Երևան
12 °C
«Տոսնոյի» ծագումով հայ դարպասապահ Դավիդ Յուրչենկոն նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա ընկերական խաղերին չի գա: Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ, ինչպես հավաքականի մյուս նորեկները, այնպես էլ Յուրչենկոն տվել է համաձայնությունը եւ հետո նոր հրավեր ստացել ՀՖՖ-ից: Ինքը՝ Յուրչենկոն, ասում է, որ դա այնքան էլ այդպես չէ:
«Դա այդքան էլ այդպես չէ: Այո՛, մենք իսկապես շփվել ենք ֆեդերացիայի հետ ե՛ւ ես, ե՛ւ իմ ներկայացուցիչները: Քննարկել ենք այն պայմանները, որոնց առկայության դեպքում կհամաձայնվեմ հանդես գալ ՀՀ հավաքականում»,- ասել է նա:
Տեսանյութում 14:56 րոպեից Ռուբեն Հայրապետյանը խոսում է Յուրչենկոյի մասին: «Յուրչենկոն հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում է: Յուրչենկոյի հետ երեկ եք չէ՞, Աշո՛տ, խոսացել: Համաձայնությունը տվել է, որ ինքը... պաշտոնական հրավեր ուղարկեք, գալիս է»,- ասում է նա:
Դարպասապահի համար ՀՀ ընտրանուն միանալու ամենակարեւոր նախապայմանը իր ակումբի՝ այս դեպքում «Տոսնոյի» դիրքորոշումն է: Եթե Յուրչենկոն հանդես գա ՀՀ ընտրանու կազմում, Ռուսաստանում կհամարվի լեգեոներ: Այդ ժամանակ գուցե ակումբի ղեկավարությունը լեգեոներ դարպասապահ ունենալ չցանկանա:
«Առաջին հերթին պետք է հաշվի առնել իմ ակումբի կարծիքը: Ինչպե՞ս կնայեն այն հանգամանքին, որ ես դառնամ լեգեոներ: Եթե իմ նոր կարգավիճակը նրանց հարմար չլինի, ապա առայժմ ՀՀ հավաքականի մասին ստիպված կլինեմ մոռանալ: Եթե ես հայտնվեմ Եվրոպայում, ինչը նույնպես պետք չէ բացառել, ապա խոչընդոտներ չեն լինի: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ ուզում եմ խաղալ ՀՀ հավաքականում: Ինձ համար դա նոր մարտահրավեր է, ես պետք է առաջ շարժվեմ, սակայն, ինչպես նշեցի, առաջնահերթ պետք է լինի այն ակումբի դիրքորոշումը, որում կհայտնվեմ: Ռուսաստանում ո՞ւմ է պետք լեգեոներ դարպասապահը: Կարծում եմ՝ ոչ-ոքի: Այդ պատճառով էլ պետք է սպասել: Հենց այդ մասին եմ ասել ՀՖՖ-ին, եւ իմ կարծիքը չեմ փոխել»,- ասել է նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շուտով ընկերական 2 խաղ է անցկացնելու Ավստրիայում: Մայիսի 29-ին Հայաստանը հանդիպելու է Մալթայի ընտրանու հետ: Հունիսի 4-ին էլ տեղի է ունենալու Մոլդովայի դեմ հանդիպումը: Այդ օրերին Յուրչենկոն ընտրանու հետ չի լինի:
«Դրա իմաստը չկա: Գնալ պարզապես ծանոթանալու համար ճիշտ չէ»,- ասել է նա:
Ընկերական խաղերին ՀՀ հավաքական է հրավիրված արտասահմանում հանդես եկող 19 ֆուտբոլիստ: Յուրչենկոն, ինչպես նշել է, չի գա: 5 ֆուտբոլիստ էլ կարող է նորամուտը նշել ընտրանու կազմում: Նրանք են Անդրե Չալըշըրը՝ «Գոտեբորգ» (Շվեդիա), Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը՝ «Բոյակա Չիկո» (Կոլումբիա), Իվան Յագանը՝ «Լյերս» (Բելգիա), Էդգար Բաբայանը՝ «Հոբրո» (Դանիա), Խորեն Բայրամյանը՝ «Ռոստով» (Ռուսաստան):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT