրաստ են լսել ու լուծել ձեր խնդիրները, այսօր ՀՀ քաղաքացու իշխանություն է:
Այս պարագայում ինձ համար անհասկանալի է, որ ամեն օր փողոցներ են փակվում ու անհնազանդություն է հայտնվում, ու՞մ է ուղղված այդ անհնազանդությունը՝ հենց իշխանությա՞նը:
Ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին տալ հնարավորություն ՀՀ կառավարությանը՝ խնդիրների լուծումները գտնելու համար:
Ես կոչ եմ անում այսօր՝ ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր գործողությունները:
Ցանկացած գյուղից ու բնակավայրից բոլոր խնդիրները գրավոր, հստակ ձեւով խնդրում եմ ներկայացնել, պահանջը՝ ցանկացած տիպի, ու այդ դիմումներով մի քանի հոգանոց պատվիրակություններ ուղարկել մի քանի հասցեներով՝ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության բաժին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ Սուրեն Պապիկյանին:
Մենք անցնելու ենք այդ դիմումների խնդիրներով, կետ-կետ ուսումնասիրելու ենք, փորձելու ենք լուծումներ գտնել:
Պետք է Տարոն Մարգարյանի հրաժարականը, պետք է ՀՀ դատախազի հրաժարականը, մենք այդ հարցերը կքննարկենք, մեր դիրքորոշումը կհայտնենք, կգտնենք լուծումներ:
Կոչ եմ անում, ընդհանրապես որեւէ ճանապարհ չփակել, որովհետեւ երբ մենք փակում էինք, գիտեինք, որ չկա իշխանություն, որը վայելի ժողովրդի վստահությունը, այժմ կա նման կառավարություն ու զբաղվում է ժողովրդի խնդիրներով:
Կոչ եմ անում եւ խնդրում եմ՝ ժամը 15:00-ից դադարեցնել բոլոր անհնազանդությունների գործողությունները, բոլոր փողոցների փակումը, անցնել այդ խնդիրների ինստիտուցիոնալ լուծումների: Մենք չենք կարող բոլոր խնդիրները 1 օրում լուծել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արժևորվել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը․ Ռուբինյանը ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր
«Ագարակ» պետական մաքսային անցման կետում ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ է կանխվել․ տեսանյութ
Աննա Վարդապետյանը հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազի հետ
Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում համաձայնագիր չստորագրեցին Վաշինգտոնի մեղքով. Արաղչի
Ֆոն դեր Լայենը ողջունել է ընդդիմության հաղթանակը Հունգարիայի ընտրություններում
Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան․ վարչապետ
Գազամատակարարման դադարեցում Երևանի թաղամասերից մեկում
Վարչապետը շնորհավորել է Պետեր Մադյարին
1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում
ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը
Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Բրիտանիան չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը. Սթարմեր
Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը. Պետեր Մադյար
TRIPP-ը մնում է առանցքային թեմաներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման շրջանակում. փորձագետ
«Խաղաղության կամուրջ»-ը անցյալը մոռանալու, ուրանալու մասին չէ, նոր հնարավորությունների մասին է. Քոչինյան
2025-ին ՀՀ-ում ընդհանուր ներդրումներն աճել են 88 %-ով. Պապոյանը նշել է ներդրումների ծավալով առաջատար երկրները
Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է. Նիկոլ Փաշինյան
Շեշտել ենք՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության տրամաբանության մեջ. Սուլթանյան
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են
Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցչի հետ
Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում ՀՀ-ում առաջիկա ընտրություններում․ Քոչինյան
Հերիք եղավ, բոլ եղավ, վերջին Iphone-ներն օգտագործում եք, բայց տրանսպորտի համար չեք վճարում. Ավինյան
ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքները
Բանակային դիրքերի զինծառայողները ներկայացնում են կահավորման լայնածավալ աշխատանքները. տեսանյութ
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի և նավամատույցի շինաշխատանքներին
Ինչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը․ Թորոսյանը մանրամասնել է
Ինձ թվում է՝ ես ավելի ուրախ եմ, քան դու. Տուսկը զանգահարել է Հունգարիայի ընտրություններում հաղթած Մագյարին
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վիկտոր Օրբանի ուժը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան
Գավառի տարածաշրջանը և Գավառ-Երևան երթուղին կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով. լուսանկարներ
Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ
Իրանը կկարողանա վերականգնել իր նավթավերամշակման գործարանների հզորության մինչև 80%-ը 1-2 ամսվա ընթացքում
2 ոսկե մեդալ՝ 6 օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ ելույթներին
Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը ԵԱ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT