Երևան
12 °C
Այսօր անհատ եւ տաքսի ծառայություններում աշխատող մոտ 50 տաքսու վարորդ փակել էին Բաղրամյան պողոտան վարչապետի նստավայրի` Բաղրամյան 26-ի հատվածում: Վարորդները պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պատճառները եւ բողոքները շատ տարբեր էին:
Մեզ հետ մասնավոր զրույցում վարորդներից մեկը` Արմեն անունով, ներկայացրեց իրենց հիմնական պահանջները եւ դժգոհությունների պատճառը: Նա նշեց, որ բողոքի պատճառներն են կարմիր գծերը, արագաչափները, տեսախցիկները: Հարցին, թե վարորդները դե՞մ են արագաչափերին, Արմենը պատասխանեց՝ դեմ չեն, բայց ամեն քայլափոխի տեսախցիկներ են: «Կանգնում ես մի տեղ, որ ուղեւորին իջեցնես, մեկ էլ այդ հազար դրամանոց ուղեւորափոխադրման դիմաց ամսվա վերջում 5 հազար դրամանոց տուգանք է գալիս», - նշեց տաքսու վարորդը:
Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են, որ խախտումներից առաջացած տուգանքները չեղարկեն, քանի որ մարդիկ մեծ պարտքեր ունեն: Պահանջների շարքում է նաեւ տաքսի վարելու նպատակով լիցենզիայի դիմաց վճարվող գումարը: Արմենը նշեց, որ իրենք լիցենզիայի համար վճարում են 12 հազար դրամ, իսկ օնլայն պատվերներով աշխատող ընկերությունների` gg-ի եւ yandex-ի վարորդները նմանատիպ գումարներ չեն վճարում: Նա նաեւ նշեց, որ լիցենզիայի համար վճարի տարբեր քանակներ են սահմանված, Երեւանում ապրողը վճարում է 12 հազար դրամ, իսկ մարզերում ապրողները՝ 5 հազար դրամ:
Վարորդներից մեկին թույլ տվեցին մուտք գործել վարչապետի նստավայր, նա դուրս գալուց հետո նշեց, որ այնտեղից հեռախոսազրույց է ունեցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, եւ նա վարորդներին հրավիրել է կառավարություն՝ պահանջները լսելու համար:
Վարորդները, հետեւելով Աղաջանյանի հրավերին, գնացին կառավարության մոտ, որտեղ նրանց մոտեցավ Տրանսպորտի եւ կապի նախարարության մի աշխատակից եւ ասաց, որ 5 վարորդ եւ լրագրողները կարող են գնալ նախարարի հետ հանդիպման:
Նախատեսված 5-ի փոխարեն 9 վարորդ կարողացավ գնալ նախարարի հետ հանդիպման:
Տաքսու վարորդները նախարարին ներկայացրեցին իրենց պահանջները` զրոյացնել լիցենզիաների, տեսախցիկների, արագաչափերի տույժերն ու տուգանքները: Ինչպես նաեւ նրանք դժգոհեցին արտոնյալ պայմաններով աշխատող օնլայն տաքսու վարորդներից: Տաքսու վարորդներից մեկը նշեց, որ նախարարությունը աջ ղեկով մեքենաների վարորդներին լիցենզիա չի տրամադրում, սակայն օնլայն տաքսու վարորդների 90 տոկոսը վարում է աջ ղեկով մեքենա:
Նախարար Աշոտ Հակոբյանը, լսելով տաքսու վարորդներին, ասաց, որ նրանց բարձրացրած խնդիրները 10 տարվա խնդիրներ են. «Այժմ երկրում իրավիճակ է փոխվել, կառավարությունը հակված է աշխատել ժողովրդի հետ, իհարկե, հանդիպումներ կլինեն, խնդրում եմ հարցերը գրավոր ձևակերպեք, ներկայացրեք ու քննարկենք: Ասեմ, որ այդ խնդիրներին մեկ-երկու օրվա մեջ լուծում չի տրվի, կառավարություն ներկայացնելու, քննարկման համար ժամանակահատված է սահմանված», - ասաց նախարարը:
Տաքսու վարորդները որոշել են առաջիկա երկու օրվա ընթացքում իրենց առաջարկները ներկայացրել նախարարին: Նրանք նախարարին նաեւ հորդորեցին կադրային փոփոխություններ անել իրենց վերաբերող ոլորտում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT