Երևան
12 °C
Մայիսի 15-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում մի լուսանկար հայտնվեց, որում երեւում էր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու ներկայիս վիճակը: Նկարի հրապարակումից հետո աղմուկ բարձրացավ, որ անխնա կտրվել են այգու ծառերը: Արդեն մայիսի 16-ին որոշ քաղաքացիներ վաղ առավոտից հատուկ գործողությունների անցան: Մի խումբ ակտիվիստներ դանակներով եւ կրակայրիչներով պատառոտեցին այգու շուրջ բոլորը գտնվող «Ավելի բարեկարգ Երեւան» գրությամբ պաստառները, ապա պոկեցին թիթեղյա պատնեշները: Նրանց եւ լրագրողներին հաջողվեց մտնել այգու տարածք, որտեղ շինաշխատանքներ էին ընթանում: Ակցիայի մասնակիցները ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեցին, որ դժգոհ են այգու բարեկարգման ծրագրից:
«Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ են ուզում սարքեն, ինձ համար այն է կարեւոր, որ այստեղ ծառեր կային, բայց հիմա տարել են: Չգիտեմ՝ հատել են, քոքահան են արել, բայց տարել են: Եթե նորերն էլ տնկեն, ապա մի քանի տարի է պետք, որ դառնա այն ծառը, որը կար այստեղ: Ես չգիտեմ՝ հանրային քննարկում եղել է, թե՝ ոչ կամ էլ եղել է հանրապետականներով են որոշել: Ինձ չի հետաքրքրում, թե այստեղ ինչ են կառուցելու, կարեւորն այն է, որ ծառերը չկան: Օրենքով պետք է սրան լուծում տրվի, նոր մասնագիտական խումբ պետք է կազմվի, որը եզրակացություն կտա: Ասում են՝ չոր ծառերն են կտրել, բայց նկարներով նայում եմ, բոլորը կանաչ են»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը:
Ավելի ուշ տարածք ժամանեցին Երեւանի գլխավոր Ճարտարապետը, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Վերջինս նշեց՝ այգին «Վարդանյաններ ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցով է բարեկարգվում: Նա չհերքեց, որ աշխատանքների շրջանակում ծառեր են հատվել:
«Ճիշտ եք նկատել, որ ծառեր են հատվել, հիմնականում ուռենի եւ թեղի ծառատեսակներ, որոնց տարիքը 50 տարեկանից բարձր է: Քաղաքային միջավայրում թեղիները 50 տարուց ավել չեն դիմանում, մինչեւ սեպտեմբերի 1-ն այգին կհանձնվի Երեւան քաղաքին: 25-ից ավել ծառ է հատվել՝ թեղի, լացող ուռենի»,- ասաց նա:
Ավետ Մարտիրոսյանի խոսքով՝ այգին բարեկարգողները դենդրոնախագիծ են ներկայացրել, ավելին՝ նախկինում առկա ծառերից 4 անգամ ավելի շատ ծառեր են տնկվելու: Ըստ նրա՝ եթե առողջ ծառեր էլ հատվել են, ապա զուտ շատրվան կառուցելու համար, բայց վստահեցրեց, որ ծառեր տնկվելու են:
Պատասխանը քաղաքացիներին չբավարարեց: Նրանք վերցրեցին հատված ծառի կանաչ ճյուղերը եւ գնացին Երեւանի քաղաքապետարան: Ցուցարարներին հաջողվեց հասնել մինչեւ Տարոն Մարգարյանի աշխատասենյակ տանող միջանցք, որտեղ ցուցարարների ճանապարհը փակեցին փոխքաղաքապետեր Կամո Արեյանը, Դավիթ Օհանյանը եւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գեւորգյանը: Նրանք փորձեցին ցուցարարների հետ ընդհանուր հայտարարի գալ, սակայն վերջիններս պահանջում էին Տարոն Մարգարյանի հետ հանդիպում: Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն առաջարկեց հանդիպում ոլորտի պատասխանատուների հետ, այլ ոչ քաղաքապետի հետ, հրավիրեց դահլիճ, կոչ արեց դադարեցնել այս վիճակը, ցուցարարները, սակայն, չհամաձայնվեցին ու պահանջեցին հանդիպում հենց Տարոն Մարգարյանի հետ: Քաղաքապետարանի աշխատակիցները նաեւ կոչ էին անում անհիմն չմեղադրել այգու բարեկարգման անվան տակ այգին փչացնելու մեջ, քանի որ կա այն կառուցելու հստակ օրակարգ:
Որոշ ժամանակ անց քաղաքացիների պահանջը կտրուկ փոխվեց. նրանք սկսեցին պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը: Քաղաքապետն այդպես էլ չընդունեց ակտիվիստներին, նրա տեղակալները հայտարարեցին, որ նա տեղում չէ՝ աշխատանքային շրջայց է կատարում վարչական շրջաններում: Քաղաքապետարանի աշխատակիցների եւ ակտիվիստների միջեւ հաճախակի վիճաբանություն էր տեղի ունենում, վիրավորում էին միմյանց:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարների գործողություններին զուգահեռ հակագործողություններ սկսվեցին, որով այլ քաղաքացիներ հայտարարում էին, որ Տարոն Մարգարյանը իրենց քաղաքապետն է:
Գործի անցավ նաեւ Տարոն Մարգարյանի «բանդան»: Քաղաքացիական հագուստով անձինք «դիրքավորվել» էին քաղաքապետարանի տարբեր հարկերում, շենքի հետնամասում եւ փակել գլխավոր մուտքը, քաղաքացիներին թույլ չէին տալիս մտնել ներս: Նրանք ակտիվորեն շփվում էին ոստիկանների, փոխքաղաքապետերի եւ այլ աշխատակիցների հետ:
Նրանցից մեկը կանգնել էր գլխավոր մուտքի մոտ, չէր թողնում քաղաքացիներին ներս մտնել եւ հայտարարում էր. «Ազատ քաղաքացի եմ, կկանգնեմ որտեղ ուզեմ», իսկ ոստիկանները լուռ հետեւում էին:
Ակցիայի մասնակիցներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել քաղաքապետի հետ: Նրանք հեռացան, սակայն հայտարարեցին, որ գործողությունները շարունակական են լինելու:
Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու ծառերի հատման աղմուկին անդրադարձավ նաեւ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: 2017 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու նիստում որոշում է կայացվել, որ այգին բարեկարգելու է այս հիմնադրամը եւ նվիրելու է Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամից ՀԺ-ին ուղարկված պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ հիմնադրամն առաջարկել է իր միջոցներով ամբողջովին վերակառուցել այգին:
«Այգու նորոգման ծրագրի ընդհանուր արժեքը նախնական հաշվարկով կազմելու էր 1,5 մլդր դրամ, սակայն վերջնհաշվարկվում ծախսվելու է ավելի շատ գումար, որը պարզ կդառնա շինաշխատանքներն ավարտելուց հետո: Այգին ունենալու է ժամանակակից լուսավորություն, նախկին հին եւ մաշված նստարանները փոխարինվելու են նոր, ժամանակակից եւ բարձրաճաշակ գրանիտե նստարաններով, տեղադրվելու են ուրարտական թեմատիկայով ցլի եւ առյուծի բրոնզաձույլ արձաններ, նոր աղբամաններ: Ամբողջ այգին սալապատվելու է յոթ գույնի գրանիտե սալերով եւ հայկական գորգի պատկերով, որին առանձնահատուկ տեսք են հաղորդելու հայկական գորգերին յուրահատուկ զարդանախշերը: Սալապատված հատվածը ունենալու է ջրահեռացման ժամանակակից համակարգ»,-նշված է հաղորդագրությունում:
Հիմնադրամից նաեւ տեղեկացնում են, որ այգու ծառերի հատման համար եղել է իրավասու մարմնի թույլտվությունը:
«Հատվել են ոչ թե առողջ ծառերը, այլ միայն ծեր, անառողջ փչակներ եւ արմատներ ունեցողները, որոնց հետագա գոյությունը վաղուց արդեն վտանգված էր, իսկ առողջ արմատներով 48 ծառ վերատնկվել է այգու եզրային հատվածներում: Դրանց փոխարեն այգում տնկվելու է քառապատիկ ավելի ծառ, որոնք լինելու են ոչ թե փոքրիկ տնկիներ, այլ 5-6 մետր բարձություն ունեցող հասուն, բացառիկ ծառեր: Ծառատեսակները Երեւան են տեղափոխվելու այլ երկրներից եւ դրանք ամբողջովին համապատասխանելու են տեղի բնակլիմայական պայմաններին: Այգում կառուցվելու է նաեւ մեծ շատրվանային համալիր: Շատրվանը կառուցելու է ռուսական հանրահայտ «Վոդալյուքս» ընկերությունը, իսկ շատրվանի սարքավորումները լինելու են եվրոպական հայտնի «ֆոնտանա» ընկերությանը: Շատրվանների հատվածի կենտրոնական մասում տեղադրվելու են Երեւանի 12 վարչական շրջանների խորհրդանիշները, որոնք պատրաստված են օնիքս տեսակի քարով: Լինելու է նաեւ գրանիտե սալահատակով եւ շատրվանաշիթերով հրապարակ, որի վրա փորագրված է Երեւանի քարտեզը: Այգու 4 անկյուններում տեղադրվելու են բրոնզաձույլ շատրվանային արձաններ՝ ջուր վաճառող տղայի քանդակի ոճով:
Եվ թերեւս գլխավոր նախապայմանը, որը ներկայացրել են բարեգործներ Միքայել եւ Կարեն Վարդանյանները: Այգին չի վարձակալվելու: Այն 99 տարի ժամկետով լինելու է Երեւան համայնքի սեփականությունը: Ըստ կնքված պայմանագրի՝ այգում բիզնես նախագծեր չեն իրականացվելու: Այգում որեւէ ձեռնարկատիրական գործունեություն չի ծավալվելու, նույնիսկ չեն լինելու գովազդային վահանակներ: Այգին լինելու է Երեւանի 2800-ամյակի նվերը քաղաքամայր Երեւանին, երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին»:
Վարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել 99 տարի ժամկետով սեփական միջոցների հաշվին իրականացնել այգու պահպանումը: Այգին շահագործման է հանձնվելու մինչեւ Երեւանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկը: Այն լինելու է Վարդանյան ընտանիքի յուրահատուկ նվերը Երեւանին եւ դառնալու է Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր այցեքարտերից մեկը:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 17-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT