Արտաքին լեգիտիմության թեթեւացած բեռը. վարչապետը մասնակցեց ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Սոչի` մասնակցելու Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին: Սոչիի (Ադլերի) միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

Նույն օրը վարչապետը հանդիպեց հայ համայնքի հետ: Հանդիպումը, չնայած անձրեւին, անցավ բաց երկնքի տակ եւ բավական ջերմ մթնոլորտում: Սոչիի հայերի բուռն ընդունելությունը քաղաքական առումով շատ կարեւոր էր նորանշանակ վարչապետի լեգիտիմության ցուցադրման առումով: Այն հերթական անգամ փաստում էր, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության հայկական լեգիտիմությունը զուտ ներքին չէ՝ այն տարածվում է նաեւ բոլոր երկրների վրա, որտեղ հայեր են ապրում: Այլ հարց է, որ, կախված կոնկրետ երկրում ապրող հայերի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կշռից, այդ լեգիտիմությունը տարբեր է:

Մայիսի 14-ին կայացավ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, որին նախորդեցին վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպումները Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Տիգրան Սարգսյանի հետ քննարկվեցին ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Սա առաջին խորհրդանշական քայլը կարելի է համարել՝ ԵԱՏՄ-ն առավել ակտիվ գործող կազմակերպություն դարձնելու ուղղությամբ:

Օրվա ամենասպասված իրադարձությունը, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից հետո, ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումն էր: Հետաքրքիր էր Վլադիմիր Պուտինի տրամադրվածությունը նոր Հայաստանի հետ համագործակցության հարցում: Մինչ երկրների ղեկավարների առանձնազրույցը նրանք հանդիպեցին տեսախցիկների առջեւ:

Հանդիպման սկզբում Պուտինը եւս մեկ անգամ շնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա հավելեց, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Ռուսաստանի մոտ գործընկեր եւ դաշնակից: Պուտինն իր խոսքում հատուկ ուշադրություն դարձրեց տնտեսական ցուցանիշների դրական դինամիկային, անվտանգության ոլորտի համագործակցությանը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում փոխադարձ աջակցությանը:

Այն, որ հիմնական շեշտը դրվելու է տնտեսական ցուցանիշների վրա կարելի էր ենթադրել ռուսական պատվիրակության կազմից: Հանդիպմանը ռուսական կողմից ներկա էին ՌԴ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնակատար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Անտոն Սիլուանովը, ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Մաքսիմ Սոկոլովը:

Նախորդ օրը Սոչիի հայերի ջերմ ընդունելությունը, փաստորեն, տվել էր իր արդյունքը՝ Հայաստանի ղեկավարի արտաքին լեգիտիմության ռուսական չափաբաժինն այսուհետ տրամադրում են ՌԴ հայազգի քաղաքացիները, ոչ թե նախագահը: Այդ պատճառով էլ շեշտադրվեցին տնտեսական եւ ռազմական դաշնակցային լծակները:

Այդուամենայնիվ, լծակների շեշտադրման անհրաժեշտություն, թերեւս, չկար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նախ նշեց, որ, իհարկե, կան քննարկվելիք շատ հարցեր, ապա շտապեց հանգստացնել զրուցակցին՝ ասելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները քննարկման ենթակա չեն:

«Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսեսնուս, եւ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը ոչ ոք երբեւէ չի դրել, եւ կարծում եմ, չի դնի կասկածի տակ»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը նաեւ բարձր գնահատականի արժանացրեց Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում՝ հավելելով, որ դա կառուցողական դիրքորոշում էր, «ինչը բարձր է գնահատվում ոչ միայն կառավարության, այլ նաեւ հայ հասարակության կողմից»:

Երկկողմ հանդիպումներից հետո կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Օրակարգային հարցերը քննարկելուց եւ համաձայնեցնելուց առաջ երկրների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով: Ինչպես եւ սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ տարբերվող հայտարարությամբ: Վստահություն, գոհունակություն եւ, ինչ-որ առումով, հավատարմություն հայտնելով ԵԱՏՄ-ին, Փաշինյանը նշեց կազմակերպության հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսի որոշակի առանձնահատկությունների մասին:

«ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաեւ տարբեր խոչընդոտների առկայությունը դեռեւս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները, ինչն ընկած է եվրասիական ինտեգրացիայի գաղափարի հիմքում», - նշեց վարչապետը:

Նա կարծիք հայտնեց, որ «համատեղ ջանքերով եւ ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետեւողականությամբ» ԵԱՏՄ անդամ երկրներին կհաջողվի կրճատել նման քննարկումների ծավալը:

«Նախ եւ առաջ անհրաժեշտ է ապահովել առեւտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր եւ նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն, ըստ էության, նշեց այն խնդիրները, որոնց պատճառով Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխությունը: Որպես լուծում առաջարկելով տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների գործնական ապահովումը եւ կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող հիմնահարցերի հանգույցները գտնելը՝ ՀՀ վարչապետը շատ լուրջ պատասխանատվություն վերցրեց իր վրա: Եթե Հայաստանի՝ ԵԱՏՄ գործունեության հավելյալ կատալիզատորի դերը հետագայում չշարունակվի, ապա ԵԱՏՄ անդամ երկրները, մասնավորապես, «մեծ եռյակը» ի դեմս՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի, հիմքեր կունենան այս հայտարարությունը դիտարկել որպես սպառնալիք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4304 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի