ԿԳ նախարարը Գյումրիում է. ՇՊՀ ռեկտորը հրաժարական տվեց. ԺՊ նշանակվեց Երվանդ Սերոբյանը

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը վաղ առավոտից Շիրակի պետական համալսարանում էր: Հանդիպման ընթացքում, որին նաեւ մասնակցում էր ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, նախարարը հայտարարեց, որ այսօրվանից Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը:   «Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, սա փոխզիջումային ողջունելի քայլ է առկա իրավիճակը հանդարտեցնելու եւ ակադեմիական գործընթացը վերականգնելու համար: Ես պրոֆեսորադասախոսական կազմին խորհուրդ եմ տալիս չսրել իրավիճակը: Սա լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից: ԿԳ նախարարությունը ելնելու է բացառապես ոլորտի շահերից եւ որեւէ մեկին առավելություն չի տրվելու»,-ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նախարարի, այս պահին կառուցվածքային փոփոխություններին չեն անդրադառնա նոր լարվածություն չստեղծելու համար եւ իր առաջարկով դրանց կանդրադառնա նոր ձեւավորվող խորհուրդը: «Ես կխնդրեմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին դիտարկի աշխատանքից ազատված երկու դասախոսների վերականգնման հնարավորությունըշն առաջիկա շաբաթների ընթացքում: Ես որքան գիտեմ իրենք դատարան են դիմել այս հարցով, ու արդեն մտնենք բնականոն հունի մեջ: Ու առհասարակ, մնացած բոլոր բուհերում եւ հաստատություններում կարծում եմ խնդիրներն այսպես պետք է լուծվեն՝ բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանում նոր իրավիճակ է փոխվել, նոր իրողություններ են, բայց դրանք մեզ չպետք է օրենքի դաշտից դուրս բերեն»,-ասաց նախարարը: ՇՊՀ արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը եւս խոսեց հանդիպման ընթացքում: Սկզբում տեղյակ պահեց, որ նախարարի հետ եւ երեկ է հանդիպել, եւ այսօր առավոտյան եմ առանձնազրույց ունեցել:Հստակ կա հետեւյալ խնդիրը.մեր կառավարման խորհուրդը փաստորեն խորհրդի նախագահի հրաժարականով արդեն իսկ ահազանգում է խորհրդի ինստիտուցիոնալ անկարողությունների մասին,-ասաց Սահակ Մինասյանը: Հարցին,  թե արդյո՞ք, եթե Ֆելիքս Ցոլակյանը հրաժարակն չտար, Դուք էլ չէիք հրաժարվի Ձեր պաշտոնից, պարոն Մինասյանը նշեց, որ ամեն ինչ չպետք է բարդել Ֆելիքս Ցոլակյանի վրա: «Մեզ մոտ կան այլ ինստիտուցիոնալ պրոբլեմներ, եթե չլինեին դրանք, մենք իրավական դաշտ կտեղափոխեինք ամեն ինչ: Ոչ թե փողոցից հավաքած մարդկանցով ցույց անեինք: Ես այլ հարցերի կպատասխանեմ հետո»,- ասաց Սահակ Մինասյանը:Կմասնակցե՞ք արդյոք ռեկտորի նոր ընտրությանը հարցին Սահակ Մինասյանը պատասխանեց Պարույր Սեւակից մեջբերում անելով: Ասաց, երբ որ իզուր հարց չեն տալիս, սուտ պատասխան չեն ստանում:

Նախարար Արայիկ Հարությունյանը խոստացավ հաջորդ շաբաթ կրկին գալ Գյումրի, հանդիպել դասախոսների եւ ուսանողների հետ:  Իսկ այսօր համալսարանի բակում բարի ճանապարհի բարեմաղթանքից զատ՝ նաեւ սելֆիներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7566 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է